Լրահոս
Կարևոր


ՆԳՆ-ն վարորդների ատեստավորում չի անցկացնի․ մտադիր են լավարկել «պռավա տալու» բիզնես-պրոցեսը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Նիկոլ Փաշինյանը, երեկ կառավարության նիստին խոսելով կադրային բանկի սնանկության մասին, եկավ հասավ վարորդական իրավունքներ ստանալու «մշակույթին» և յուրահատուկ խոստովանություն արեց, որ ինքն էլ, շատերի նման, անօրինական կերպով է իր վարորդական իրավունքը ստացել։ 

Նրա խոսքով՝ ինքն այդ թվերին հայտնի լրագրող էր, ու իրեն թույլ էլ չէին տա, որ ինքը քննություն հանձներ, վարորդական ստանար, բերել իր 300 մետրի վրա իր «պռավան» տվել են ու ասել՝ «հնարավորինս շուտ էստեղից գնա, գործ չունես մեզ հետ»։ Կարճ ասած՝ այն ժամանակվա ոստիկանությունը վախեցել է Նիկոլ Փաշինյանի լրագրողի «կլյաուզաներից» և որոշել է նրան այդ վարորդական իրավունքը շնորհել առանց քննություն հանձնելու, միայն թե «շառից-փորձանքից» հեռու մնան։ Բայց սա չէ խնդիրը։ 

Փաշինյանը երեկվա իր ելույթում բարձրացրեց վարորդական իրավունք ստացած անձանց ատեստավորում անցկացնելու հարցը, որովհետև, ըստ նրա, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են:

«Ոչ թե կեղծված են, այլ կեղծ են․ էստեղ ա մեր պրոբլեմը…. Դե որ մեր մոտ սենց մեծ հանրային պրոբլեմ ա, անվտանգության պրոբլեմ ա մեր երկրում վթարների մեծ քանակն ու զոհերի թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, կսկսենք ոտքով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձա՞յն եք»,- ինքն իրեն խոսելով՝ այսպիսի առաջարկ արեց կեղծ վարորդական իրավունքով Փաշինյանը։ 

MediaHub-ը փորձեց ՆԳՆ-ից ճշտել՝ իրենք համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ և հնարավո՞ր է՝ վաղը իսկապես վարորդների ատեստավորման գործընթաց նախաձեռնեն։ ՆԳՆ-ի պատասխանից հասկացանք, որ ոչ, այդպիսի գործընթաց նախաձեռնելու մտադրություն չունեն, և սա ընդամենը կառավարության նիստում քննարկման մակարդակով հնչած միտք է եղել։ 

«Ներքին գործերի նախարարությունը Հաշվառման-քննական ստորաբաժանումների բիզնես պրոցեսները լավարկելու ուղղությամբ այս պահին ակտիվ գործողություններ է իրականացնում։ Զուգահեռ՝ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը մշտադիտարկման տակ է պահում նշված ոլորտը»,- ասացին ՆԳՆ-ից։

Այս պատասխանից երևաց, որ Փաշինյանի ասած ատեստավորումը միս ու արյուն չի ստանա ՆԳՆ-ի կողմից, փոխարենը հասկացանք, որ ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից քաղաքաիցներին վարորդական իրավունք տրամադրելը բիզնես պրոցես է։ Սա ՆԳՆ-ի կողմից յուրահատուկ խոստովանություն էր, որովհետև «փողով պռավա» ստանալը, իսկապես որ, ոստիկանության համար տարիներ շարունակ բիզնես-պրոցես է եղել, ու հիմա էլ, կարծես թե, չի դադարում այդպիսին լինել, պարզապես թվաբանությունն է փոխվել: 

Վահե Մակարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղություն