Լրահոս
Կարևոր


Civilnet.am կայքը խորությամբ չի ուսումնասիրել թեման․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն

Քաղաքականություն
Civilnet.am կայքը խորությամբ չի ուսումնասիրել թեման։

Մասնավորապես, չի տիրապետում «Պայմանական պարտավորություն» ինստիտուտին և չի առաջնորդվում «Ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքով»։

 Ակնհայտ է, որ և հոդվածագիրը և օրինագծի հեղինակները խորամուխ չեն եղել վարչադատավարական ընթացակարգով քննվող գործերի և վարչական դատավարության մեջ կիրառելի հայցատեսակների առանձնահատկությունների մեջ։

Վիճարկման հայցը վարչական դատավարության մեջ առավել տարածված հայցատեսակն է այն պարզ պատճառով, որ օրենսդիրը այդ հայցատեսակի միջոցով հնարավորություն է ստեղծում հայցվորի համար ներկայացնել իր նկատմամբ ընդունված միջամտող վարչական ակտը կամ զուգորդող վարչական ակտի միջամտող դրույթները վերացնելու (անվավեր ճանաչել) պահանջ, այսինքն, այնպիսի վարչական ակտի վերացման պահանջ, որով խախտվել կամ սահմանափակվել են անձանց իրավունքները կամ օրինական շահերը, վերջիններիս համար առաջացել են նոր պարտականություններ կամ այլ բացասական հետևանքներ և հենց միջամտող վարչական ակտերի միջոցով են առավել շատ խախտվում անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

 Հարկ է նշել, որ վարչական ակտը համարվում է պայմանական պարտավորություն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել պայմանականությունը, ինչը ենթադրում է, որ այն չի կարող լինել պարտադիր կատարման ենթակա։

Հաշվի առնելով նշված հանգամանքը, օրենսդիրը ի սկզբանե նախատեսել է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, դրանք իրավացիորեն առանձնացնելով հայցի ապահովման հետ կապված իրավահարաբերություններից, քանի որ՝
1․ Քանի որ վարչական մարմինները հենց միջամտող վարչական ակտերով են առավել հաճախ միջամտում անձանց իրավունքներին ու օրինական շահերին, իսկ այդ դեպքերում առավել մեծ է հավանականությունը, որ այդ միջամտությունները կարող են լինել ապօրինի, ապա օրենսդիրը ի սկզբանե այլ իրավական հետևանքներ է նախատեսել վիճարկման հայցի վարույթ ընդունելու պարագայում, հույսը չդնելով դատարանների որոշումների վրա, որոնք կարող են լինել կամայական, դրանով իսկ ստեղծելով որոշակի մեխանիզմներ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։

2․ Բացի այդ, նման մոտեցումը որոշակի զսպող ազդեցություն ունի նաև վարչական մարմինների համար, քանի որ եթե օրենքի ուժով վիճարկման հայցը վարույթ ընդունելը հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմանը, ապա ըստ էության վարչական մարմինները նույնիսկ ապօրինի վարչական ակտ ընդունելու պարագայում ըստ էության զրկվում են այլ եղանակներով անձանց վրա ազդելու հնարավորությունից, քաջ գիտակցելով, որ միևնույնն է, ակտը չի կատարվելու այնքան ժամանակ, քանի դեռ ներկայացված վիճարկման հայցով չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն էլ կարող է վարչական մարմնի օգտին չլինել։

Այս պայմաններում, ակնհայտ է, որ արդարացված է վիճարկման հայցի վարույթ ընդունելու պարագայում վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման առանձին կարգավորումը և այն էլ օրենքի ուժով, ընդ որում, եթե ուշադրություն ենք դարձնում, ապա այդպիսի իրավակարգավորում նախատեսված է բացառապես վիճարկման հայցի համար։

Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությունը, որին հղում են կատարել նաև օրինագծի հեղինակները, այս առումով գրեթե նույնական է մեր օրենսդրության հետ, և դա այն դեպքում, երբ այդ երկիրը ընդունված է համարել առավել առաջադեմ ու իրավական պետություն։

Անդրադառնալով հոդվածագրի և օրինագծի հեղինակների այն պնդմանը, որ ըստ էության անձը չի զրկվում հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու եղանակով ՀՀ վարչական դատարանի միջոցով հասնել վիճարկվող վարչական ակտի կատարմանը, ապա ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մեկ այլ հետաքրքիր փաստի վրա։

