Լրահոս
Կարևոր


«Լևանտեի» կիսապաշտպան. Երբեք չեմ մերժել Հայաստանի հավաքականին

Սպորտ

Իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Sport24-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հետաքրքրության մասին: Դեկտեմբերի 5-ին 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտն էր նշել Իսպանիայի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով «Խետաֆեի» դեմ հանդիպման (3:0) 83-րդ րոպեին։

Դու ասում էիր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից քեզ հետ կապ են հաստատել WhatsApp-ով ու «ВКонтакте»-ում՝ գրելով հաղորդագրություն: Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է:

Այո, ինձ գրել են, առաջարկել ու հետաքրքրվել: Սակայն ես երբեք չեմ մերժել ու չեմ էլ համաձայնել:

Խորեն Բայրամյանն ու Արշակ Կորյանը ևս հանդես են եկել Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն ընտրել են Հայաստանի ազգային հավաքականը: Հիմա վա՞ղ է խոսել այն մասին, թե որ հավաքականը դու կընտրես:

Ես պարզապես հիմա չեմ մտածում այդ մասին ու չեմ կենտրոնանում դրա վրա: Այդ գործին պետք է վերաբերվել շատ լուրջ ու հանգիստ:

Հետևու՞մ ես Հայաստանի հավաքականին: Վերջերս նրանք Ազգերի լիգայում հաղթեցին խմբում և հայտնվեցին դիվիզիոնում:

Այո, ես հետևում եմ Հայաստանի հավաքականին, դիտել եմ մի քանի խաղեր: Ես շատ ուրախ էի, որ նրանք B դիվիզիոնի ուղեգիր նվաճեցին հայ ազգի համար այդքան բարդ շրջանում:

«Լևանտեն» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» դեմ: Ի՞նչ մտքեր ունես՝ կապված «Բարսելոնայի» հետ:

Չեմ մտածել «Բարսելոնայի» մասին, քանի որ փորձում եմ առաջ չընկնել: Ցանկանում եմ վայելել օրը նորամուտից հետո, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ խոսքեր են գրել ինձ, հաղորդակցվել մտերիմների ու հարազատների հետ: Դեռ չեմ մտածում հաջորդ շաբաթվա մասին:

Եթե դաշտ դուրս գաս «Բարսելոնայի» դեմ խաղում, դա առանձնահատուկ իրադարձություն կլինի՞ քեզ համար:

«Բարսելոնան» իմ երազանքների ակումբն է: Երբեք չեմ թաքցրել դա ու չեմ էլ թաքցնի: «Նոու Կամպում» խաղալն անհավանական իրադարձություն է, առնանձնահուկ զգացողություն: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Հուսով եմ՝ միայն լավը:

Էդգար Սևիկյանը ծնվել է Մոսկվայում, «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է, «Լեւանտե» տեղափոխվել է 2017թ հուլիսին 225 հազար եվրոյի դիմաց։ Նա հանդես է եկել Ռուսաստանի Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 եւ Մ-20 հավաքականներում։

Ռուսաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականում Սևիկյանը նորամուտը նշել է 17 տարեկան 11 ամսականում։

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան