Լրահոս
Կարևոր


Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առողջապահական համակարգը՝ որպես պետության կենսունակության ու քաղաքացիների առողջության երաշխավորման առանցքային բաղադրիչ, տարիներ շարունակ կառուցվածքային, համակարգային և սոցիալ-տնտեսական բարդությունների առաջ է կանգնած, որոնք հիմնականում բարեփոխումների անարդյունավետությունից, ֆինանսական խոցելիությունից և պետական քաղաքականության բացակայությունից բխող խնդիրներ են։

Առաջին հերթին անհանգստացնող է, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը մշտապես եղել է անբավարար։ ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարվա ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1,4 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, առավել ևս՝ այն մակարդակից, որն անհրաժեշտ է համընդհանուր առողջապահության իրականացման կամ առնվազն համակարգային մատչելիության ապահովման համար։ Ու քանի որ ֆինանսավորման ծավալները բավարար չեն բնակչության պահանջները բավարարելու համար, քաղաքացիների մեծ մասը բժշկական օգնություն ստանալու հարցում ֆինանսական խոչընդոտների առաջ է կանգնում։ Սա նշանակում է, որ բժշկական ծախսերի հիմնական բեռը շարունակում է ընկնել քաղաքացիների ուսերին, ինչը խորացնում է սոցիալական անհավասարությունը, խոցելի շերտերի մարգինալիզացիան և բժշկական ծառայություններից հրաժարվելու տարածված պրակտիկան։

Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ, հաշվի առնելով բժշկական ծառայությունների բարձր գները, հնարավորինս խուսափում են բժշկական ստուգումների և հետազոտությունների դիմելուց մինչև այն պահը, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում։

Միաժամանակ, առողջապահության ոլորտում առկա է կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ բողոքներ են հնչում կոռուպցիոն սխեմաների, մրցույթների ոչ թափանցիկ կազմակերպման, բյուջետային միջոցների չարդարացված ծախսման և ուռճացված ու անգործության մատնված որոշ առողջապահական հիմնարկների վերաբերյալ։ Ու այս ուղղությամբ խնդիրներն այն աստիճան են արմատացել, որ առողջապահության ապահովման որոշակի ուղղություններ դարձել են ընդամենը փող աշխատելու ոլորտներ, և որևէ շահագրգռվածություն չկա բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում։

Միաժամանակ, հանրային բուժհիմնարկներում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բժիշկների աշխատավարձերի ցածր մակարդակը, բժշկական սարքավորումների հնությունը, տեղամասային բժիշկների պակասը և առաջին բուժօգնության ցանցի դեֆորմացիան։ Գրեթե բոլոր մարզային բուժհաստատություններում առկա է կադրային ճգնաժամ, քանի որ երիտասարդ մասնագետները հիմնականում կենտրոնանում են Երևանում՝ բարձր վարձատրության և մասնավոր հատվածում աշխատանքի հնարավորության պատճառով։ Մարզերում գործող հիվանդանոցները հաճախ միայն ձևական են գործում՝ առանց անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական պոտենցիալի։

Անհրաժեշտ է ընդգծել նաև պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի բացակայությունը, որը բազմիցս քննարկվել է, սակայն երբեք չի ներդրվել համակարգային և ամբողջական ձևով։ Հանրային առողջության ապահովագրության գաղափարը մնում է ծրագրային փաստաթղթերում, մինչդեռ բնակչության մեծամասնությունը շարունակում է ծախսել սեփական միջոցները բուժսպասարկման վրա, իսկ պետական աջակցությամբ ծառայությունները սահմանափակվում են նվազագույն սոցիալական փաթեթով, որով անհնար է առողջության ապահովման որևէ խնդիր լուծել։ Սա հանգեցնում է նաև նրան, որ որոշ հիվանդություններ ժամանակին չեն հայտնաբերվում, վաղ փուլերում չեն բուժվում, իսկ արդեն լուրջ բարդությունների դեպքում բուժման ծախսերն անչափ մեծ են դառնում թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար։

