ՀԱՀ-ում դպրոցական երեկույթները դարձել են կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառ
ՀասարակությունԿիրակի ՀԱՀ-ում կոչ են արել տարեվերջի կապակցությամբ մի շարք երեկույթների մասնակցած դպրոցականներին մեկուսանալ 10-օրյա կարանտինում, հաղորդում է Reuters-ը:
Պարզվել է, որ այդպիսի երեկույթներից չորսը դարձել են COVID-19-ի «սուպեր տարածողներ»:
«Մենք հաստատում ենք, որ հայտնաբերել ենք COVID-19-ի հաստատված մի շարք դեպքեր, որոնք կապված են այդ միջոցառումների հետ»,-հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զվելի Մխիզեն:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ: Հինգշաբթի երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է երկրի Արեւելյան Կասպիական նահանգում նոր սահմանափակումների մասին: