Լրահոս
Կարևոր


«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ օրերս մի քպական պատգամավորուհի հայտարարել է, թե «որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը»:

Դեռ մի կողմ թողնենք հարցը, որ 7 տարի իշխանություն ունեցող ուժը ոչ թե պետք է «բեսեդկայի» կամ դրանից էլ ցածր մակարդակի նման հայտարարություններ անի, այլ փաստերով, թվերով, ապացուցված տվյալներով խոսի «թալանի», դրա համար մեղադրված-պատժվածների մասին: Բայց կրկնենք՝ սա դեռ մի կողմ:

Ի՞նչն է առավել բնութագրական, ավելի ճիշտ՝ ի՞նչ է ստացվում:

Ստացվում է, որ երբ, քպականների բնորոշմամբ, «բանակը թալանվում» էր, երկիրը «ճփճփում էր կոռուպցիայի մեջ» և այլն, իսկ Արցախը կար ու պաշտպանված էր, հայկական երկու պետականությունների անվտանգությունն ապահովված էր, մարդիկ իրենց պաշտպանված ու անվտանգ էին զգում՝ արտաքին թշնամուց, մեր սահմանները պաշտպանված էին, մեր լեզուներն էլ երկար էին, թշնամու առաջ «կզած» չէր Հայաստանի իշխանությունը, ինչպես հիմա է, վերջապես Եռատոն ունեինք ու դրանով հպարտ էինք:

Հիմա ստացվում է, որ արդեն 7 տարի է, ինչ ՔՊ-ն վերջ է տվել բանակի թալանին, ավելին՝ ելակով է կերակրում զինվորներին ու «ռեստորանային» ճաշատեսակներով, էլ Հնդկաստանից, էլ ֆրանգստանից զենքեր է, որ առնում է, բայց… երկիրը տարան պատերազմի, Հայոց բանակը մատնեցին ծանր կորուստների, հազարավոր զինվորների ու սպաների կյանքերը զոհեցին, ուրացան ու հանձնեցին Արցախը…

Այսինքն, իրենք «բանակի թալանին» վերջ են տվել, բայց չկա Արցախը, պատերազմում պարտվում ենք, հաջորդող մարտական բախումներում զիջում ենք, կորցնում ենք, Հայաստանի տարածքները զիջում ենք, խաղաղություն չկա, հարկատուները հերոս են, աղքատությունն էլ՝ իրենց գլուխների մեջ:

Ու, ի տարբերություն իրենց արած աղմկոտ, բայց փուչ հայտարարությունների, իրենց իշխանության բերած աղետներն ու կորուստները անհերքելի փաստեր են, ցավոք: Ընդ որում, «ելակային բանակով», որի մեջքն ի սկզբանե այս իշխանությունները կոտրեցին տարաբնույթ գործիքակազմով:

Թե բա... Եռատոն կունենայինք:

Հա, որպես ամփոփում. սկավառակը ոնց որ մաշվել է, շատ էլ չի ազդում գիտակից մարդկանց վրա: Փոխելու ժամանակն է: Դե, սկզբի համար՝ գոնե սկավառակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել