Լրահոս
Կարևոր


Հարված՝ տնտեսական աճի թիկունքին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնցից առաջնայինը ներկայում տնտեսական ակտիվության՝ արտաքին գործոններից ու աշխարհաքաղաքական գործընթացներից չափից ավելի մեծ կախվածությունն է։

2022 թվականին Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայաստանի համար վերարտահանման կազմակերպման ու աճ արձանագրելու ուղղությամբ։ Սակայն այդ կափույրները քիչ-քիչ փակվում են։ Եվ եթե 2022 թվականի տնտեսական տարին Հայաստանը փակեց 12,6 տոկոս տնտեսական աճով, ապա 2024 թվականին այդ տեմպն արդեն հասել է 5,9 տոկոսի։ Անցյալ տարվա կտրվածքով արտաքին գործոնների դրական ազդեցությունների չեզոքացման միտումն արդեն կտրուկ նկատելի դարձավ։ Օրինակ՝ եթե 2024 թվականի սկզբին տնտեսական աճն ավելի բարձր էր՝ առաջին եռամսյակին արձանագրելով 7,9 %, ապա արդեն չորրորդ եռամսյակում ցուցանիշն իջավ ընդամենը 3,7 %-ի։ Իսկ նոյեմբերին արձանագրեց վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2 %: Փորձագետների գնահատմամբ, կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2024 թվականի տարեսկզբի 75 %-ից շեշտակի նվազել է:

Ինչ վերաբերում է արդեն 2025 թվականի տնտեսական ցուցանիշներին, ապա տնտեսական ակտիվության նվազման միտումն ավելի տեսանելի կդառնա։ Մյուս կողմից էլ՝ տարվա ընթացքում Հայաստանի համար կարող են ի հայտ գալ բացասական արտաքին գործոններ, քանի որ Հայաստանն այդպես էլ չի հենվում իր ներքին ներուժի վրա։ Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարեցվել, ինչին էլ կարող է հետևել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներն աստիճանաբար հանելը։ Այս պայմաններում Հայաստանի առաջ կփակվեն վերաարտահանման գրեթե բոլոր հնարավորությունները, երկրի տնտեսությունը կվերադառնա իր նախկին վիճակին, որ հազիվ էր սողում։ Չհաշված, որ հնարավոր է նաև Հայաստանից արտահանմանը խոչընդոտող նոր հանգամանքներ ևս ի հայտ գան։

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախանշում էր, որ իրենց նպատակադրումը տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է։ Ճիշտ է, նա երեկ հերթական մանիպուլյացիան էր անում, թե 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7 % սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, սակայն հարցն այն է, որ նա խոսում է միջին արդյունքի մասին: Այնինչ, փաստը մնում է փաստ, որ անցյալ տարվանից սկսած այդ նպատակադրումն իրականություն չի դառնում: Եվ սա այն պայմաններում, երբ արտակարգ իրադրություն չկա, ինչպես, ասենք, կորոնավիրուսի համավարակի ժամանակ էր։

Ավելին՝ եթե անգամ հնարավոր լինի տարին փակել գոնե 5 տոկոսով, այն Հայաստանի համար կհամարվի բավական բարձր ցուցանիշ։ Բայց հատկանշական է, որ հունվարին արդեն իսկ մտահոգիչ միտումները նկատելի են։ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ Վերլուծության մեջ վեր են հանվում հիմնական բացասական միտումները։ Տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 2024 թ. հունվարի համեմատ աճել է 7,1 %-ով, որը 3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։ Ընդ որում, արձանագրվել են բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների մասով, ինչը բավական մտահոգիչ է։ Եթե այս երկու ոլորտներում նվազման միտումները սկսվել են անցյալ տարի, ապա այս տարի ավելի են խորանում։

2025 թվականի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,377.3 մլն դոլար։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 40 %-ով: Ըստ հրապարակված տվյալների՝ հունվար ամսին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 412,9 մլն դոլարով, ինչը խոր միտում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության կախվածությունն արտաքին աշխարհից։

Միևնույն ժամանակ 2025 թվականի հունվարին ներմուծումը ևս նվազել է 33,5 %-ով՝ հատկապես պայմանավորված ոսկու վերաարտահանման նախորդ տարվա համեմատ ավելի փոքր ծավալներով։ Այսինքն, ոսկին ու թանկարժեք այլ մետաղները նախ պետք է ներմուծվեին, որ հետո վերաարտահանվեին։ Իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 49,2 %-ով։

Արդյունաբերության ոլորտը, որը մի ժամանակ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էր, արդեն երեք ամիս է, ինչ անկում է արձանագրում։ Արդյունաբերության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ 2025 թվականի հունվարին նվազել է 10,4 %-ով: Կանխատեսվում է, որ արդյունաբերության ոլորտում նկատվող անկումային տրամադրությունները դեռ շարունակվելու են։ Իսկ անցյալ տարի ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված գործոնները հանգեցրել են արդյունաբերության ոլորտում որոշակի «դեֆորմացիոն» գործընթացների: Ստացվում է՝ ինչո՞ւ զարկ տալ արդյունաբերությանը, եթե կարելի է շատ հեշտ կերպով հումքը բերել, ապա վերաարտահանել։ Բայց միայն այսպիսի բացասական միտումները բավական են, որ Հայաստանի տնտեսական աճը թիկունքից հարված ստանա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»