Առողջապահության ամենախոցելի ոլորտներից է դեղորայքի շուկան։ Դեղերի գների բարձր մակարդակը, համեմատած տարածաշրջանային և նույնիսկ եվրոպական երկրների հետ, անհամաչափ ծանր բեռ է բնակչության համար։ Վաճառվող բազմաթիվ դեղամիջոցներ գերբարձր արժեքներ ունեն՝ պայմանավորված թե՛ մենաշնորհային ներմուծման սխեմաներով, թե՛ թույլ պետական վերահսկողությամբ և թե՛ մաքսային ու հարկային խոչընդոտներով։ Չկան հստակ մեխանիզմներ դեղերի գների կարգավորման, մրցակցության խթանման, ինչպես նաև գերշահույթների սահմանափակման համար։ Դեղերի շուկայում նաև հաճախակի են դեպքեր, երբ նույն դեղը տարբեր արտադրողների կողմից ներմուծվում է տարբեր գներով՝ առանց որակի տարբերության, ինչը վկայում է գների ոչ թափանցիկ ձևավորման մեխանիզմների մասին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում դեղագործության ոլորտը զարգացած չէ։ Դեղորայքի 92 տոկոսը ներմուծվում է, միայն 8 տոկոսն է արտադրվում Հայաստանում։ Այնինչ, դեղերի արտադրության ոլորտը կարող էր նաև նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար և դառնալ արտահանման նոր ուղղություն։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեղորայքի գրանցման և վերահսկման համակարգը բավարար չափով արդյունավետ չէ։ Դեռ կան դեպքեր, երբ Հայաստան ներմուծվում են կասկածելի որակի դեղամիջոցներ, կամ նույնիսկ այնպիսիք, որոնք այլ երկրներում արգելված են օգտագործման համար։ Ու հատկապես մտահոգիչ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում վտանգավոր հետևանքների հանգեցնող դեղերի ներմուծման մասին։ Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի շրջանառությունը։ Շուկայում տարածված են այնպիսի միջոցներ, որոնք ներկայացվում են որպես բուժիչ, բայց չունեն համապատասխան ապացուցողական բազա, չեն անցել կլինիկական կամ լաբորատոր փորձարկումներ և որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից։ Այսպիսի միջավայրում քաղաքացիները հաճախ մոլորվում են՝ հավատալով գովազդային խոստումներին և վտանգելով իրենց առողջությունը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ առողջապահության թվայնացումն ու միասնական տվյալների բազաների ստեղծումը դեռևս մնում է կիսատ։

Թեև իրականացվել են որոշ քայլեր առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն բժիշկների մեծ մասը շարունակում է աշխատել թղթային եղանակով, իսկ հիվանդների բժշկական պատմագրերն ամբողջական չեն՝ բաշխված են տարբեր հաստատություններում և անհասանելի են համընդհանուր տեսանկյունից։ Սա դժվարեցնում է արդյունավետ բժշկական պլանավորումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Թվային առողջապահության համատեքստում հարկ է նախաձեռնել այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնցում շեշտը դրվի նաև քաղաքացիների առողջությանը վերաբերող տվյալների պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության վրա։

Մյուս կողմից էլ՝ առողջապահական համակարգում պակասում է կանխարգելման վրա հիմնված մոտեցումը։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրերը հիմնականում ձևական բնույթ ունեն, թերի է իրականացվում պարբերական զննումների համակարգը, իսկ հասարակության առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերն աննշան ազդեցություն ունեն։ Տարածված է նաև բժշկական ծառայությունների որակի նկատմամբ անվստահությունը՝ հատկապես պետական հաստատություններում։ Շատ քաղաքացիներ նախընտրում են դիմել մասնավոր կլինիկաների՝ վճարելով ավելի մեծ գումար՝ միայն թե չբախվեն անտարբերության, անլուրջ մոտեցման, անվստահելի ախտորոշման կամ վատ վերաբերմունքի հետ։ Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ֆինանսական հնարավորություն չունի մասնավոր բուժսպասարկման դիմելու համար, հաճախ հաշտվում է վատառողջ լինելու հանգամանքի հետ կամ դիմում է ինքնաբուժման՝ դեղատնից ստացած խորհուրդների հիման վրա։ Սա ուղիղ սպառնալիք է հանրային առողջությանը, քանի որ ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է բարդությունների, քրոնիկ հիվանդությունների զարգացման և, ի վերջո, մահացության մակարդակի բարձրացման։

Բժիշկների վերապատրաստման ու մասնագիտական որակավորման հարցում նույնպես լուրջ բացեր կան։ Շատ բժիշկներ տարիներով չեն մասնակցում վերապատրաստման դասընթացների կամ արդիականացման ծրագրերի, քանի որ համակարգը բավարար խթանիչ մեխանիզմներ չի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ բժիշկները մոտիվացված չեն ինքնակրթմամբ զբաղվելու և մասնագիտական գրականություն ուսումնասիրելու հարցում այն պարագայում, երբ համաշխարհային մակարդակով բժշկությունը շատ մեծ արագությամբ առաջընթաց է արձանագրում, և բուժման նոր մեթոդներ են հայտնաբերվում։

Այս բոլոր խնդիրները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի առողջապահական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ համակողմանի և համակարգված մոտեցմամբ։ Առողջապահությունը չպետք է դիտվի միայն որպես սոցիալական ծախս կամ սոցիալական օգնության ձև, այլ որպես ազգային անվտանգության և երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։ Առանց առողջ հասարակության ո՛չ մի տնտեսություն, ո՛չ մի կրթական համակարգ և ո՛չ մի քաղաքական վերափոխում կայունություն չի կարող ապահովել։ Իսկ առողջ հասարակություն հնարավոր է ունենալ միայն այն ժամանակ, երբ քաղաքացին վստահում է առողջապահական համակարգին, կարողանում է մատչելի և որակյալ բուժօգնություն ստանալ, իսկ պետությունն այդ վստահությունը վերածում է պատասխանատու քաղաքականության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էՆիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր Միքայելյան