Լրահոս
Կարևոր


Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան

Հասարակություն

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է: Ռուսական կայսրության խորքերից՝ «գլուբինկայից», Մոսկվա եկած Մատրոնա Նիկոնովան, լինելով կույր, տեսնում էր ապագան և բժշկում էր մարդկանց՝ նույնիսկ ամենաանհույս հիվանդներին: Նա կանխատեսել է Ռուսական կայսրության փլուզումը, հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Ռուսաստանի չպարտվելը, Ստալինի մահը, Գորբաչովի չստացված «պերեստրոյկան» և այլ հայտնի իրադարձություններ, բուժել է հազարավոր մարդկանց: Երանելի Մատրոնա Մոսկվացին գիշերուզօր ընդունում էր հավատացյալներին, օգնում և մխիթարում նրանց:

Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին: Ռուս հոգևորականների խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ: Մասունքի տեղափոխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում: Պատարագի և աղոթքի արարողությունը Սուրբ Մատրոնայի մասունքի մոտ առաջնորդում էր Երևանյան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ Աքսիյ արքեպիսկոպոս Պոդոլսկին:

Ռուս հոգևորականի խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են ոչ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալնները, այդ թվում՝ ազգությամբ հայ ուղղափառները, այլև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Մոսկվայից ժամանած արքեպիսկոպոսը պատմում է Սուրբ Մատրոնայի հրաշագործությունների մասին՝ բացատրելով, թե ինչու է նա այդպիսի մեծ ժողովրդականություն վայելում ամբողջ Ռուսաստանում և նույնիսկ Դաշնության սահմաններից դուրս: Մոսկվայի Սուրբ Կույսերի վանքի մոտ, որտեղ ամփոփված են Մատրոնա Մոսկվացու մասունքները, մշտապես մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, մարդկանց հոսքն այստեղ երբեք չի դադարում: Դեռ վաղ առավոտից մենաստանի հարակից տարածքում սովորաբար ասեղ գցելու տեղ չի լինում: Հատուկ այդ նպատակով մենաստանին կից կառուցվել է «Պոկրովսկի» հյուրանոցը, իսկ Տագանսկի փողոցում գտնվող մենաստանն օրական ունենում է ավելի քան 10 հազար այցելու: Ռուսաստանի տարբեր մարզերից, արտասահմանից հավատավոր մարդիկ գալիս են՝ հաղորդակից լինելու սրբի մասունքներին և նրա սրբապատկերին: Բոլորի ձեռքին ծաղիկներ են լինում: Նրանք այդ ծաղիկները դնում են ջրով լի ամանի մեջ: Հետո ծաղիկները հատուկ ծիսակարգով օրհնվում են  և թերթիկների տեսքով վերադարձվում այցելուներին: Դրանք օգտագործվում են բուժիչ նպատակներով: Աքսիյ արքեպիսկոպոսն ասում է, որ Սուրբ Մատրոնայի մասունքների մոտ աղոթելու են գալիս նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր հազվադեպ են եկեղեցի մտնում:

Հոգևորականն ընդգծում է՝ այսօր էլ Սուրբ Մատրոնան լսում է մարդկանց աղոթքները և օգնում նրանց կյանքի տարբեր իրավիճակներում: Այժմ Ռուս ուղղափառ եկեղեցին ստեղծել է այդ հնարավորությունը նաև Հայաստանում իր հետևորդների և բոլոր հավատացյալների համար: Ահա թե ինչու Սուրբ Մատրոնայի մասունքի մի մասնիկը Հայաստան բերելը մեծ ոգևորություն էր առաջացրել ռուս ուղղափառ համայնքի շրջանում:

Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին եկեղեցում՝ դիմավորելու սրբադասված Մատրոնա Մոսկվացու մասունքը: Շուտով նրանց միացավ նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Եկեղեցու ղողանջների ներքո՝ ոսկեզօծ պատյանի մեջ դրված մասունքը հանդիսավոր կերպով ներս բերվեց:

Պատարագը սկսվեց Սուրբ Զատկի աղոթքով ու շարականով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից, Իր մահով մահին հաղթեց և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց»:

Պատարագն ընթանում է Ուղղափառ եկեղեցու ծիսակարգի բոլոր կանոններով: Ծիսակատարության առաջին մասը ընծայումն է, որի ընթացքում պատրաստվում են Հացն ու Գինին, որոնք հետո քահանայի աղոթքներով կվերածվեն Քրիստոսի Մարմնի և Արյան: Սկսվում է աղոթքը ողջերի ու մեռյալների համար: Սարկավագը «Ալելուիայի» հնչյունների ներքո հանդիսավոր կերպով ներս է բերում սեղանապետական Ավետարանը, աղոթքներն ու շարականները շարունակվում են մի քանի ժամ: Եկեղեցին լցված է խնկի բույրով:

Տաճարի ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը տպավորիչ են: Եկեղեցին ռուսական է, բայց պատերին աչք են զարնում նաև հայկական երանգները: Եկեղեցու ճակատային մասում երեք որմնանկար կա. կենտրոնում սրբապատկերը գրառված է հունարենով, ձախ կողմում Ալեքսանդր Նեվսկին է, իսկ աջ կողմում պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հայերեն գրությամբ: Նույն գաղափարն օգտագործվել է նաև եկեղեցու ներսում: Պատկերակալի կենտրոնում Սուրբ Երրորդության պատկերն է, որը, ինչպես եկեղեցու սպասավորներն են պատմում, համացանցի օգտատերերը կնքել են «Հայկական երրորդություն» անունով, քանի որ Սուրբ Երրորդության թիկունքում պատկերված լեռը, ծառը և տունը ակնհայտ հայկական երանգներ ունեն: Լեռը բիբլիական Արարատն է, ծառը ոճազարդված է ծիրանի ծառի ոճով, իսկ տունը պատկերված է հայկական ուղղափառ եկեղեցիների տարրերով:

Պատկերակալի ամբողջ աջ մասը հայերեն գրություններով է: Այստեղ Քրիստոսի կողքին պատկերված են Հայ առաքելական եկեղեցու այն սրբերը, որոնք ընդհանուր են նաև ուղղափառ եկեղեցու համար, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Հռիփսիմյանց կույսերը և մյուս հայտնի սրբերը: Եկեղեցու սրբապատկերների մեջ իր ուրույն տեղն ունի նաև Սուրբ Մատրոնայի սրբապատկերը:

Իսկ այդ ընթացքում պատարագը շարունակվում է: Եկեղեցու ներսում հավաքված ուղղափառ հավատացյալները հոգևորականների հետ հավասար աղոթում են. Աստվածաշնչի նրանց իմացությունը, քրիստոնեական խոնարհությունն ու խորը հավատքը միայն հիացմունք է առաջացնում: Նրանց մեջ կան շատ հայեր: Ուշադրություն է գրավում հատկապես ծնկաչոք աղոթող՝ հայկական զինվորական համազգեստով այս տարեց մարդը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջև բաժանումներն ու տարանջատումները աստիճանաբար ջնջվում են Սուրբ Աստվածածնի տաճարի ներսում, և արդեն այդքան էլ էական չէ՝ հայ առաքելական ես, թե ռուս ուղղափառ. Աստված մեկ է բոլորի համար և Նա հավասարապես սիրում է բոլորիս. սա է պատարագիչ հոգևորականի գլխավոր քարոզը: Սուրբ հաղորդությունից հետո Աքսիյ արքեպիսկոպոսը քարոզխոսությամբ դիմեց ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին Սուրբ Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ:

«Զատկի գիշերը ամենակարևոր գիշերն է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում»,- ընդգծում է բարձրաստիճան հոգևորականը, - «քանի որ այդ գիշեր Աստված հնարավորություն է մեզ տալիս միշտ լինելու Իր հետ»:

«Մի պահ խորհեք այդ մասին», - շարունակում է արքեպիսկոպոսը, - «որ Հին Կտակարանում, մինչև Փրկչի խաչելությունն ու հարությունը, բոլոր բարեպաշտպները մահից հետո հայտնվում էին դժոխքում, բայց լրիվ այլ բան է տեղի ունենում նոր ժամանակներում՝ շնորհիվ Քրիստոսի զոհաբերության»: Նաև ընդգծում է՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է վճռել աշխարհի ճակատագիրը, եթե հետևի Աստծո պատվիրաններին:

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է լինելու մինչև հուլիսի 1-ը: Այս ընթացքում այն հանգրվանելու է Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Պրիվոլնոյեի, Դիմիտրովի ռուսական եկեղեցիներում:

Վերջում մասունքը կրկին բերվելու է Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ նախատեսվում է մասունքը Ռուսաստան վերադարձնելուց առաջ եկեղեցական հանդիսավոր արարողություն իրականացնել:

Մատրոնա Մոսկվացին ծնվել 1881 թվակաինի նոյեմբերի 22-ին՝ Տուլայի նահանգի Սեբինո գյուղում, և մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին՝ Մոսկվայի շրջանում: 1999 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին Մատրոնա Մոսկվացուն դասել է սրբերի շարքը՝ նրա մասունքները համարելով սրբություն: Սուրբ Մատրոնայի օրը Ռուսաստանում նշվում է մարտի 8-ին:

Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էՆիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով