Լրահոս
Կարևոր


Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին միջավայրը շարունակում է անկայուն մնալ, Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցում ունեցող երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անընդհատ ընդլայնում են իրենց ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այնինչ մեր երկրի պաշտպանական համակարգի հիմքերն անընդմեջ թուլացվում են հենց օրվա իշխանությունների ձեռքով։

Հայաստանի զինված ուժերի ու ազգային անվտանգության համակարգի ներկա վիճակը, ինչպես երբեք, պահանջում է անհապաղ խորքային վերանայում և ռազմավարական վերակառուցում ու վերակազմավորում։ Առաջիկայում Հայաստանն էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա, եթե այս տեսանկյունից հետևություններ չարվեն։ Բայց պաշտպանական համակարգի համատեքստում իրականացվող վերջին փոփոխություններն ու առաջարկները ոչ միայն ուղղված չեն ամրապնդելու բանակը, այլ, ընդհակառակը, վտանգվում է դրա ինստիտուցիոնալ հիմքը։

Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին կրել ծառայության ողջ բեռը։ Այս մոդելը խորապես անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանության գաղափարին և էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թե ազգային միասնության խորհրդանիշի։ Դեռ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ մեկ ամիս ծառայությունը որակական առումով որևէ արդյունք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացվեն բանակային պայմաններին, ինքնին մեկ ամսից ավելի ժամանակ է պետք։

Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ առանց այդ էլ հարուստները կաշառքով ազատում էին իրենց զավակներին ծառայությունից, ու էլի աղքատների հույսին էր մնում բանակը: Այո, հնարավոր է՝ կա նման բան: Բայց ստացվում է, որ փոխանակ պայքարեն այս ոլորտում կոռուպցիայի դեմ (ինչպես խոստացել էին այս իշխանությունները), գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Ու եթե հիմա գուցե շատ դեպքերում կարող են վախենալ կաշառք տալ ու վերցնել, ապա օրենքի ընդունումից հետո սոցիալական բևեռացումը կդրվի օրինական հիմքերի վրա: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման առաջարկը արվում է մի իրավիճակում, երբ բանակը այս տարիների ընթացքում որոշակի բարոյալքման է ենթարկվել՝ պայմանավորված իշխանությունների կողմից զինված ուժերի հատուկ թիրախավորմամբ, կադրային սխալներով, անարդյունավետ կառավարմամբ, ոչ մարտունակ շերտերի գերակայությամբ և զինծառայողների անվտանգության հետ կապված բազմաթիվ միջադեպերով։

Ամեն ամիս պարբերաբար հայտնվում են լուրեր ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած կամ մահացած զինվորների մասին՝ ոչ թե մարտական գործողությունների, այլ ներքին կարգապահության բացակայության, բախումների, անպատասխանատու հրամանատարության կամ բժշկական անփութության հետևանքով։ Այս պատկերը վկայում է, որ համակարգը խոր ճգնաժամի մեջ է։

Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական քաղաքականությունը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդյունավետության բարելավմանն ուղղված խորքային բարեփոխումներից և փոխարենը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպես «սոցիալական ինժեներություն»՝ բանակի գաղափարական և կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացահայտորեն վտանգավոր է, քանի որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պետք է լինի հանրային համախմբվածության հենասյունը։ Եթե այդ հենասյունը փոխարինվում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայությունը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող և համազգային բնույթը։ Այսինքն, այն դեպքում, երբ հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում ծառայության արժեքը, ապա այդ նույն հասարակությունը չի կարող ցուցաբերել պատրաստակամություն՝ անհրաժեշտ պահին անձնազոհության կամ դիմադրության համար։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չի ուղեկցվում լայն հանրային քննարկմամբ։ Սա ցույց է տալիս, որ պաշտպանական ոլորտում որոշումները կայացվում են ոչ թե համաժողովրդական ներգրավմամբ, այլ ներքին կաբինետային պայմանավորվածություններով, որոնք չեն արտացոլում լայն հանրության կամքը։ Այս իրավիճակը հանգեցնում է վստահության ճգնաժամի խորացման՝ հատկապես այն պարագայում, երբ հասարակությունն արդեն իսկ կասկածում է պետական համակարգի թափանցիկությանն ու արդարությանը։

Որքան էլ Հայաստանը ձգտի միջազգային հարթակներում պաշտպանության շուրջ համաձայնություններ ձեռք բերել, խորացնել փոխգործակցությունը, որոշակի սպառազինություններ ներկրել ու փորձի փոխանակում իրականացնել, միևնույնն է, եթե բանակի ներքին կառուցակարգը չհզորացվի, պաշտպանունակության մակարդակի բարելավում չենք կարող ակնկալել։ Այն պետությունը, որն ի վիճակի չէ իր պաշտպանության համար գործուն մեխանիզմներ ձևավորել, իհարկե, չի կարող ակնկալել, որ ուրիշներն իր համար կարող են այդպիսի մեխանիզմներ ստեղծել։

Վարվող անվտանգային քաղաքականության վերանայումը, հանրային վերահսկողության ուժեղացումը և ռազմավարական մտածողության վերադարձը պետք է դառնան օրակարգային հարց, քանի դեռ ուշ չէ։ Բանակը միայն սպառազինությամբ չէ, որ հզորություն է ապահովում. այն պետության ողնաշարն է, իսկ առանց առողջ ողնաշարի պետությունը անկայուն կառույց է՝ խոցելի բոլոր կողմերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն Մարուքյան