Լրահոս
Կարևոր


«էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան Ջհանյան

Հասարակություն

Ներկայացնում ենք Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հոդվածը, որում նա անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ որպես տնտեսագետ եւ բիզնես կառավարման մասնագետ։

Վարդան Ջհանյան

Էներգետիկան նորագույն ժամանակաշրջանում մշտապես եղել է երկրների զարգացման անկյունաքարը: Դրանում կարող ենք համոզվել մի քանի պատմական եւ արդի անդրադարձների միջոցով:

19-րդ դարի Մեծ Բրիտանիայի օրինակը վկայում է, որ էներգետիկան է երկիրը դարձրել արդյունաբերական առաջատար ու աշխարհակալ գերտերություն: Ածխային էներգետիկան եւ շոգեշարժիչների զարգացումը հիմք դրեցին երկրի տնտեսական եւ ռազմական գերիշխանության համար: Որեւէ երկրում արդյունաբերական հեղափոխությունը եւ այդ երկրի գերտերություն դառնալը հնարավոր էր միայն էժան եւ մեծ քանակի սեփական էներգիայի հաշվին։ Այդպես է նաեւ ԱՄՆ-ի դեպքում, որը 20-րդ դարում առաջ անցավ Բրիտանական Կայսրությունից՝ դառնալով աշխարհի ամենահզոր գերտերությունը։ ԱՄՆ-ում տեղի ունեցավ նավթային եւ որպես դրա արդյունք՝ ներքին այրման շարժիչների հեղափոխությունը, որը երկրի ռազմական եւ տնտեսական հզորության հենասյունը դարձավ։ Թեեւ թվում է, որ այսօր ԱՄՆ-ը կարծես կորցնում է այդ դերը Չինաստանի հետ մրցակցության մեջ, ակնհայտ է, որ տնտեսական հեղափոխությունները չեն կարող լիարժեք լինել առանց էներգետիկ վերափոխման՝ այս անգամ կանաչ էներգետիկ հեղափոխության։

Արեւային եւ քամու էներգետիկայի էքսպոնենցիալ աճը ու Չինաստանի համընդհանուր էլեկտրաֆիկացումը նոր էներգետիկ հեղափոխություն է, թվով 3-րդը առաջին արդյունաբերական հեղափոխությունից ի վեր։ Չինաստանը ապացուցում է, որ ոչ միայն արդյունաբերական գերտերություն է, այլեւ նոր էներգետիկ հեղափոխության առաջամարտիկը ու վերականգնվող էներգետիկայի անգերազանցելի արդյունաբերական մենաշնորհ ստեղծողը։ Չինաստանի կառավարությունը երկիրը տանում է դեպի կանաչ էներգետիկա եւ ներմուծվող հանածո էներգակիրներից անկախացմանը։ Այդ մոտեցումը չինական «անվտանգություն եւ առատություն» (security and abundance) տնտեսական ընդհանուր քաղաքականության մի մասն է։ Չինաստանի այս ծրագրերի իրագործման արագությունը ֆանտաստիկ է։ Այնտեղ տարեկան ավելի շատ ընդհանուր հզորությամբ քամու եւ արեւային կայաններ են շահագործման հանձնվում, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցված։ Նոր ավտոմեքենաների կեսից ավելին արդեն էլեկտրական են։ Բոլոր երկրները ձգտելու են հետեւել Չինաստանի օրինակին, որովհետեւ էներգետիկ այս հերթական հեղափոխությունը վերականգնվող  էներգետիկային այլընտրանք չի թողնելու։ Իհարկե, այդ երկրները իրենց էներգետիկ անցման ճանապարհին հաջողության տարբեր աստիճաններ եւ տարբեր արագություն են գրանցելու։

Այս օրինակները ցույց են տալիս, որ էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության եւ ազդեցության գործիք լինել: Էներգետիկ ռեսուրսների ճիշտ կառավարումը կարող է դառնալ տնտեսական առաջընթացի, ազգային անվտանգության եւ գլոբալ ազդեցության երաշխիք մեծ տերությունների համար եւ էներգետիկ անկախության ու տնտեսական զարգացման հիմք՝  փոքր երկրների համար: Ի դեպ, հատկանշական է, որ Չինաստանը էներգետիկ փոխակերպման համար անհրաժեշտ մատակարարման շղթան ապահովելու համար արդեն մի քանի տասնամյակ ընդլայնում է նաեւ չինական ներկայությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Անցյալ տարի չինական ներդրումները համաշխարհային հանքարդյունաբերության մեջ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում անցել են 20 միլիարդ դոլարի շեմը, իսկ համաշխարհային հանքարդյունաբերական արտադրանքի արդեն մոտ 30%-ը պատկանում է չինական ընկերություններին։  

Հայաստանը փոքր երկիր է, որն ե՛ւ անհրաժեշտ ռեսուրսներ, ե՛ւ հարուստ արեւային եւ հիդրոէներգետիկ ներուժ ունենալով, դեռեւս բավարար չի կարողանում օգտվել դրանց հնարավորություններից: Էներգետիկ համակարգը դեռ մեծապես կախված է մեկ երկրից ներկրվող գազից եւ այլ հանածո էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք), ինչը ոչ միայն խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը, այլեւ խոչընդոտում է տնտեսական կայունությանը եւ մեծ բնապահպանական խնդիրներ առաջացնում:

Որպես ուսանելի օրինակ հետաքրքիր է նաեւ Չիլին: Այն բնական էներգետիկ ռեսուրսներով հարուստ չէ եւ օգտագործում է իր աշխարհագրական հնարավորությունները՝ վերածվելով վերականգնվող էներգիայի հաջողված մոդելի:  Այստեղ ընդհանուր էլեկտրաէներգիայի արդեն 20% արտադրվում է արեւային կայանների կողմից, 14%-ը՝ քամու եւ 22%-ը՝ հիդրոկայանների կողմից, գրանցելով զգալի աճի տեմպեր։ Հայաստանի համար Չիլիի մոդելը կարող է կիրառելի լինել՝ հաշվի առնելով երկրների նմանությունը որոշ սոցիալական, աշխարհագրական եւ հանքարդյունաբերական ներուժի հատկանիշներով: Բազային նմանություն ունենալով՝ մենք Չիլիից նույնպես դեռ շատ հետ ենք։ Օրինակ, եթե Հայաստանում հիդրոկայանների արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը համեմատելի է Չիլիի ցուցանիշների հետ, ապա արեւային էներգիայի առումով  երկու անգամ հետ ենք, իսկ քամու էներգիան մեր երկրում գրեթե չի օգտագործվում։ Ի տարբերություն Չիլիի՝ Էներգիայի կուտակիչների ծրագրեր մեզանում ընդհանրապես գոյություն չունեն։

Հատկանշական է, որ ի տարբերություն Չիլիի եւ Չինաստանի, Հայաստանը, ցավոք, այս պահին լիարժեք չի օգտվում նաեւ իր հանքարդյունաբերական ռեսուրսային պոտենցիալից, ինչն անուղղակիորեն կարող էր նաեւ հնարավորությունների բացել էներգետիկ փոխակերպման ոլորտում ներդրումների համար։

Հայաստանը կարող է եւ պետք է օգտագործի իր արեւային, քամու եւ հիդրոէներգետիկ ներուժը՝ զուգակցելով պետական, մասնավոր եւ միջազգային ջանքերը: Միայն Սեւանի նման բնական ու կատարյալ հիդրոկուտակիչ ունենալով՝ Հայաստանն արդեն ահռելի առավելություն ունի իր հարեւանների նկատմամբ, որը կարող է լիարժեք կայունություն ապահովել նոր էներգետիկ համակարգի համար։

Վերականգնվող էներգիայի զարգացումը ոչ միայն կնվազեցնի երկրի էներգետիկ կախվածությունը, այլեւ կդառնա տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային առաջատարության հիմք: Տարածաշրջանային եւ համաշխարհային դերակատարումը բարձրացնելու հավակնություն ունեցող երկիրը պետք է առաջարկելու ինչ-որ բան ունենա։ Դա կարող է լինել կանաչ, մատչելի էլեկտրաէներգիան է, որի մեծ կարիք ունի Եվրոպական աշխարհամասը։ Ի՞նչ կիրառական քայլեր են արվել այս ուղղությամբ։ Արդյո՞ք ունենք նոր էներգետիկա եւ անվտանգ ու առատ տնտեսություն ստեղծելու համարձակությունն եւ հանձնառությունը։

Այսօր Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ. շարունակել կախված մնալ ներմուծվող հանածո վառելիքից, թե օգտվել իր բնական ռեսուրսներից՝ դառնալով կայուն, ինքնաբավ եւ էներգետիկ անկախ երկիր, ունենալով առատ, էժան, անվտանգ ու անկախ էներգիա ոչ միայն ներքին սպառման, այլեւ արտահանման համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էներգետիկան կարող է ոչ միայն տնտեսության շարժիչ ուժ, այլեւ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային ազդեցության կարեւոր բաղադրիչ դառնալ: Ժամանակն է, որ Հայաստանը լիարժեք օգտվի այս հնարավորություններից՝ վերականգնվող էներգիան դարձնելով իր զարգացման հիմքը:

ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան