Լրահոս
Կարևոր


Հակաարցախյան քարոզչության հերթական հիստերիան. ինչի՞ց են ջղաձգվել իշխանություններն ու իշխանամերձ սատելիտները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Ազատության հրապարակում օրերս մեծ հանրահավաք տեղի ունեցավ՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։ Սա, թերևս, առաջին դեպքն է, որ այդքան մեծ թվով արցախցիներ հավաքվել էին մեկ վայրում՝ իրենց պահանջներն առաջ քաշելու նպատակով։

Սա կարող է կարևոր ազդակ լինել արցախցիների համախմբվածության հետ կապված, հատկապես որ դանակն արդեն ուղղակի ոսկորին է հասել։ Առավել ևս, որ ՀՀ իշխանությունները Արցախի հայաթափումից հետո բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի արցախցիները չկարողանան հանկարծ համախմբվել։

Պատահական չէ նաև, որ Արցախի ուրացումից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ արցախցիները ցրվեն ողջ երկրով մեկ, որ հանկարծ համեմատաբար կոմպակտ բնակեցում չլինի։ Իշխանությունների համար առավել ոգևորիչ է, որ արցախցիների մի մասն էլ, հիասթափված առկա իրավիճակից, ուղղակի թողեց ու հեռացավ երկրից, հիմնականում՝ Ռուսաստան։ Նման քաղաքականության շրջանակում պետք է դիտարկել նաև Արցախի իշխանությունների նկատմամբ հետապնդումները և ճնշումները, որպեսզի նրանք հանկարծ երբևէ չփորձեն մարդկանց համախմբելու նախաձեռնություններով հանդես գալ։

Բնական է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքը խստորեն անհանգստացրել էր ՀՀ իշխանություններին նաև այն տեսանկյունից, որ նման նախաձեռնությունները կարող են շարունակական լինել։ Իսկ նրանք ցանկանում են կանխել նման զարգացումը։ Չէ՞ որ Ադրբեջանից հանկարծ կարող են դժգոհել, թե Հայաստանում «ռևանշիստները» գլուխ են բարձրացնում, Արցախի թեման նորից շրջանառության մեջ է մտնում: Այնինչ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հանկարծ Բաքվում փոքր-ինչ դժգոհության առաջացման տեղիք չտա։

ՀՀ իշխանությունների համար ավելի կարևոր է, որ Ադրբեջանին ցույց տան ու ապացուցեն, թե իրենք նվիրված են «խաղաղության օրակարգին», քան հայկական պետության ու արցախցիների շահերի պաշտպանության գործին։ Ավելին՝ նրանք ձգտում են արժանանալ Բաքվի գովասանքին, թե պայքարում են «ռևանշիստական ուժերի» դեմ, որոնք փորձում են Արցախի հիմնախնդիրը կրկին օրակարգ բերել։

Իշխանությունների այս ջանքերի համատեքստում են տեղավորվում նաև քպականների ու իշխանական պատգամավորների արձագանքներն ու մեկնաբանությունները արցախցիների կազմակերպած ակցիայի կապակցությամբ։ Նրանք իրենց դեմքերով, բազմաթիվ ֆեյքերով ու մերձիշխանական խողովակներով տոտալ ու կեղտոտ հակաքարոզչություն էին իրականացնում արցախցիների դեմ։ Ու հետաքրքիրն այն է, որ նրանք այն չարչրկված թեզն էին առաջ քաշում, թե իբր Արցախը հանձնել են հենց Արցախի իշխանությունները, նրանց կողմից է ստորագրվել Արցախի «լուծարման» հրամանագիրը և այլն։ Դրա համար էլ Արցախում իշխանափոխություն իրականացվեց։ Բայց իրականում բոլորի համար էլ պարզ է, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ։ Նա ոչինչ չձեռնարկեց, երբ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց ու հայաթափեց Արցախը։ Ապա Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, որ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն համաձայնեց, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս։

Այս ամենն, ի դեպ, պատահական չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ արցախատյացությամբ է աչքի ընկել՝ սկսած լրագրությամբ զբաղվելու տարիներից մինչև պատգամավորական գործունեություն: Նա համարում էր, թե Արցախը բեռ է մեզ համար, իսկ հիմա ընդհանրապես է փորձում ազատվել իր պատկերացրած այդ «բեռից», այսինքն՝ դեմ է Արցախյան հիմնախնդրի հնարավոր արծարծմանը նույնիսկ։ Դրա համար էլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Բայց ամենազարմանալին այն է, որ նա հավասար հարթությունների վրա է դնում Արցախի թեման, որը միջազգային մակարդակով ճանաչված հիմնախնդիր է, և Բաքվի կողմից արհեստական ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի» շարժումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանից ուրիշ ոչինչ չէր էլ կարելի ակնկալել։

Միևնույն ժամանակ, ցավալի էր, որ բազմահազարանոց ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշում էին, թե տեղի ունեցողն իշխանությունների դեմ պայքար չէ, այլ իրենց իրավունքների պաշտպանության հարցով է։ Այո, թեկուզ խոսքը 1-2-ի մասին է, ու թեկուզ նրանք որակ չեն կազմում, այդուամենայնիվ, սա չափազանց վտանգավոր ու անընդունելի թեզ է, որ կարող էր հնչել այդ հանրահավաքում, քանի որ Արցախը հանձնել են ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հանուն արդարության, նաև պետք է նշել, որ շատ արցախցիներ արագ արձագանքեցին նման հայտարարություններին՝ նշելով, որ համամիտ չեն այդպիսի մի քանիսի կարծիքին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը