Լրահոս
Կարևոր


Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա աղետաբեր պատերազմից, Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածից հետո հաճախ եմ սկսել ընթերցել պատմության այս կամ այն դրվագը նկարագրող հեղինակներին: Տևական ժամանակ է՝ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանն» եմ կարդում։ Անկեղծ լինեմ՝ շատ ծանր է առաջ «գնում»: Կարծում եմ՝ դժվար է կարդալ այն հատվածները, թե ոնց էին թուրքերը հայերին ողջողջ այրում, երեխաներին ու մեծահասակներին թոնիրը գցում, սրախողխող անում, կտրում դաստակը, այդ պահին շատ ժամանակ չունեին, որ մատանիներն ու ապարանջանները ձեռքից հանեին, կտրում, իրենց հետ տանում էին, որ հետո մարդկանց անշնչացած մարմինների մասերից թալանը շարունակեին: Բարդ է այս ամենն ընթերցել և դադար չվերցնել։ Ու ոչ այն պատճառով, որ զարմացած ես, առաջին անգամ ես լսում թշնամու վայրագությունների մասին, այլ զգացողություն ունես, որ այս ամենը նաև մեր օրերում ես տեսել, գուցե ոչ քո աչքերով, բայց գիտես, որ նման բան նաև 21-րդ դարում է տեղի ունենում՝ էլի քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո: Հակված չեմ մեղադրել օտարին, վստահ եմ՝ մարդն այնքան ուժեղ պիտի լինի, որ ինքն իր մասին հոգ տանի, նույնն էլ` պետությունը: Բայց անգամ Հայոց ցեղասպանության օրերին, երբ հայ տղամարդկանց նախապես զինաթափել էին, իսկ մարդկանց մեծամասնությունն ապրում էր թմբիրի մեջ՝ վստահ լինելով, որ իրենք աշխատող, ստեղծող, սուլթանին պարտաճանաչ կերպով հարկ վճարող քաղաքացիներ են, ինչո՞ւ նա պետք է ցանկանա բնաջնջել իրենց, շատերը դիմադրություն էին ցույց տալիս թշնամուն, փրկվում յաթաղանից կամ, ավաղ, դրա զոհը դառնում, բայց գլուխը չէին կախում թշնամու դեմ: «Խոդեդանում» մի հատված կա՝ «Յոթ օր» կոչվող, որտեղ պատմվում է Մուշի պաշտպանության ու ապստամբության մասին։ Թե ինչպես են հայ աշխատավորները, ֆիդայինները պայքարում էլ ավելի մեծաքանակ ուժերի դեմ, ոնց են դիմադրում հանուն իրենց հողի։ Մուշն, ի վերջո, ընկնում է, բայց ոչ առանց պայքարի: Նույնն էլ նաև Սասունի պարագայում է:

Կկարծեք, թե զուգահեռներ եմ տանում մեր իրականության հետ: Գուցե նաև այս զգացողությունն ունեմ, որ Մեծ եղեռնից հարյուրից ավելի տարի անց մեզ առաջարկում են կասկածելի խաղաղություն: Ունե՞նք երաշխիք, որ չենք մորթվելու, ինչպես մեր հայրենակիցներն Արցախում, որ չենք տեղահանվելու, ինչպես 2023 թվականին 120 հազար մարդ փակեց իր տան դուռն ու հեռացավ իր բնօրրանից՝ իր հետ տանելով մի քանի հագուստ, սրտի համար թանկ մի քանի իր: Իսկ մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ կվերցնի իր հետ, եթե ստիպված լինի լքել իր տունը: Եթե այս հարցը հնչի մեր ուղեղում, մեր սրտի մի անկյունում, գուցե այսօր ինչ-որ բան կարողանանք շտկել:

Զգացե՞լ եք՝ մեզ չեն պատմում Մուշի ու Սասունի ապստամբության, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի մասին: Ակամայից սա զուգահեռեցի 44-օրյա, 2022 թ. սեպտեմբերի 13-ի և 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմների հետ։ Ի՞նչ է ասում քարոզչամեքենան՝ փախան, դավաճանեցին, թողեցին, լքեցին, և այլն, և այլն։ Բոլոր թվարկվածները, վստահաբար, իրականության մեջ տեղի են ունեցել, բայց, ախր, այս երեք պատերազմների ու տարբեր տարիներին թշնամու դիվերսիոն հարձակումները զսպելու ժամանակ ժամկետային զինծառայողները, մեր բանակի սպաները սխրանքներ են գործել ռազմի դաշտում, թշնամուն զսպողը Հայկական բանակն է եղել, բայց քարոզչամեքենան սրա մասին գրեթե չի խոսում։ Իշխանության ներկայացուցիչները, հանձին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, հայրենասիրությանը նոր որակումներ ու ձևակերպումներ են տալիս, օրինակ՝ նա ասում է, թե «պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը»: Իսկ ինչո՞վ էր զբաղված հայ զինվորը տարիներ շարունակ: Բազմաչարչար ու անշնորհակալ գործ է այս մարդու մտքերը հասկանալն ու վերլուծելը, մեկմեկ դրանում ոչ միայն ռացիոնալության հատիկ չկա, այլ՝ ֆանտաստ հեղինակները երանի կտային նման մտքեր արտահայտելու համար:

Միանշանակ համաձայն եմ, որ պետք է խոսել բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին, դա պարտադիր պայման է, եթե որպես պետություն և ազգ ցանկանում ենք առաջընթաց գրանցել: Նույն բանակի օրինակով. նրանք, ովքեր հանցանք են գործել բանակի ու պետության առջև, պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց... Պետք է խոսել նաև հերոսական դրվագների մասին: Ինչո՞ւ հիմա դա գրեթե չի արվում պետական մակարդակով: Մեր համոզմամբ՝ նպատակ կա կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար։ Ընդ որում՝ հաղթանակ ասելով՝ պետք չէ պաթոսային ու վերացական մի բան պատկերացնել: Հաղթանակի հիմքում իրատեսությունն է, հաշվարկը ու չընդհատվող աշխատանքը: Միայն այդ դեպքում կարելի է կորցրածը վերադարձնելու հույս ունենալ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն Մանվելյան