Լրահոս
Կարևոր


Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ

Հասարակություն

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ»,- այս խոսքերն ասել է Սյուզի Շալունցը, որի որդին ունի աուտիզմ, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր… Բայց նա չմասնակցեց։

 

Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ… Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։

Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։

Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։

Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։

Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։

Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։
Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։

Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։

Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։

Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։

Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։
Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»,- նշել է Շալունցը։

Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցՌուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել