Լրահոս
Կարևոր


Գերխնդիրը բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետական կազմավորում, գոյություն ունի արդեն 34 տարի (1991 թ. սեպտեմբերի 21-ից հաշված): Բնականաբար, կազմավորման օրվանից կան մեր պետության հանդեպ ինչպես բարեկամաբար, այնպես էլ թշնամաբար, այդ թվում՝ ծայրահեղ թշնամաբար տրամադրված երկրներ, հատկապես՝ հարևանների շարքում:

Թշնամիներն «ավանդական» են՝ Թուրքիան ու մոտ 100 տարի առաջ թուրքական ջանքերով ձևավորված արհեստական պետություն Ադրբեջանը: Վերջին 34 տարվա ընթացքում, այսինքն՝ ՀՀ վերաանկախացումից ի վեր, ինչի՞ դեմ են պայքարել, ինչի՞ դեմ են կռվել կամ ի՞նչ թիրախներ են ունեցել մեր երկրի ու մեր ազգի, ժողովրդի թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը:

Առաջինը, հասկանալի է, մեր թշնամիների թիրախը եղել է Արցախը: Որպես օժանդակ թիրախ՝ դիտարկվել են Հայոց բանակը, զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակը: Մեր թշնամիներն ի սկզբանե կարծել են, թե հայությանը չի հաջողվի բանակ ստեղծել: Բայց, թշնամիների սանձազերծած պատերազմին զուգահեռ, մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել բանակ, այլև ձևավորել մեր փոքր տարածաշրջանի ամենից մարտունակ, ի լրումն՝ հաղթական ընթացքով փառք նվաճած բանակ: Որն էլ, ի լրումն, Հայաստանը դարձրեց «տարածաշրջանային» խաղացող՝ արտաքին-քաղաքական ասպարեզում:

Երկրորդը, ինչի դեմ պայքարել ու պայքարում են մեր թշնամիները, հայկական Սփյուռքն է: Պատահական չէ, որ անցած տարիներին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական զանազան շրջանակներ հայկական Սփյուռքի տարբեր գաղթօջախների, նաև առանձին հայտնի սփյուռքահայ գործիչների ճնշելու կամ վարկաբեկելու, սփյուռքյան կազմակերպությունների դեմ հակաքարոզչություն իրականացնելու բազմաթիվ փորձեր են արել:

Երրորդը՝ Թուրքիան ու որոշ չափով նաև Ադրբեջանը մշտապես ջանքեր են գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ: Ըստ որում, այդ ջանքերը հիմնականում ձախողվել են, հատկապես՝ 1995-2015 թվականների ժամանակահատվածում:

Չորրորդ. թշնամիների թիրախում մշտապես եղել են Հայ առաքելական եկեղեցին, հայության հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանները:

Այս ցանկը բավական երկար կարող է լինել, այդ թվում՝ Հայաստանի պետականության կորստի թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը, սակայն այս պարագայում բավարարվենք հիմնական, առանցքային հարցերով, որոնց թուլացման միջոցով էլ նրանք, ի վերջո, փափագում են հասնել նշյալին:

Բայց... Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ամեն ինչ պարզ է. նրանք թշնամիներ են, նրանց նպատակը պարզ է: Իսկ ի՞նչ են արել վերջին 7 տարում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Եկեք նորից ու միասին «անցնենք» վերոթվարկյալ կետերով:

Առաջին՝ Արցախ: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքն այն է, որ. ա) Արցախի տարածքն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանական ու թուրքական զորքերի կողմից, բ) ՀՀ իշխանությունը պաշտոնապես ուրացել է Արցախի հայկականությունը և այն հայտարարել է Ադրբեջանի մաս, գ) հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը լիովին հայաթափված է:

Որպես զուգահեռ հետևանք՝ կազմալուծված, վերացված է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը այսօր Բաքվի զնդաններում է և, կտտանքների ենթարկվելով, «դատվում» է: Ավելորդ է ասել, որ դա ևս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «քաղաքականության» ուղիղ հետևանք է:

Հաջորդը՝ Սփյուռք: Փաշինյանն ու ՔՊ-ն էական ջանքեր են գործադրել, որպեսզի պառակտեն նաև Սփյուռքը, սփյուռքահայությանը հնարավորինս օտարեցնեն Հայրենիքից, վանեն, Սփյուռքում հարուցեն խոր անվստահություն՝ Հայաստանի իշխանական ու հասարակական շրջանակների նկատմամբ:

Կա ևս մեկ հանգամանք. ներհասարակական մթնոլորտը, ու ոչ միայն Սփյուռքում, այլև կամ առավելապես Հայրենիքում: Վերջին 7 տարին Փաշինյանի իշխանությունը եղել ու մնացել է որպես հասարակության շարունակական պառակտման, ներքին թշնամանքի ու ատելության առանցքային գեներատոր:

Գանք Եկեղեցուն: Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին, հակաեկեղեցական դիրքավորում ու վերաբերմունք են ունեցել Մայր Աթոռի ու ՀԱԵ նկատմամբ: Այս օրերին Փաշինյանի և նրա ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ ծավալած վայրագ ու անպատկառ արշավանքը, Եկեղեցու դեմ պատերազմը ասվածի առավել քան ցցուն հիմնավորում ու վկայություն են:

Է՛լ ավելին. թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մերձավոր քաղթիմակիցները ոչ մեկ անգամ արել են այնպիսի հայտարարություններ, որոնք եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության բացահայտ ուրացում չեն, ապա առնվազն նման ուրացման վատ քողարկված պատրաստականության ցուցադրություն են: Մի բան, որ նկատել ու արձանագրել են նույնիսկ միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ՝ հայտնի «Լեմկինի ինստիտուտը»: Դեռ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ուրացման, Արարատ սարից ու Արարատի պատկերից դեմոնստրատիվ հրաժարվելու և նմանօրինակ դրսևորումների մասին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, կամ ավելի ճիշտ՝ առկա է այն, որ Հայաստանի իշխանություն համարվողն իրականացնում է բոլոր այն «ծրագրային կետերը», որոնց հետամուտ են մեր պետականության, մեր ազգի ու ժողովրդի թշնամիները՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:

Սա է հիմնականը, որքան էլ որ փաշինյանական քարոզիչները ջանան իրենց սատարած իշխանության դրսևորումներն ինչ-որ օրինակների, առանձին անհատների կամ գործիչների վերագրվող այս կամ այն հանգամանքներով «փաթեթավորել»:

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը վերջին 7 տարվա ընթացքում նախանձելի համառությամբ ու հետևողականությամբ միանգամայն ծրագրված քանդել ու խարխլել է բոլոր այն անկյունաքարերը, այն բոլոր հիմնասյուները, որոնք պահում են Հայոց պետականության վերնաշենքը: Անկյունաքարերից մի քանիսն արդեն ջարդված են, մի քանիսը՝ էապես խարխլված, թերևս միայն Եկեղեցին է, որ իր տեղում է:

Այսինքն՝ գերխնդիրը մեր պետականության բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է: Այսինքն՝ այն, ինչը պետք է թշնամիներին, և ինչին նրանք՝ այդ թշնամիները, ձգտում են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը