Լրահոս
Կարևոր


Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

1. Օպերատիվ ստեր- դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է: Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:

2. Ստերի հաջորդ մակարդակը տակտիկական մակարդակն է:
Տակտիկական ստերի նպատակը հասարակությանը երկարաժամկետ սպասողական վիճակի մեջ դնելն ու նրանց էմոցիոնալ, բարոյական ու հանրային աջակցությունը կորզելն է՝ հանուն իշխանության պահպանման: Տակտիկական ստերի մեջ են մտնում օրինակ՝ «ապագա կա», «ձգտում ենք կայուն խաղաղության», «սահմանազատումը ամրապնդում է ՀՀ սահմանների անվտանգությունը», «Կոմունիկացիաները բացվելու են և ադրբեջանցիների հետ առևտուր ենք անելու», «Սահմանադրությունը փոխելու ենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով», «Հայաստանը չունի կադաստրի քարտեզ», «նախկինները 30 տարի բանակցել են Արցախը հանձնելու մասին», «թալանը հետ ենք բերելու» և տասնյակ այլ նմանատիպ ստեր:

3. Կա նաև ստերի բարձր մակարդակը, որ կոչվում է ստրատեգիական սուտ: Եթե օպերատիվ ու տակտիկական ստերը ներքին լսարանների համար են, և լուծում են ժողովրդին անընդհատ խաբված պահելու հարցը, ապա ստրատեգիական ստերը էական վնաս են հասցրել և հասցնելու Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը: Նիկոլի կառավարության ստրատեգիական ստերից են՝ «ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել», «Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտումներ», «ԵՄ դիտորդներն ապահովում են ՀՀ սահմանների անվտանգությունը», «դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ չեն օգնել», «Հայաստանը պատրաստ է սկսել ԵՄ հետ անդամության գործընթաց», «Հայաստանը պատրաստ է դառնալ խաղաղության խաչմերուկ» և այլն:

Ստրատեգիական ստերը երեկ համալրվեց ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ինքնին փաստաթուղթը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանյունից նորմալ երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ Նիկոլի կառավարությունն այն ուռճեցնում է՝ դարձնելով ստրատեգիական հերթական սուտը: Փաստաթի հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Չի նախատեսում ՀՀ շահերի և նախաձեռնություններին ԱՄՆ աջակցություն միջազգային կառեւյցներում: Չի նախատեսում ռազմա-տեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության որևէ նոր գործընթաց:

Տնտեսական, հումանիտար, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման իմաստով հիմնականում վերաարձանագրվել է այն, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է հայ-ամերիկյան՝ իրականում շատ արդյունավետ հարաբերությունների օրակարգում:

ԱՄՆ հետ միջուկային համագործակցության մասում ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ:
Տարածաշրջանային համագործակցության թեմաները ՀՀ ապագայի համար էլ ավելի խնդրահարույց են՝ ՌԴ-Իրան սպասվող նոր փաստաթղթի, Իրանի շուրջ առկա խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ դերակատարության իմաստով: Փաստաթղթից պարզ չէ, թե ո՞րն է այդտեղ լինելու հայկական շահը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցին, ապա ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Իրանը երբեք այդ հարցը չեն վիճարկել ու այն ճանաչվել է դեռևս 1992թ-ից:

Աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին բոլոր երկրներն են հայտարարում, բայց առնվազն հայտարարող երկրների շատ կարևոր հատվածն ունեն միմյանց հետ կոշտ հակասություններ և տարբերվող շահեր: Հետևաբար՝ արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՝ հանուն իրենց էժանագին PR-ի, և նոր ծուղակ չի նախատեսել Հայաստանի վաղվա օրվա համար:

Դեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը