Լրահոս
Կարևոր


Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Հասարակություն

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր և պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։ 

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարություն՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։ 

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին, Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվելով՝ հիմնադրեցին imID-ին։ imID-ի Հիմնադիր խորհրդի կազմում են Ակբա բանկը (Acba Bank), Ամերիաբանկը (Ameriabank), Արդշինբանկը (Ardshinbank), Այդի բանկը (IDBank), Էվոկաբանկը (Evocabank), Ինեկոբանկը (Inecobank), Կոնվերս բանկը (Converse Bank), Հայէկոնոմ բանկը (Armeconombank), Յունիբանկը (Unibank), Ֆասթ Բանկը (Fast Bank), ինչպես նաև Թիմ Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia), Յուքոմը (Ucom) և Վիվան (Viva)։  

imID-ի Գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը ներկայացրեց imID-ի առաքելությունն ու հեռահար նպատակները։  

«Մենք գործարկում ենք ծառայությունների համապարփակ փաթեթ, որը թույլ կտա մասշտաբային հասանելիություն ապահովել Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլորին հնարավորություն տալով օգտվել անվտանգ թվային նույնականացումից և էլեկտրոնային ստորագրությունից»,-նշեց Կարեն Մկոյանը և հավելեց,- «Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա  երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենը ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլև ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին»։ 

«Բարի գալուստ imID, Ձեր անձը խիստ նույնականացված է». imID-ի գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարվեց համակարգում օգտատիրոջ նույնականացմամբ, որն իրականացրեց imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ, Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ imID-ի Հիմնադիր խորհուրդը միավորվել է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ գիտակցելով թվային հասարակություն ձևավորելու կարևորությունն ու արդիականությունը. 

«Գաղափարի հիմքում էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, ինչպես նաև տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրության անվտանգ թվային այլընտրանքը ստեղծելն է։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ շարժվում է թվային ինքնության դրամապանակներ (Digital Identity Wallet) ստեղծելու ուղղությամբ, և Հայաստանում նման որակի ծառայություն ու պրոդուկտ ստեղծելով՝ մենք հեռահար նպատակներ ունենք այն նաև արդյունավետորեն կիրառել մեր երկրի սահմաններից դուրս՝ այդ թվում արտահանել տեխնոլոգիաներ և պատրաստի ու փորձարկված լուծումներ՝ դառնալով ոլորտի առաջատար խաղացող։ Իսկ դրա համար ունենք բոլոր հնարավորություններն ու առավելությունները, մասնավորապես կարող թիմ և նպատակ՝ համապատասխանել ոլորտում աշխարհի առաջատար ստանդարտներից մեկին, ստանալ ԵՄ eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր և դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն»,- նշում է Տիգրան Սիմոնյանը։ 

eIDAS կարգավորումն էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների իրավական հիմքն է, որն ապահովում է թվային ինքնությունների և գործարքների փոխճանաչելիությունն ու իրավական ուժը ԵՄ բոլոր երկրներում՝ դարձնելով էլեկտրոնային ստորագրությունները, ինքնության հաստատումն առավել հուսալի և արդյունավետ։ 

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ imID-ի կիրառական առավելությունները տեսանելի կլինեն, երբ շուտով մեր քաղաքացիները սկսեն ավելի մասսայական օգտվել դրանից.

«imID-ն Հայաստանի թվայնացման գործում առանցքային դեր ունի։ Դրա կայացմամբ Հայաստանում թվային ոլորտի զարգացումը, մասնավորապես տարբեր թվային գործիքների ինտեգրումը շատ ավելի արագ է լինելու։ imID-ի դերը առանցքային է հատկապես զեղծարարությունների կանխարգելման հարցում, ինչը այսօր մեծագույն խնդիր է բոլոր կառույցների համար։ Այն բոլոր նպատակները, որոնք հիմնադիր կազմը դրել էր իր առջև այս ժամանակահատվածի համար, կարող ենք ասել, որ ամբողջությամբ իրագործվել են։ Հաջորդիվ արդեն պետք է ավելի համատարած դարձնենք օգտագործումը, քանի որ այն էականորեն խնայում է մեր ամենաթանկարժեք ռեսուրսը՝ ժամանակը»,-նշում է Հայկ Եսայանը։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին գրասենյակում, հնարավորություն ունեցան ծանոթանալու imID-ի դեմո-տարբերակին և ծառայություններին։ 

***

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։

Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով, eSeal-as-a-Service (eSealaaS) – վստահելի թվային կնիքներ։ 

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:

Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։ 

imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։

imID-ն հավակնում է դառնալ աշխարհի ամենավստահելի և նորարարական թվային վստահության ծառայությունների և պրոդուկտների մատակարարը, որը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ վստահորեն կողմնորոշվել թվային դարաշրջանում և օգտվել թվային ծառայություններից: 

Պաշտոնական վեբկայք՝ https://imid.am/:

Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան