Լրահոս
Կարևոր


Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Մենք պահպանեցինք մեր պետությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մայրաքաղաքը, բազմաթիվ այլ քաղաքներ ու գյուղեր։ Ցավոք, մենք տվեցինք շատ զոհեր»։

Այս հրեշավոր փարիսեցիության հեղինակը Վ. Զելենսկին է։ Մարդ, ով ուներ հնարավորություն և պարտավորություն՝ թույլ չտալու պատերազմ, այն շուտ կանգնեցնելու, երկիրն ավերածություններից փրկելու, հարյուր հազարավոր կյանքեր փրկելու, ու չի արել դա։ Դա անելու համար պետք էր գործել ինքնուրույն՝ դրսի հրահանգները կատարելու փոխարեն։ Հիմա էլ տեսություն է հնարում, թե ինքը փրկել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, և իհարկե՝ ինքնիշխանությունը։
 
«44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն». սա էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Հրեշավոր նմանություն կա այս երկու աղետաբերների միջև։ Ուկրաինայի դեպքում գոնե պարզ դարձավ, թե ովքեր են հրահրել՝ գնալ պատերազմի, ովքեր են արգելել այն շուտ դադարեցնել։ Հայաստանի պարագայում այս կարևոր հարցը դեռ նոր պիտի պարզվի։
Ստացվում է, երբ կար շքեղ հայկական Արցախ՝ կայացած պետականությամբ, իսկ ադրբեջանական զորքը Ջերմուկի վրա չէր, Հայաստանն ինքնիշխա՞ն չէր։

Ամենևին բացառված չէ, որ առաջիկայում էլի զոհեր տալուց ու նոր տարածքներ կորցնելուց հետո Փաշինյանը նույն հանդարտությամբ ասի՝ այ, հե´նց նոր սկսեցինք կառուցել իսկակա´ն ինքնիշխանություն։ Սա չի բացառվում, քանի որ, «ինքնիշխանություն» ասելով, նա նկատի ունի ինքն իր իշխանությունը, որի պահպանման համար զոհերի ու կորուստների քանակն արդեն վաղուց չի էլ հաշվում։
 
Ընտրություններ. հերթակա՞ն, արտահե՞րթ, թե՞ այլևս անիմաստ
 
Ուկրաինայում սկսում են համակերպվել նախագահական ընտրությունների գաղափարի հետ։ Ասել է թե՝ Զելենսկուն փոխելու ու պատմության աղբանոցն ուղարկելու՝ իր արածների հետ։ Գինը սարսափելի է։

Հայաստանում հերթականի թե արտահերթի թեման է եփվում արդեն մեկ տարի։ Խնդիրն այն է, որ ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ նա մինչև ընտրություններն անի մի նոր սարսափելի բան, ստեղծի նոր իրականություն, որից հետո ընտրություններ կարող են կա´մ չլինել, կա´մ լինել անիմաստ մի բան։ Այս սցենարին շատ լուրջ է պետք վերաբերվել։ Ավելին՝ ամենալուրջը սրան է պետք վերաբերվել։  Մեր քաղաքական և հանրային լրջությունը պահանջում է սա գիտակցել և սրա դեմն առնել։ Պետք է պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ։
 
 Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Փոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան