Լրահոս
Կարևոր


ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտներին մեծ հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմներ. որակավորված մասնագետները պատրաստ են բարելավել կրթության ոլորտը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Հասարակություն

Որակյալ կրթական ծրագրերը, ուսուցիչ-առաջնորդներ ունենալը ռազմավարական նշանակություն ունեն պետության համար. տասնյակ տարիներ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն իրագործում է ռազմավարական նշանակության իր առաքելությունը։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառման իր շնորհավորական խոսքում հույս է հայտնում, որ շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան կրթության ոլորտում՝ հատկապես հանրակրթական դպրոցների զարգացման գործում, և որ նրանց նվիրական գործը կվարակի հազարավոր երիտասարդների։

Հավասար կրթության հնարավորություն Հայաստանում՝ բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից. հենց այս մոտեցմամբ ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը համատեղ ստեղծեցին «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։

ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համատեղ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս շատ-շատերին Հայաստանում լուրջ փոփոխությունների մասը կազմելու։ Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մարզերում աշխատանքը դարձնել գրավիչ, մարզերի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքների խնդիրը լուծել, այս ծրագիրն, ի վերջո, պայքարում է կրթության հավասարության հնարավորության համար, որպեսզի ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր երեխա իրացնի հավասար կրթության իրավունքը։

«Եթե համայնքներում չլինեն ուսուցիչներ, հնարավոր չէ հավասար կրթություն ապահովել»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը։ «Թյուր է այն կարծիքը, թե նորարարությունը ինքն իրենով պետք է լինի, հակառակը՝ նորարարությունը և հարյուրամյա փորձը, որ ունի ԵՊՀ-ն, տեսությունը և աշխատանքային փորձառությունը, մասնավորը և պետականը ոչ թե պետք է հակադրվեն, այլ համադրվեն, և այս ծրագիրն այդ առումով շատ օրինակելի է»։

ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, շնորհավորելով շրջանավարտներին, արդեն որակավորված ուսուցիչ-առաջնորդներին, ընդգծում է՝ կրթության ոլորտում դրամատիկ իրավիճակը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կրթական ծրագրերին տվեց ռազմավարական նշանակություն և դեր. «Դուք՝ բոլորդ, վաղվա մեր արժեքների, հանրության ապագայի կրողներն ու ձևավորողներն եք»։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Ներսես Խառատյանը, ով դասավանդում է Սյունիքի մարզի Ծավ գյուղում, կարևորում է համայնքում ապրող ու աշխատող մասնագետների համար մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը, ինչի հնարավորությունը ստեղծել են ԵՊՀ-ն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համատեղ։

«Ծրագիրը հնարավորություն տվեց ակադեմիական գիտելիքներ, համակարգային մտածողություն ձեռքբերել, այդ գիտելիքներն ու մտածողությունը համադրել փորձի հետ, առավել արժևորել ուսուցիչ-առաջնորդ լինելու առաքելությունը»,- նշում է նա։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ընդգծում է՝ երբ հետադարձ հայացք է նետում առաջին՝ «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի անցած 27 տարվա ճանապարհին, ակնհայտ է դառնում այդ ծրագրի հաստատակամ զարգացումը։

«Այս ծրագրով մենք վարչական կադրեր ենք պատրաստում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար՝ առկա ուսուցմամբ, նաև նախատեսում ենք այս ծրագիրը կազմակերպել դիստանցիոն ուսուցմամբ․ տարբեր երկրներից կա մեծ պահանջարկ։ Կրթական ծրագիրը կիրականացնենք անգլերեն՝ արտասահմանցի ուսանողների համար։ «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագիրը կյանքի է կոչում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համակարգը՝ սովորել աշխատելով սկզբունքը, որն ամբողջ աշխարհում է ընդունված, մենք արդեն երկու տարի է, ինչ իրականացնում ենք։ Ամփոփելով՝ ուզում եմ փաստել՝ գերազանցության դիպլոմով ուսանողների թիվն ամեն տարի ավելանում է. սա հերթական ցուցիչն ու ապացույցն է, որ կրթության որակը բարելավվում է»,- հավելել է նա։

 
 
 
 
 
 
 
 
Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ Զաքարյան