Լրահոս
Կարևոր


Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Կա տեսակետ, որ վերջինիս պաշտոնավարման երկրորդ շրջանն էականորեն տարբերվելու է առաջին շրջանից, երբ նա շատ մեծ դիմադրության էր հանդիպում երկրի ներսում, ինչն էլ խոչընդոտներ էր ստեղծում նրա վարչակազմի գործունեության համար։

Թրամփի վերադարձը նախագահի աթոռին նշանավորվում է նաև նրանով, որ բոլորովին այլ պայմաններ են ստեղծված նրա կողմից վարվող քաղաքականության մասով։ Առաջին հերթին նա մեծ աջակցություն է վայելում բնակչության շրջանում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս անգամ Թրամփին աջակցում են այնպիսի խոշոր բիզնեսմեններ ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության վրա։ Իսկ ամենանշանակալի քաղաքական պատկերն արտացոլում է այն իրողությունը, որ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Այսինքն՝ Թրամփը Կոնգրեսում կարող է շատ հանգիստ որոշումներ անցկացնել։

Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա Թրամփը խոստացել է զարկ տալ տնտեսությանը, գործարաններ բացել, բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկացի արտադրողների ու աշխատողների համար, իրականացնել ոչ լեգալ միգրանտների՝ պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը, պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Ներամերիկյան հարցերի հետ կապված՝ Թրամփից չափազանց մեծ ակնկալիքներ կան, որոնք նա պետք է իրականություն դարձնի, որպեսզի իր հանրային աջակցությունը չփոխվի դժգոհությունների խորացման։

Թրամփը նաև փորձում է պատմության մեջ մտնել այն նախագահների շարքը, որոնք ընդլայնել են ԱՄՆ-ի տարածքները։ Հենց դրանով են պայմանավորված Գրենլանդիայի հետ կապված նրա հետաքրքրությունը և աշխարհի ամենամեծ կղզին գնելու ցանկությունը։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի քաղաքականությունը նաև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառ է դառնալու։ Առաջին հերթին՝ այն վերաբերում է Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմներին։ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան հզորության լծակների կիրառման միջոցով դադարեցնելու է պատերազմները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ նրա՝ պաշտոնը ստանձնելու նախօրյակին Գազայի պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ 47-րդ նախագահը ձեռնամուխ է լինելու նաև Ուկրաինայում հրադադարի հաստատման ջանքերի կյանքի կոչմանը։ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է նշանավորվել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեղմացմամբ։ Իսկ հրադադարի հաստատումը հնարավորություն կտա Մոսկվային կենտրոնանալ այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ազդեցությունն էականորեն նվազել է, իսկ թուրքականն՝ ուժեղացել։

Մյուս կարևոր աշխարհաքաղաքական փոփոխությունը, որ կանխորոշում է Թրամփի պաշտոնավարումը, վերաբերում է ԱՄՆ ինքնամեկուսացման քաղաքականությանը, որը դրսևորվում է նաև նրանով, որ Վաշինգտոնը նվազեցնում է իր միջազգային ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում։ Հենց դրա շրջանակներում է ամերիկյան կողմը պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին հատկացնեն ռազմական ոլորտին ու դրանով վճարեն իրենց պաշտպանության համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ վճարել ու ապահովել այդ երկրների պաշտպանությունը։ Ըստ այդմ, եվրոպական երկրներն արդեն իսկ մտածում են առանձին պաշտպանական մեխանիզմ ստեղծելու շուրջ, որի արդյունքում էլ կնվազեցնեն իրենց կախվածությունն ԱՄՆ-ից։ Դրա համար էլ եվրոպական երկրները սկսել են զարկ տալ տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը։

Գլոբալ մակարդակում մեծ ազդեցություն է ունենալու նաև Թրամփի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը։ Նա խոստացել է զգալիորեն ավելացնել Չինաստանից եկող ապրանքների մաքսերը և ուժեղացնել տնտեսական ճնշումները Պեկինի նկատմամբ, որն օգտվում է ամերիկյան շուկայի ընձեռած հնարավորություններից։ Ըստ երևույթին, խստացվելու է նաև դեպի Չինաստան գերժամանակակից չիպերի և այլ տեխնոլոգիական արտադրանքի արտահանման արգելքը։ Չինաստանն էլ արդեն իսկ մտածում է դրան համարժեք պատասխան տալու մասին։ Մեծ է հավանականությունը, որ Պեկինը կարող է որոշ առանցքային ուղղություններով շատ անհրաժեշտ չինական հումքի ու արտադրանքի արտահանման արգելք սահմանել դեպի ԱՄՆ։ Չինաստան-ԱՄՆ տնտեսական մրցակցության խորացումն էականորեն ազդելու է նաև համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների վրա։ Ըստ երևույթին, արևմտյան ներդրումները Չինաստանից կհոսեն դեպի Հարավային ու Արևել յան Ասիայի այն երկրներ, որտեղ աշխատուժը դեռևս էժան է, իսկ չինական ընկերություններն էլ, բախվելով ամերիկյան բարձր մաքսերին, գործարաններ կհիմնեն այլ երկրներում, այդ թվում՝ Մեքսիկայում, ու արտահանումն էլ կկազմակերպեն այդ երկրներից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի