Ռազմական դրության պայմանները փոփոխվել են
ՀասարակությունՀՀ Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը: Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։