Լրահոս
Կարևոր


Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ: Իսկ այդպես է հնչում, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այն է՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, որպես նվազ երևակայությամբ օժտվածներ, ասենք ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք. «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, անգամ պարզվել էր, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ և այլն: Կարճ ասած՝ շատ լուրջ կոռուպցիոն սկանդալ, որն անգամ «Ֆրիդոմ հաուսի» ուշադրությանն արժանացավ: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ Փաշինյանի ու նրա թիմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա, թե...

Դե, «համակարգային կոռուպցիա» չկա, բայց քպական զանազան ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները մեկ էլ հանկարծ, պարզվում է, գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, իսկ քպականների հենց միայն պաշտոնապես ներկայացված հայտարարագրերն ինչ ասես արժեն: Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկեր ասացինք, Դավիթ Սանասարյանի պատկերը հառնեց հիշողության խորխորատներից: Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո այդ ակտիվիստին պետական վերահսկողական ծառայության պետ կարգեցին: Իսկ հիշո՞ւմ եք դրանից որոշ ժամանակ անց նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները, որ շրջանառվեցին մամուլում, իսկ ինքն էլ հեռացավ այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ ոչինչ էլ չեղավ:

Հա, ի դեպ, քպական մի նախկին նախարար կա, որ հանկարծ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայել ու ԱԺ ամբիոնից հայհոյում է: Իսկ հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան վաղուց ինչ աղմկոտ տեղեկություններ էին շրջանառվում՝ կորոնավիրուսի ժամանակ ծախսված գումարների հետ կապված: Դե, այդ ամենի խորապատկերում էլ ասֆալտապատման պատվերների, զանազան ծախսումների և դրանց հետ շաղկապվող սկանդալների պակասություն չկա: Լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Դե, Սնուփ Դոգի չեղած համերգի ու դրա համար պետական միջոցներից 6 միլիոն դոլար «ցնծալու» մասին էլ չենք խոսում: Կամ մի դաշնակահարուհու՝ պետբյուջեի միջոցներով համերգ կազմակերպելու մասին, երբ նույնիսկ կառավարության համապատասխան որոշումը չկա՝ ֆինանսավորում հատկացնելու մասին:

Մյուս կողմից՝ փաշինյանական իշխանավարման այս 7 տարիներին ի՞նչն է առատ: Այո, զանազան «շոուները» ու հատկապես՝ «մասկի-շոուները»: Աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու «պատին ծեփելը»: Որպես կանոն՝ այդ բոլոր տեսարանները փաշինյանական իշխանությունը ցուցադրում է բացառապես իր քաղաքական հակառակորդների կամ պարզապես իրենց քպական թանին թթու ասածների, ընդդիմադիրների կամ ընդդիմությանն առնչվող անձանց նկատմամբ:

Եվ՝ ի՞նչ: Իսկ էլի՝ ոչինչ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են: Ինչպես, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խրոխտ հայտարարությունները, կուրծք ծեծելը, թե իրենք որքա՜ն բյուրեղյա են՝ մի կողմից: Եվ ընդդիմադիրների, պարզապես այլախոհների վրա ԱԱԾ-ով, «դիմակավորված» հատուկջոկատայիններով հարձակում-ձերբակալությունները, աղմուկ անելը՝ մյուս կողմից:

Մի դեպքում, երբ խնդիրը վերաբերում է իրենց՝ ՔՊ-ին, քպամերձ, «թավիշին» առնչվող անձանց ու շրջանակների, ինչ էլ բացահայտվի կամ որքան էլ հնչեղ մեղադրանքներ ու հիմնավոր կասկածներ հրապարակվեն ու շրջանառվեն, որոշ ժամանակ անց աղմուկը «մարեցվում» է, իսկ «գործերը» սահուն կերպով մոռացության են մատնվում: Իսկ հնարավոր պատասխանատուներն էլ պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելին, կարելի է չկասկածել, որ «յուրային» օրինազանցները դառնում են Փաշինյանի «կոմպրոմատային» պատանդները:

Մյուս դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ընդդիմադիրներին կամ ոչ իշխանականներին, հնարավորինս աղմկոտ ձերբակալություններ կամ առնվազն հայտարարություններ են լինում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ տակը ոչ մի բան չկա, ապացույցներ չկան, եղածն էլ ընդամենը օդում կախված լուրեր էին, ավելին՝ փուչիկներ:

Միով բանիվ՝ «տեսարաններ ու… ոչինչ»: Ու դա բնութագրական է: Տեսարաններ՝ հանուն իշխանության, իշխանություն՝ հանուն քպականների անձնական բարեկեցության ու հարստացման: Իսկ այդ խորապատկերում մեկ էլ քպական կարկառունը հայտարարում է, թե կոռուպցիոն գործարքները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե քպականներ լինեն…

Չէ, հասկանալի է, որ երկրի քաղաքական գնացքը մոտենում է «Ընտրություններ» կայարանին, ու տեսարաններ դեռ կլինեն: Բայց զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գուցե մեկնումեկը նրանց այնուամենայնիվ հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