Իշխանությունը ինչպես անցած 2,5 տարում, այնպես էլ հիմա ֆեյքերի կողմից հրամցվող միֆերի հույսին է
ՀասարակությունArtur Alaverdyanը գրել է
Ֆեյքերի "գերհզոր" իշխանությունը, ինչպես անցած 2,5 տարում, հիմա ևս, լծվել է, իրեն հարիր ֆեյսբուքյան հարթակում` ՊՈԱԿ֊ի ֆեյքերով հանրության տրամադրություն ստեղծելու գործին։ Երեկվա բազմամարդ հանրահավաքից հետո, վախվորած իշխանականները մարդկանց հրամցնում են մի տեսանյութ, որում փող է բաժանվում ընդդիմադիր թևի հանրահավաքներին մասնակցության համար։ Այնինչ թռուցիկ ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ այն տեսանկարահանվել է դեռևս 2018֊ին։ Եւ որևէ կապ չունի այսօր այս աղետալի իրավիճակից երկիրը մազապուրծ անող և որևէ ուժի հետ։ Այնպես որ պարոնա՛յք իզուր ձեզ մի տանջեք։ Եւ հերիք է ձեր կեղծ արշինով դիմացինին էլ չափեք։ Չնայած, արդեն անհասկանալի է էդ ռանգի խաղերով ում եք խաբում, մե՞զ, թե՞ ձեզ։ Ամեն դեպքում միֆերի աշխարհից դուրս եկեք, մենք այլևս ձեզ նման մակաբույծներին մեր երեխեքի արյան հաշվին պահելու խնդիր չունենք։
