Լրահոս
Կարևոր


Հրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը

Հասարակություն

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացրեց «Համապարփակ անվտանգություն» գիրքը։ Պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն ու քաղաքագետ Գևորգ Մելիքյանը վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրել, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։

Գիրքը հրատարակվել է «ԱՐԱՐ» հիմնադրամի դրամաշնորհով։ Հեղինակները մեկ տարի թեմատիկ ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում և այլ երկրներում՝ հասկանալու հատկապես փոքր պետությունների ռազմավարական մտածողությունն ու փորձը այս ոլորտում։

 

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանն իր բացման խոսքում խոսեց գրքի նշանակությունից․ «Այս գիրքը ընդգծում է այն պարզ, բայց երբեմն մոռացվող ճշմարտությունը, որ անվտանգությունը միայն բանակի կամ ուժային կառույցների խնդիրը չէ։ Դա հանրային դիմակայունության, տեխնոլոգիական զարգացման, տնտեսական հզորության և պետական ու ազգային շահերի պաշտպանության ամբողջական համակարգ է, որի հիմքում հասարակական ինստիտուտների, պետական համակարգի և ամբողջ հասարակության առավելագույն կենտրոնացումն է անվտանգության ապահովման հարցում»։

 

Գրքի երկու հեղինակները ներկայացրին իրենց հետազոտությունը։ Քաղաքագետ, միջազգայանագետ «Համապարփակ անվտանգություն» գրքի համահեղինակ Գևորգ Մելիքյանը ընդգծեց, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո հասկացավ, որ Հայաստանի դեմ բազմապիսի գրոհները, ըստ էության, պատերազմ են առանց կրակոցների կամ հիբրիդային պատերազմներ են. «Մեր գիրքը բաղկացած է ներածությունից ու երեք գլուխներից։ Ներածության մեջ ներկայացրել ենք, թե ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային համակարգը։ Կոնտեքստի մեջ ենք դրել անվտանգային խնդիրները, թերությունները, չենք կենտրոնացել քառօրյա կամ 44-օրյա պատերազմների վրա։ Ընդհանուր ենք դիտարկել ու ամփոփել այն սխալները, որոնք արվել են, վերհանել ենք խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։

Խոսել ենք քաղաքական վերնախավի մասին, որը ռազմավարական անվտանգության պլանը հասկանալու խնդիր է ունեցել, եղել են նաև կադրային սխլաներ։ Պետական ու ոչ պետական կառույցների միջև համագործակցությունն արդյունավետ չի եղել։ Համակարգային խնդիրներ նույնպես կան։ Մենք կարծում ենք, որ քաղաքականությունը, որ եղել է 30-ից ավել տարի, չդիմագրավեց մարտահրավերներին, չավելացրեց ներքին ռեսուրսը, թերագնահատեցին շրջապատող երկրների ներուժը։ Խոչընդոտ է եղել նաև հետախուզական համակարգի բացակայությունը»։

Գրքի մյուս հեղինակը՝ պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը, պատմեց, որ փորձել են ձևակերպել Հայաստանի պոտենցիալ անվտանգային համակարգը, ներկայացնել տեսական, փիլիսոփայական հիմքերը.

«Տարբեր երկրներ ունեն իրենց ուրույն մոդելները։ Համապարփակ անվտանգային մոդելը բոլոր տարբերակները միավորում է մի բան՝ ուժի ու ուժի կուտակման վերաբերմունքը։ Ուժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է կամ պետությունների մայրական կաթը։ Մենք ուժի կոնցեպտը դարձրել ենք, որպես պետության ներքին վարքագծի չափման մեխանիզմ։ Մենք տվել ենք մեր սահմանումը, թե ինչ է համապարփակ անվտանգության համակարգը։ Հայաստանի պարագայում դարձրել ենք կոնստրուկտիվիստական մոտեցում։

Անվտանգության համակարգը միայն ռազմական նշանակություն չունի, ու այն միայն ռազմական գործողությունների ժամանակ չէ։ Սա նշանակում է պատրաստ լինել կանխարգելման, լինել պաշտպանական ու նաև հարձակվողական։ Համապարփակ անվտանգության համակարգը պետության հիմնական կմախքն է»։

Շնորհանդեսի ավարտին հեղինակները պատասխանեցին ներկաների հարցերին, ինչպես նաև լսեցին գրքի վերաբերյալ նրանց կարծիքները։

Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էՆիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա