Լրահոս
Կարևոր


«Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմում անմահացած 38 զինծառայողի: Նրանց բոլորի ծառայությունն անցել է Սյունիքի մարզում, նրանք, ավաղ, սեփական կյանքի գնով անառիկ են պահել Հայաստանի սահմաններն Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական գործողությունների ժամանակ: Գրքի ստեղծման գաղափարը ծագել է ծնողների մոտ: Երկար ճանապարհ է անցել խմբագրակազմը տղաների պատմությունները վավերագրելու համար, երկար ու բարդ, բայց շատ արժեքավոր: Գիրքը ձեզ կպատմի տղաների, նրանց կիսատ մնացած կյանքի մասին: Այնտեղ չկան անտեղի պաթոս ու բարձրագոչ բառեր: Մեկտեղվել են կարոտի ու սպասման տողերը: Այդպիսին էր նաև գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառումը: Ասմունքի, երաժշտության հնչյունների ներքո էկրանին հայտնվում էին տղաների լուսանկարները՝ միայնակ, հայրերի ու մայրերի, քույրերի ու եղբայրների հետ: Նրանք այդ օրը համերգասրահում էին: Ես կրկին հասկացա, թե ինչպես է լինում, որ հպարտությունն ու ցավը մեկտեղվում են: Բարդ էր արցունքները զսպելը, բարդ էր ափսոսանքի, բայց նաև մեղավորներին ուղղված խոսքեր չասելը, բայց մտքում կամ ցածրաձայն, որովհետև անթույլատրելի էր խախտել այդ սուրբ լռությունն ու համակ ուշադրությունը, որ տիրում էր դահլիճում:

Ոչ մեկ անգամ ենք առիթ ունեցել պատմելու Սեպտեմբերյան պատերազմի մասին, որը մեր պետության ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ագրեսիա, սահմանային միջադեպ են անվանում: Բայց այն պատերազմ էր, պատերազմ, որի ժամանակ զինվորներն անօգնական մնացին, թիկունքը՝ բաց: Հարուցված քրեական գործերը, որոնք մինչ օրս չեն տվել ծնողների հարցերի պատասխանները, որպես ապացույց այս դիտարկումների:

Եվ հիմա ծնողները, որոնք շարունակում են հարցեր ուղղել, որոնք որդիների զոհվելուց երկուսուկես տարի անց էլ շարունակում են այդ օրվա ողբերգության հետ կապված նոր հանգամանքներ բացահայտել, իրենց որդիներին ապրեցնելու հերթական առաքելությունը՝ «Նժդեհի հետնորդները» գիրքն են կյանքի կոչել:

Անկեղծ պիտի լինենք ընթերցողների հետ, ինչպիսին փորձում ենք լինել մեր բոլոր տղաների մասին պատմող նյութերում: 350-ից ավելի նյութ ենք հրապարակել «Փաստ» թերթում: Ցավի, սպասման, կարոտի, անսահման սիրո մասին են այդ նյութերը: Ու ես, որ իրապես զգում ու հասկանում եմ մեր պետության ու ժողովրդի հետ պատահած ողբերգության ծավալները, գոնե ինձ այդպես է թվում, այդ օրը կարծես այլ զգացողություններ ապրեցի: Հիմա պատմեմ, թե ինչու: Մեծ փորձություն էր այդ օրը մեկ վայրում տեսնել որդեկորույս մայրերի ու հայրերի, եղբայրների ու քույրերի: Սևազգեստ մայրեր, որոնց պարանոցներին որդիների նկարներով կամ անվան առաջին տառերով կախազարդեր էին, հայրեր, որոնց միացրել է ընդհանուր ցավը, տղաների եղբայրներն ու քույրերը, որոնք գուցե այդպես էլ իրար ճանաչելու առիթ չունենային, բայց հանձինս իրար ընկերներ են ձեռք բերել:

Մենք, միևնույնն է, չենք պատկերացնում մեզ բոլորիս համակած ցավի չափը, գույնը գիտենք, որ սևն է, բայց չափի ու ձևի մասին պատկերացում անգամ չունենք: Մինչև այս պատերազմները, երևի թե, կարող էի ասել, որ իմ շրջապատում քիչ եմ տեսել արցունքները չզսպող տղամարդկանց: Այդ օրը հայրերը ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս դահլիճից, նրանք, որ ստանձնել են ընտանիքում ուժեղն ու ամուրը լինելու առաքելությունը, չէին կարողանում հուզմունքը զսպել: Հետևի շարքում նստած տղամարդկանցից մեկն ասաց՝ այս դահլիճում մի քանի տարի առաջ եմ եղել, ինչ-որ համերգ էր, ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո նույն դահլիճում այս առիթով պետք է ներկա գտնվեի:

Հուզմունք, հպարտություն, կարոտ, ամեն ինչ իրար էր խառնվել: Եվ միայն տղաների նորածին եղբայրների ու քույրերի ճիչերն էին փաստում, որ կյանքը շարունակվում է: Որքան էլ այն այլևս երբեք առաջվանը չի լինելու այս ընտանիքների և մեզ բոլորիս համար, որոնք գիտակցում են մարդկային կորստի չափը, բայց հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ՝ կյանքի գինն են վճարել: Հրամայականն է ապրել արժանապատիվ, վայել այն սխրանքին ու զոհողությանը, որ մեր հազարավոր տղաների կյանքն է արժեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ին