Լրահոս
Կարևոր


Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին հետախուզության ծառայությունը ձևավորվել է հազիվ 1 տարի երկու ամիս առաջ ու նախօրեին հրապարակեց իր անդրանիկ «տարեկան զեկույցը»: Առհասարակ, տարօրինակ է, որ հատուկ կամ գաղտնի ծառայությունը նման հրապարակային դրսևորումներ է ունենում: Երկուսից մեկը՝ կա՛մ հրապարակած տվյալները հետախուզական չեն, կա՛մ ծառայությունը: Ենթադրելի է, որ նման ծառայությունն իր տեղեկությունները պետք է տրամադրի այլ հատուկ ծառայություններին ու երկրի ղեկավարությանը: Իսկ հրապարակային առավելագույնը, որ պետք է լինի, այն է, թե հարկատուների միջոցներից որքան գումար է ստացել ու ծախսել:

Այդուամենայնից, փորձենք հասկանալ, թե ինչ է ասված այդ «լավաշ» փաստաթղթում: Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունից հանգում ես անբեկանելի ու դառը եզրակացության. ԱՀԾ-ն ընդամենը Փաշինյանի ու նրա իշխանության «փիարով» զբաղվող հավելյալ կառույց է: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ ու հիասքանչ է...

Ընդհանրական արտահայտություններով, ոչինչ չասող նախադասություններով հագեցած նման «զեկույց» կարող է շարադրել իրավաբանության, միջազգային հարաբերությունների կամ լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած գրագետ ուսանող, որը հետևում է հիմնական իրադարձությունների լրահոսին:

Տեսեք, ընդամենը երկու մեջբերում այդ դարակազմիկ «փաստաթղթից».

Ա) «...Սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»։

Բ) «...Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»:

Այսի՞նքն: ԱՀԾ-ն հայտարարում է, թե, այ, իր զեկույցը հրապարակելու կոնկրետ այդ պահի դրությամբ, ասենք՝ հունվարի 23-ի ժամը 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների հավանականությունը բարձր չէ: Հա, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմի ու հարձակման չի պատրաստվում և, ասենք, հունվարի 24-ի ժամը 11:30-ին արդեն պատերազմի հավանականությունը մեծացել է:

Անհնար է անտարբեր անցնել զեկույցում արտացոլված վերլուծական մտքի հետևյալ գլուխգործոցի կողքով. «2025 թվականին ռուսուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա»։

Սա մոտավորապես նույնն է, եթե հողագործն ասի, թե եղանակի ցանկացած փոփոխություն ուղղակի կամ անուղղակի կազդի գարնանացանի ու բերքատվության վրա: Կամ՝ եթե եղանակի տեսությամբ հաղորդեն, որ վաղը կարող է անձրև տեղալ կամ չտեղալ, բայց, համենայն դեպս, անձրևանոց վերցրեք:

Հիմնականը, ինչն ուղղակի աչք է ծակում զեկույցում, Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական բնույթի քողարկված կամ անթաքույց ակնարկներն են:

Իսկ դրանց «դափնեպսակը» հետևյալ քանքարամիտքն է. «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն էլ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն»:

Հստակեցնենք, որ Հայաստանը «տնտեսական կախվածություն» ունի առավելապես Ռուսաստանից: Ըստ որում, Փաշինյանի իշխանության շրջանում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, հայ-ռուսական առևտրա տնտեսական հարաբերությունների ծավալներն էապես աճել են, Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Դա նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը որպես վերաարտահանման հանգուցակետ ծառայեցնելով է պայմանավորված: Ու որպեսզի ոչ ոք չկասկածի, որ հենց Ռուսաստանի մասին է խոսվում, Ռուսաստանին են մեղադրում, թե «միջամտելու է Հայաստանի ներքին գործերին», «կարկառուն» քպականներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարում է. «Հույս ունեմ, որ Ռուսաստանը, որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»:

Իսկ կարելի՞ է այդքան «ջրերի» փոխարեն ինչ-որ փաստ հանրայնացնել: Բայց ամենագլխավորը՝ առկա մարտահրավերների ֆոնին այս մարդկաց բացառապես մի բան է հետաքրքրում՝ առաջիկա ընտրություններն ու իրենց վերարտադրման հնարավորությունները: Ու վերջ...

Ի դեպ, իսկ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն միջամտո՞ւմ կամ չունե՞ն նման նկրտումներ, իսկ Եվրամիությո՞ւնը, իսկ ԱՄՆ-ն ու, ասենք, Ֆրանսիա՞ն, իսկ ուրիշ այլ երկրնե՞ր: Գիտե՞ք, թե իրականում ինչ են ուզում ասած լինել: Դա, ի դեպ, դժվար չէ կռահել՝ ուշադիր ծանոթանալով ԱՀԾ հրապարակած, կներեք՝ «զեկույցին»:

Ակնհայտ է, որ գլխապատառ դեպի Եվրամիություն ու ԱՄՆ նետվելու Փաշինյանի հերթական արկածախնդրությունը հանգեցնելու է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների, առհասարակ՝ հարաբերությունների խզմանը, դա հանգեցնելու է տնտեսական կոլապսի և սոցիալական քաոսի, որի պայմաններում Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը: Այսինքն, այդ բոլոր ԱՀԾ-ների, մյուս կարկառունների միակ փորացավն այն է, որ իրենք հանկարծ իշխանություն չկորցնեն: Այն, որ իրենց իշխանավարումը Հայաստանն ուղիղ գծով տանում է դեպի ճակատագրական նոր փորձանքների, նրանց առանձնապես չի հուզում: Ու թող սա համարվի պետական գաղտնիքի հրապարակում, բայց, մեր մեջ ասած, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը Փաշինյանին ու նրա շահերն սպասարկողներին երբեք չի հուզել: Նրանք ուրիշների շահերն սպասարկելու վրա են կենտրոնացած, ինչի ամենից ցայտուն ապացույցը Հայաստանի ու մեր ժողովրդի ներկա խայտառակագույն վիճակն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան