Լրահոս
Կարևոր


ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը

Հասարակություն

ԱրարատԲանկի աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Մհեր Անանյանի գլխավորությամբ, մասնակից եղան «Թաքուցյալ մատյաններ» ցուցադրությունների շրջանակում կազմակերպված Շուրիշկանի ավետարանի ցուցադրությանը՝ մշակութային յուրօրինակ մթնոլորտում հաղորդակից լինելով ավետարանի զորությանը և այն պահոց վերադարձնելու արարողությանը։  

Կարևորելով ԱրարատԲանկի ներդրումն ու աջակցությունը Մատենադարանի զարգացման գործում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը սիրով հրավիրել էր բանկի ղեկավարներին և աշխատակիցներին` ապրիլի 10-ին մասնակից լինելու Շուրիշկանի ավետարանի բացառիկ ցուցադրության փակման արարողությանը։

Մեկ ամիս շարունակ՝ մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, Մատենադարանում Շուրիշկանի ավետարանի ցուցադրության ընթացքում, հազարավոր այցելուներ մեր հայրենիքի և Սփյուռքի տարբեր բնակավայրերից հնարավորություն ունեցան դիմել խնդրակատար ավետարանին։

«Թող շատանան Մատենադարան եկող մարդիկ և դուրս գան այստեղից ավելի արժեքավոր հայ դարձած։ Մենք ուրախ ենք, որ այդ գործում ունենք մեր փոքր ներդրումը և խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ»,-  ներկաներին դիմեց ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցել են Մատենադարանին՝ առանձնացնելով ԱրարատԲանկի կարևոր դերը։ Նա անդրադարձավ Շուրիշկանի ավետարանը Մատենադարանին նվիրաբերող Մատթեոս Ծառուկյանի ընտանիքին` նշելով, որ  նրանց ժառանգները ևս ներկա են միջոցառմանը և կրում են արժեքների նկատմամբ իրենց նախնիների պատասխանատվությունը։

«Ուզում եմ, որ Շուրիշկանի ավետարանի կարևոր բարեխոսությունը, աստվածանվեր ազդեցությունը դիպչի Հայաստանի, հայ ազգի արմատին»,- Վահե Ծառուկյանի բարեմաղթանքն անձնական չէր՝ թող ավետարանի, և առհասարակ, մեր բոլոր սրբությունների միջնորդությամբ մեր երկիրը դուրս  գա այս վտանգավոր շրջափուլից և մեր բոլոր գործողությունները պսակվեն հաջողությամբ։

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Չինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ Ծառուկյան