Ներկայիս խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված բացառության միջոցով նույն վարչական մարմնին հնարավորություն է տալիս այն դեպքերում, երբ վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորում է, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից, ապա տվյալ ակտի կատարումը կարող է չկասեցվել, այսինքն նախ նույնիսկ ներկայիս կարգավորումներով օրենսդիրը դրսևորել է առավել համակողմանի մոտեցում և կարգավորել է այդ հարցը։ Բացի այդ, այս դեպքում ևս այդ ակտի կատարման կասեցման հարցի լուծումը ըստ էության նույնպես գտնվում է Դատարանի իրավազորության ներքո, հետևաբար, եթե Դատարանը գտնի, որ վարչական մարմնի հիմնավորումները իրավաչափ են, ապա ակտի կատարումը կասեցման ենթակա չէ։

Այս դեպքում հարց է առաջանում, եթե վիճարկման հայցի դեպքում ակտի կատարման կասեցման հարցը դատարանի հայեցողությանը թողնելը առավել հիմնավորված մոտեցում է, ապա ի՞նչն է խանգարում նույնը իրականացնել ներկայիս իրավակարգավորումների պարագայում։ Վստահաբար կարող ենք պնդել, որ իրավական առումով ոչինչ չի կարող խանգարել, իսկ գործնականում՝ վարչական մարմինների անճարակությունը, մասնագիտական ցածր պատրաստվածությունը և իրենց անճարությունը ՀՀ քաղաքացիների և օրենսդրության վրա բարդելու արդեն արմատացած սովորությունը։

Միաժամանակ, հարկ ենք համարում նաև հոդվածագրի և օրինագծի հեղինակների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին վարչական մարմինների գործողությունների ու որոշումների դեմ հայցերի չափը շարունակում է ահռելի չափերի մեջ մնալ, եթե չասենք, որ անընդհատ աճում է, և դա այն դեպքում, որ օրենսդրական տարբեր փոփոխությունների միջոցով փորձ արվեց նվազեցնել անձանց ցանկությունն ու հնարավորությունը դատական ճանապարհով իր իրավունքները պաշտպանելու (պետական տուրքերի չհիմնավորված մի քանի անգամ բարձարցում, որոշ գործերով պարտադիր վերադասության կարգով բողոքների ներկայացման պահանջ և այլն), իսկ ադ հայցերի ճնշող մասը շարունակում են մնալ վիճարկման հայցերը։

Նշված փոփոխությունը առաջարկելիս որևէ ուշադրություն դարձվել է արդյո՞ք ինչպես այս հանգամանքներին, այնպես էլ այն հանգամանքին, որ վիճարկման հայցերի մի հսկայական քանակություն բավարարվում է, այսինքն՝ դատական ճանապարհով անվավեր են ճանաչվում միջամտող վարչական ակտերը։

Եվ այս պայմաներում օրինագծի հեղինակները պատկերացնում են արդյո՞ք, որ ինչ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում միջամտող վարչական ակտերի հասցեատերերի համար, որոնք յուրաքանչյուր անգամ հայց ներկայացնելու ժամանակ, պետք է հույսը դնեն դատարանների վրա, որ ակտի կատարման կասեցման վերաբերյալ որոշում կկայացնի։

Ավելորդ չենք համարում նաև անդրադառնալ նշված օրինագծի ընդունման հիմնավորումներին, կամ ավելի ստույգ՝ դրանց բացակայությանը, քանի որ ՀՀ Արդարադատության նախարարությունը որպես օրինագծի ընդունման հիմնավորում նախատեսել է այն փաստը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով շատացել են բացառությունները և այս պարագայում այլևս իմաստ չկա վիճարկման հայցի վարույթ ընդունելով պայմանվորված ակտի օրենքի ուժով կատարման կասեցման այդ կարգավորման գոյություն ունենալու։

Այս առումով, նախ ցանկանում ենք նշել, որ այդ բացառությունների ավելացման մի մասի դեպքում ևս առկա է եղել Վարչական մարմինների՝ թերությունները ՀՀ օրենսդրության վրա բարդելու թաքնված ցանկությունը, իսկ մյուս կողմից, հարկ ենք համարում նշել, որ նույնիսկ այդ պարագայում վիճարակման հայցը վարույթ ընդունելու դեպքերի գերակշիռ մասով բացառությունները ուղղակի չեն գործում։

Այսպիսով, civilnet.am կայքի հակադարձումը չի համապատասխանում իրականությանը։ Խորհուրդ ենք տալիս որևէ հարցի շուրջ ուսումնասիրություն կատարելիս ամբողջությամբ, բազմակողմանիորեն և ամբողջ ծավալով տիրապետել խնդրո առարկա հարցերին։

Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը