Լրահոս
Կարևոր


Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմտյան քաղաքակրթության շրջանակներում հստակ բաժանարար գծեր են նշմարվում հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կենտրոնանում է ավելի շատ ներքին խնդիրների վրա և որդեգրում նեոպահպանողական քաղաքական ուղեգիծը այն պայմաններում, երբ Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ը և Եվրոպան փորձում էին բազմաթիվ հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ։

Հիմա նույնիսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական դիրքորոշում չունեն։ Թրամփն անջատ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, որի շրջանակում եվրոպական համայնքը ներառված չէ։ Թերևս դա է պատճառը, որ Եվրոպայում մեծապես անհանգստացած են ու նույնիսկ մտածում են, որ կարող են Ուկրաինային տրամադրվող օգնությունը վերցնել իրենց վրա, ինչը շատ ծանր գործ է լինելու։ Պատահական չէ, որ Թրամփի գործողությունների պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնեց եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ Փարիզում արտակարգ գագաթաժողովի հրավիրումը։

Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները դրսևորվում են նաև գաղափարական մակարդակով։ Մինչ ԱՄՆ-ում պահպանողականությունը դեռևս բարձր դիրքերի վրա է, Եվրոպայում արժեհամակարգային դեգրադացիա ու լճացում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղ ազգայնական ուժերի վերելքին։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ն իրեն հռչակել է ժողովրդավարության առաջամարտիկ, սակայն նույնիսկ եվրոպական համայնքի ներսում երկակի չափորոշիչներ են կիրառվում, երբ լռեցվում է ազատ խոսքն ու ճնշվում են մարդկանց կարծիքները։

Այս թեմային անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում։ Նա Եվրոպայի երեսպաշտության մասին կոնկրետ օրինակներով խոսեց։ Նաև նշեց, թե ինչպես «երերուն կասկածների» պատճառով չեղյալ հայտարարվեցին Ռումինիայում անցկացված ընտրությունները։ Վենսի խոսքով, ԵՄ-ի համար գլխավոր վտանգը ոչ թե գալիս է արտաքին աշխարհից՝ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ ներսից եկող սպառնալիքից, որն արձանագրում է Եվրոպայի նահանջը իր ամենահիմնարար արժեքներից։ Թերևս առաջին անգամ էր, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հրապարակային նման քննադատական մոտեցում էր հնչեցնում։ Սակայն, ըստ էության, նա նորություն չի ասել, երկար ժամանակ է, որ Եվրոպան հեռացել է իր իսկ որդեգրած արժեհամակարգից, երբ ընդդիմախոսները հետապնդումների են ենթարկվում, ճնշումներ են գործադրվում լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների վրա և այլն, սակայն Արևմուտքում ամենաբարձր մակարդակով ընդունված չէր խոսել այդ մասին, չնայած փորձագետները երբեմն բարձրաձայնում էին առկա խնդիրների վերաբերյալ։ Մյուս կողմից՝ նույն եվրոպական համայնքը նույն գործողությունների դեպքում լռում է այն երկրների պարագայում, երբ «սվոյ» իշխանություններ են, և աղաղակում է հակառակ դեպքում: Ուստի, պատահական չէ, որ եվրոպական բարձրաստիճան չինովնիկներին դուր չեն եկել Վենսի խոսքերը, բայց, ուզեն թե չուզեն, նրանք արդեն բախվելու են հակազդեցության։ Ու, ընդհանրապես, Եվրոպայի ամենանախընտրած գործելակերպն է միշտ ուրիշներին դասեր տալ մարդու իրավունքների մասին, ժողովրդավարական արժեհամակարգի վերաբերյալ զեկույցներ հրապարակել այն դեպքում, երբ նույն եվրոպական համայնքը հետ է կանգնում իր որդեգրած արժեքային սկզբունքներից։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական պաշտոնյաները աչք են փակել մարդու իրավունքների ոտնահարման ուղղակի աղաղակող դեպքերի առաջ։ Օրինակ՝ Բաքվին հաջողվել է «ադրբեջանական լվացքատան» միջոցով կաշառել նշանավոր եվրոպացի պաշտոնյաների ու իր շահերն առաջ տանել Եվրոպայում։

Մինչ Եվրոպայից ավելացնում էին Ադրբեջանից եկող նավթի ու գազի մատակարարումները և Ալիևին հռչակում վստահելի գործընկեր, Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից կոնկրետ պատերազմական հանցագործություններ էին տեղի ունենում։ Մարդու իրավունքների փոքր խախտումների պատճառով մեծ աղմուկ բարձրացնող Եվրոպայի լուռ հայացքի ներքո հայաթափվեց Արցախը։ Իսկ Բաքվում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարական շոուն շարունակվում է, բայց Բրյուսելից Ադրբեջանին սաստող որևէ քայլ չի կատարվում։ Որևէ պատժամիջոց չի սահմանվել Բաքվի բռնապետական ռեժիմի նկատմամբ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժեն ժողովրդավարության, մարդու ազատությունների և իրավունքների մասին Եվրոպայից հնչող ամպագոռգոռ ճառերը։ Ավելին՝ Եվրոպայից աչք են փակում նաև Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների առաջ։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են գործիք ու հետապնդումների են ենթարկում իրենց ընդդիմախոսներին, ճնշվում է ազատ խոսքը և ատելություն է բորբոքվում ընդդիմության նկատմամբ, կոնկրետ ոտնահարվում են դատական իշխանության ազատությունն ու ինքնուրույնությունը։

Եթե նախկինում հավաքների ժամանակ որևէ ցուցարար վնասվում էր, եվրոպական դեսպաններն ու այլ պաշտոնյաները իսկույն դատապարտող հայտարարություններ էին անում ու խոսում հավաքների ազատության ապահովման մասին, բայց Փաշինյանի օրոք, երբ ոստիկանությունն ամենաբիրտ միջոցներն է կիրառում ցուցարարների նկատմամբ, Արևմուտքից ոչ միայն ձայն չեն հանում, այլև անգամ խրախուսում են նման գործողությունները։ Թերևս երկակի ստանդարտների արդյունքում հենց արժեքային «կոռոզիան» է Եվրոպայից ներմուծվում նաև Հայաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա Կոստանյան