Լրահոս
Կարևոր


Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ

Վիդեո

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։

Մարզահրապարակը հագեցած է նորագույն մարզասարքերով՝ հարմարեցված նաև  շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3-րդ (Ամուր առողջություն և բարեկեցություն) և 10-րդ (Անհավասարությունների կրճատում) նպատակներին։

Մարզահրապարակի նախագծման և կառուցման համար որպես գործընկեր ընտրվել է Street Workout ֆեդերացիան։

Ծրագիրն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։ 

«Որոշեցինք Շիրակի Գյումրի, Լոռու Սպիտակ և Սյունիքի Գորիս քաղաքներում հիմնել մարզահրապարակներ։ Այս մարզահրապարակն ամենամեծն է, քանի որ այստեղ ունենք նաև ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ: Համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից համայնքներում իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը  Ակբա բանկի  համար շատ կարևոր են։ Նշված համայնքներում, ով կցանկանա զբաղվել սպորտով, կունենա մշտական վայր, որտեղ կկարողանա մարզվել ու մյուսներին էլ օրինակով ցույց տալ, թե որքան լավ է առողջ ապրելը», -նշել է Ակբա բանկի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը։

«Համայնքում պատանիները, աղջիկները հետաքրքրված են առողջ ապրելակերպով և ֆիզիկապես ամուր և ուժեղ լինելու հեռանկարով։ Նման նախաձեռնությունները կարևոր են, որպեսզի սահմանին ապրող պատանիներն ու աղջիկները հոգով և մարմնով առողջ լինեն»,- նշել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Նման մարզահրապարակները դաստիարակչական բնույթ ունեն երեխաների ու երիտասարդների կյանքում։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ  փոքր տարիքից սպորտին հասանելիություն ունենա: Նման մեծ մարզահրապարակները հնարավորություն են տալիս ոչ միայն սպորտով զբաղվել, այլև առողջ ժամանց անցկացնել»,- նշել է Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը։

            Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են․ Իվետա Տոնոյան TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԵրևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԱղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ Սարգսյան Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԵկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով