Լրահոս
Կարևոր


Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «գաղափարախոսության», «իրական Հայաստանի» և նմանօրինակ փաթեթավորումներով հնչեցնել ձևակերպումներ, որոնք ոչ միայն կարող են շատերի կողմից բնորոշվել որպես անընդունելի, վիճելի, այլև իսկապես վտանգավոր են: Վտանգավոր են, քանի որ նման բաներ ասողը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե երեկվա նրա անպարկեշտ գրառումները դնենք մի կողմ, ապա վերջին «գաղափարական» ելույթը Հանրապետության օրվա առթիվ Փաշինյանի հնչեցրած ուղերձն է: Եկեք միասին դիտարկենք Փաշինյանի այդ ուղերձում ընդգծված մի քանի կոնկրետ դրվագ:

Առաջին. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»,-պնդում է Փաշինյանը: Այստեղ միանգամից երկու դիտարկում. ՀՀ-ի՝ մեր ժողովրդի «ձեռքբերումների արտահայտություն» լինելու մասին խոսում է մի գործիչ, որը Հայաստանն ու Արցախը տարել է պատերազմի ու մեծ կորուստների, ուրացել է Արցախը և անմիջականորեն պատասխանատվություն է կրում հայկական Արցախն աղետի մատնելու համար, որի կառավարման շրջանում թշնամին զավթել է ՀՀ մոտ 200-250 քառ. կմ տարածք և շարունակում է զավթած պահել: Հաջորդ դիտարկումը շատ ավելի խորքային շերտերի է վերաբերում և ուղղակիորեն առնչվում է Հայրենիք, երկիր, պետություն հասկացություններին ու դրանք արհեստականորեն միատեղելու Փաշինյանի ձգտումներին: Ավելին, Փաշինյանն իր խոսքում միտումնավոր թույլ է տալիս էական նենգախեղում, մասնավորապես հայտարարում է, թե մեր ժողովուրդը հայրենիք էր փնտրում: Սա չափազանց էական «մանրուք» է, քանի որ աշխարհաստեղծման ժամանակներից ի վեր, պարզ ասած՝ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած և արարած հայ ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում Հայրենիք չի փնտրել: Հայ ազգը, մեր ժողովուրդը «հայրենիք փնտրելու» կարիքը չուներ այն պարզ պատճառով, որ հազարամյակներով բնիկ է, անկախ բոլոր տեսակի աղետումներից՝ իր հայրենիքում ստեղծել ու սերունդներին է թողել հայկականության պատմամշակութային ահռելի ժառանգություն, որի բազմաթիվ վկայությունները հանրահայտ են: Վերջապես, անկախ բոլոր կոտորածներից, բռնագաղթերից ու մնացած ամեն ինչից, իր ֆիզիկական գոյությունը կարողացել է պահպանել իր պատմական հայրենիքի մոտ 9 տոկոս տարածի վրա: Այլ հարց է, որ մեր ժողովուրդը պետականության վերջին կորստից հետո մի քանի դար շարունակ ձգտել է վերականգնել իր պետականությունը: Սա բոլորովին այլ բան է, քան «հայրենիք փնտրելը»: Հայրենիք փնտրել կարող են միայն հայրենիքը (ոչ պետականությունը) կորցրած կամ հայրենիք չունեցող, մշտապես թափառող էթնիկ խմբերը: Վերջապես, ի տարբերություն ոմանց, մեր ժողովուրդը լավ գիտի, թե ո՛րն է իր Հայրենիքը:

Այո, տարբեր ժամանակներում (իսկ բազմահազարամյա պատմություն ունեցող ցանկացած ժողովրդի դեպքում դա անխուսափելի է) մեր պատմական հայրենիքի տարածքում կամ տարածքի մի մասում եղել են պետական տարբեր կազմավորումներ՝ ինչպես հայկական, այնպես էլ օտար նվաճողների:

Փաշինյանը չի կարող այս հասարակ բաները չիմանալ: Հետևաբար, նա հատուկ նպատակ է հետապնդում, որպեսզի հայերիս ներկայացնի որպես «հայրենիք փնտրողների», այսինքն՝ անհայրենիք, իր հայրենիքի տեղը չիմացող, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող ինչ-որ կենսաբանական օրգանիզմների, որոնք երևի միավորվել են միայն այն բանի համար, որպեսզի փաշինյանական իշխանությանը հարկեր ու տուգանքներ վճարեն:

Երկրորդ. «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Միանգամից ու հակիրճ նկատենք. բոլոր երեք պնդումներն էլ չեն դիմանում անգամ թեթևակի քննադատության: Այսօր նա Հայաստանն այնպիսի պետություն է դարձրել, որ նույնիսկ անկարող է վերականգնել ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ապահովել պետության քաղաքացիների տարրական անվտանգությունը: Այնպիսի վիճակի ենք հասել, որ Հայաստանի իշխանությունը ստիպված է կատարել թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներն ու «պարել նրանց շվիի տակ», այդ թվում՝ մեր Սահմանադրությունը փոխելու, տարածքներ զիջելու, այս կամ այն արտաքին-քաղաքական քայլն անելու առումներով: Ավելին, մեր երկրի կենսական տարածքի նկատմամբ թշնամական զավթողական նկրտումներին հակադարձում է... հարևան բարեկամական երկիրը, որի այդ ջանքերն էլ դեռ մեծապես զսպում են թշնամիների ագրեսիվ մղումները:

Հասկանալի է, որ «ավելի անկախ լինելու» մասին Փաշինյանի հայտարարության ենթատեքստը, այսպես ասած, «ռուսական ազդեցությունից դուրս գալու» մասին է: Բայց մի՞թե կարելի է «անկախության նվաճում» համարել այն, երբ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փոխարինում ես դարավոր թշնամու ենթակայության տակ մտնելով:

Երրորդ. «Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է»,-ասում է Փաշինյանը: Այո, պատասխանատվություն է: Բայց այս դեպքում առանցքայինն այն է, թե ով է նման բան ասում: Իսկ նման բան ասում է Նիկոլ Փաշինյանը, որը ոչ մի անգամ ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել ու չի կրել վերջին 7 տարին իր գլխավորած կառավարության ու իր իրականացրած քաղաքականության աղետալի ու աններելի հետևանքների համար:

Եվ վերջապես, հինգերորդ. «Վերջին 4,5 դարվա մեր պատմությունը, Պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում. «Մի՛ կրկնեք այդ պատմությունը»»,-հայտարարում է Փաշինյանը:

Այս արտահայտության մեջ, կարծում ենք, մի փոքրիկ «վրիպակ» կա: Եթե «դար» բառը փոխարինենք «տարի» բառով, ամեն ինչ տեղը կընկնի: Իսկապես էլ, փաշինյանական կառավարման ձախավեր տարիները, հատկապես վերջին 4-5 տարվա մղձավանջը ոչ միայն կրկնելու ոչ մի կարիք չկա, այլև այս մաշումից դուրս գալու, այսօրինակ վայ-իշխանավարումից ազատվելու կենսական անհրաժեշտություն կա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասին