Լրահոս
Կարևոր


Մեծ-մեծ խոստումներով հանձնեցին Արցախը, իսկ հիմա փորձում են փակել Արցախի էջը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-ամյակը: Արցախի թեման միշտ զգայուն հարց է եղել մեր հասարակության համար, այդ թվում՝ նույնիսկ խորհրդային տարիներին։ Ի՞նչ ունենք այսօր՝ 37 տարի անց, իսկ ավելի ստույգ՝ «նիկոլական իշխանափոխությունից» 7 տարի անց:

Հայաստանի ղեկավարները 28 տարի շարունակ բանակցությունների սեղանին եղած բովանդակությունը, որը պետք է տաներ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը, հիմնական դրույթներով հանրայնացնում էին։ Այնքան, որքան թույլատրելի էր: Ու այնպես չի եղել, որ բանակցությունները սեպարատ կամ գաղտնի եղած լինեն, քանի որ դրանք ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում և համանախագահների հետ քննարկումների արդյունքում։ Սակայն միջնորդները ոչ միայն հանդիպումներն են կազմակերպել, այլև որոշակի առաջարկներ են ներկայացրել։ Ըստ այդմ, եղել են բանակցային որոշակի մոտեցումներ, որոնց հիման վրա Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվեր։ Իսկ 2007 թվականին արդեն այդ առաջարկները բյուրեղացան Մադրիդյան սկզբունքների տեսքով, որոնք, ընդհանուր առմամբ, հակամարտության կողմերի համար ընդունելի էին։

Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում ներկայացվեցին տարբեր բանակցային փաթեթներ, որոնց մի մասն էլ, ճիշտ է, մեր երազած տարբերակը չէր, այնուամենայնիվ, որոշակի փոխզիջումային լուծումներ էր նախատեսում։ Ավելին, Արցախի թեմայով ողջ բանակցային պատմության մեջ չի եղել որևէ առաջարկ, որտեղ Արցախի հայ բնակչության իրավունքների հարցը չի դիտարկվել այս կամ այն չափով։ Բայց նույնիսկ այդ պարագայում քննադատությունների պակաս չկար։ Որոշ քաղաքական շրջանակներ էլ փորձում էին խաղալ ժողովրդի հույզերի վրա։ Օրինակ՝ 2016 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե «դաշինք է կազմվել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «Լավրովյան պլան» անունով»։

Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանն օգտագործում էր Արցախի թեման ու ճոռոմ խոստումներ տալիս։ Նա, մասնավորապես, նշում էր, թե «ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը մեզ ձեռնտու է, թե չէ»: Կամ՝ «նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»։ Ընդ որում, սկզբից նա հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել բանակցությունների համար, իսկ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ որպես հակամարտության հիմնական կողմ։ Բայց Արցախին բանակցային կողմ դարձնելու խոստումը ևս իրականություն չդարձավ, քանի որ Ադրբեջանն էլ առաջ էր մղում այն մոտեցումը, թե այդ դեպքում կողմ պետք է դառնա նաև Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։ Տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ էլ սկսեցին պաշտոնական հանդիպումներ ունենալ այդ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, Փաշինյանն Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում հանկարծ «մոռացավ», որ ինքը մանդատ չի ստացել բանակցությունների համար ու սկսեց կոնկրետ բանակցել ու հանդիպումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։ Նա հատուկ ընդգծում էր, որ ինքը բանակցությունները չի շարունակում նախկինների թողած ժառանգությանը համապատասխան, քանի որ իրեն շատ ծանր ժառանգություն են թողել Արցախյան հիմնախնդրի հարցում, և ինքը բանակցությունները սկսում է զրոյական կետից։ Իսկ նրա պատկերացրած լուծումն այն էր, որ դա «պետք է ընդունելի լիներ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Մի լուծում, որն ի սկզբանե անհնար էր թվում, քանի որ շատ դժվար է միանգամից այնպիսի տարբերակ գտնել, որը կարող էր բոլոր կողմերին միաժամանակ բավարարել, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում էր որդեգրել։

Ու այդ ֆոնին Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում», «Արցախը Հայաստան է, և վերջ», «թավշյա հեղափոխությունը պետք է բերի Արցախի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման» և այլն։ Արդյունքում տեսանք, թե որտեղ հայտնվեցին այս հայտարարությունները, երբ այսօր իշխանությունների համար ուղղակի Արցախի թեման փակված է։ Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում խոսել նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։

Մի խոսքով՝ Արցախի հետ կապված բոլոր խոստումներում են իշխանությունները տոտալ ձախողում ունեցել։ 44- օրյա պատերազմից օրեր անց Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ առանձին նշում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Բայց, արի ու տես, որ Փաշինյանը հիմա արդեն փորձում է «հիմնավորել» ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջի իրականացման անհրաժեշտությունը, թե իբր մեզ «30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»։

Այսքանից հետո էլ իշխանությունների լեզուն դեռ պտտվում է այնպիսի թեզեր տարածելու հարցում, թե «նախկիններն» արդեն հանձնել էին Արցախը, նրանք մեկ հարցի շուրջ էին բանակցում, թե ինչպես հանձնեն և այլն։ Բայց եթե համեմատում ենք նախկինների ժամանակ բանակցված փոխզիջումների տարբերակները, նույնիսկ դրանցից ամենածանրը մեզ համար շատ ավելի լավ պայմաններ է նախատեսել, քան այն, ինչ ունենք հիմա Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով»։ Սարերի ու ձորերի տարբերություն կա։

Մանավանդ, որ այլընտրանք կար նաև հենց Փաշինյանի ժամանակ, բայց գնացին այլ ճանապարհով։ 2019 թվականին միջնորդների կողմից նախկինում բանակցվածի հիման վրա որոշակի փոխզիջումային տարբերակ է առաջարկվել Փաշինյանին, սակայն նա մերժել է այդ տարբերակը։ Չէ՞ որ ինքը պետք է տարբերվեր, բանակցությունները զրոյական կետից սկսեր ու իր պահանջներն իրականություն դարձներ, բայց այսօր նրա պատճառով բոլորս կանգնել ենք «կոտրած տաշտակի առաջ»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը