Լրահոս
Կարևոր


«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փաստ» թերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:
 
-Պարոն Կարապետյան, վերջին տարիները Հայաստանի համար բուռն են իրադարձությունների առումով, ցավոք, հիմնականում ոչ դրական իրադարձությունների: Ավարտվում է 2024 թվականը: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ Ձեր գնահատականին՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին մեր երկրի համար:
 
-Ցավոք սրտի, Հայաստանի համար դրական նորություններ չկան՝ հաշվի առնելով այն, որ 2023 թվականին կորցրեցինք Արցախը։ Մեր կառավարությունն արցախցիների նկատմամբ իրեն շատ վատ է դրսևորում՝ հատկապես մեր նախնյաց հողերը հանձնելուց հետո։ Փոխանակ արդարանան, որ չկարողացան պահել Արցախը, Հայաստանի իշխանությունները սկսեցին ասել, որ իրենք ճիշտ են արել, որ հանձնել են Արցախը: Մենք հանձնեցինք մեր պատմական տարածքը, մեր հոգին՝ Արցախը։ Մենք շարունակում ենք կորցնել մեր հողերը, մեզ հետ ոչ ոք չի նստում բանակցությունների սեղանի շուրջ։ Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր։ Իսկ եթե դու ներկայանում ես որպես հյուր, ուրեմն չես կարող լուրջ հարցեր լուծել։ Դու ուղղակի մասնակից ես. կարող ես լսել խոսակցությունները, հեռախոսով զբաղվել, խաղալ: Շատ ցավալի է, բայց մեր վիճակը շարունակում է մնալ ծանր։
 
-Այս տարի Դուք հիմնադրեցիք «Համահայկական ճակատ» կուսակցությունը, Ազգային հպարտության տրիբունալը, և, ընդհանրապես, Դուք և Ձեր թիմը բավականին ակտիվ էիք: Ի՞նչ կարողացաք անել 2024 թվականին, և ամենակարևորը՝ ի՞նչ չհասցրեցիք:
 
-Ամենակարևոր բանը, որ արել ենք, «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումն էր, այն տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Հռչակագրի օրը (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրըխմբ.): Մենք կարողացանք համոզել ամբողջ աշխարհի հայերին, որ նրանք ստեղծեն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի որոշումը և ակտիվորեն աշխատում ենք այդ որոշման վրա: Այս տարի՝ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումից հետո, մենք ակտիվորեն սկսել ենք աշխատել, կազմակերպել ենք գիտագործնական համաժողովներ, կլոր սեղաններ, ակցիաներ, ելույթ ենք ունենում ԶԼՄ-ներում: Մենք ստեղծում ենք նոր քաղաքական ուժ։ Ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցով մենք նամակներ ենք գրել Նիկոլ Փաշինյանին և ԱԳՆ-ին։ Ցավոք սրտի, թիվ մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, չի պատասխանել մեր նամակներին։ Բայց մենք տանում ենք լուրջ աշխատանք այդ ուղղությամբ: Պետք չէ նստել փողոցում, սրճարաններում և այլն ու հետևել մեզ: Հրավիրում ենք, եկեք դիտեք և լսեք, կարող եք նաև մասնակցել:
 
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 98 տոկոսով կատարել է այս տարվա աշխատանքային պլանը: Մենք այնքան լավ ենք աշխատում, որ ԱԱԾ-ն մեր գրասենյակի մոտ «կրպակ» է դրել և հետևում է մեզ։ Չկա մի միջոցառում, որ նրանք հեռվից մեզ չհետևեն։ Ուզում եմ ասել, որ պետք չէ հեռվից նայել, մենք պատրաստ ենք պաշտոնապես հրավիրել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեզանով, մենք պատրաստ ենք հրավեր ուղարկել ՀՀ ԱԱԾ-ին և մյուս համանման կառույցներին։ Բայց երևի թե չսպասենք նրանց պատասխանին այս առաջարկին, ամենայն հավանականությամբ՝ կմտածենք և նրանց պաշտոնական հրավեր կուղարկենք։ Կհրավիրենք նաև այլ միջոցառումների, որոնք կազմակերպում են շարժումն ու «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Մենք թաքցնելու բան չունենք։ Դեկտեմբերի 25-ին կազմակերպել ենք «Աշխարհաքաղաքականությունը և Հայաստանի ապագան» գիտագործնական կոնֆերանսը. ինձ տեղեկացրել են, որ մերոնք արձանագրել են նրանց ներկայությունը, չպետք է մոռանալ, որ մեր կուսակցության մեջ էլ կան հետախույզներ։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գոհ եմ մեր թիմի աշխատանքից։ Լավ է, որ մեր ժողովրդի հետ ոչ մի վատ բան չի պատահել, բացի նրանից, որ մեր հողերը հանձնել են։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, 2025 թվականը մերն է լինելու, վստահությամբ եմ խոսում այդ մասին։
 
- Քանի որ խոսվեց Ազգային հպարտության տրիբունալի մասին, ապա հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչ փուլում է նրա գործունեությունը:
 
-Հայաստանի ազգային հպարտության տրիբունալն ուսումնասիրում է Հայաստանի կառավարության գործունեությունը, որը չի աշխատում ի շահ Հայաստանի, այլ աշխատում է մեկ անձի համար:
 
-Պարո՛ն գեներալ, Դուք ոչ մեկ անգամ քննադատել եք այս իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը: Իրականում նրանք հեռանո՞ւմ են Ռուսաստանից, թե՞ Արևմուտքին ցույց են տալիս, որ հեռանում են:
 
-Իմ կարծիքով, պետական գործիչը պետք է հասկանա, որ կան ցանկություններ, բայց և կան փաստեր, որոնց հետ չես կարող հաշվի չնստել։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ այդ խաղերը Արևմուտքի հետ վերաբերում են ֆինանսներին։ Ի վերջո, երբ լուրջ խնդիրներ ունեք, ինչո՞ւ եք օգնության համար վազում Ռուսաստան, ԵԱՏՄ։ Այդ դեպքում գնացեք ու ձեր հարցերը լուծեք Արևմուտքում։ Այս մարդիկ չգիտեն, թե ինչ են անում: Նրանք գնում են այնտեղ, որտեղ փող կա։ Այսօր Հայաստանի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է։ Բայց, որպես կանոն, ով մտածում է այդ չափանիշներով, վատ ավարտ ունի իր գործունեության մեջ։ Ես կարծում եմ, որ այդ թիմը չգիտի, թե ուր է գնում։ Չեմ ուզում գնահատական տալ այդ նեղացած մարդկանց՝ ինչ են ուզում կամ չեն ուզում։ Ես գիտեմ մեր ծրագրերը ապագայի համար, գիտեմ, որ մենք կհասնենք մեր նպատակներին։ Եվ մեր ժողովուրդը ապահով է լինելու և լավ է ապրելու։
 
-Գրեթե բոլոր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանի փրկության ելքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի շուտափույթ հեռացումն է: Դուք էլ բացառություն չեք: Արդյո՞ք այդքան հեշտ բան է իշխանափոխությունը, և ի՞նչ պետք է անել այս իշխանություններից ազատվելու համար:
 
 
-Մենք այլ քաղաքական կուսակցություններից տարբերվում ենք նրանով, որ որևէ մեկին պաշտոնից հանելու նպատակ չունենք։ Մեր նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է, երկրի զարգացումը, հայ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը: Հայաստանի ներկայիս կառավարության հետ ճանապարհը խանգարում է մեր պետականության զարգացմանը։ Ուրեմն, մենք պետք է հաղթենք ներկայիս կառավարությանը։ Երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի.
 
1. Որ պետք է գնդակահարի ինքն իրեն։
 
2. Որ ժողովուրդը նրան կոչնչացնի։
 
3. Որ նրա հուշարձանը կկանգնեցվի Հրապարակում՝ Լենինի նախկին հուշարձանի տեղը։
 
Այս երեք ուղին է սպասում ցանկացած առաջնորդի, որը կգա որպես երկրի ղեկավար: Եթե ուշադիր նայեք, ապա երեքից երկու ուղին հանգեցնում են մահվան: Մենք պետք է ընտրենք կիրթ, ուժեղ մարդ, որը կկարողանա հաշվի առնել գործողությունների հետագա բոլոր քայլերը՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Նրանց համար, ովքեր մտադիր են գալ իշխանության, ամենակարևորն այս է՝ անհրաժեշտ է այսօր արդեն իմանալ, թե ինչ ես պատրաստվում անել։ Եթե դա վերաբերում է «Համահայկական ճակատ» շարժմանը, կգա ժամանակը, և դուք կտեսնեք, որ մենք իշխանության գալուց հետո չենք սկսի ուսումնասիրել, թե ինչ անենք։ Մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք մեր հետագա քայլերն ու անելիքները։ Մենք ունենք լայնածավալ գործողությունների ծրագիր Հայաստանի անվտանգության, առողջապահության, տնտեսության և այլ ուղղություններով։
 
-Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը գուցե չսպասի հերթական ընտրություններին, և դրանցից մի քանի ամիս առաջ ընդդիմադիր ուժերին անակնկալի բերելու նպատակով արտահերթ ընտրություններ կազմակերպի: Հերթական, թե արտահերթ՝ Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին, թե՞ որոշում դեռ չունեք:
 
- Հայաստանի բոլոր պետական միջոցառումներին մենք մասնակցելու ենք։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանին՝ պետք է նշեմ, որ նա շատ է սիրում իր աթոռը, դրա համար էլ երբեք այդ քայլին չի գնա, դա քիչ հավանական է։
 
-Ամփոփելով՝ կա՞ հարց, որը չտրվեց, բայց որին կցանկանայիք պատասխանել կամ գուցե տարեվերջյան Ձեր խոսքն ուղղել մեր ժողովրդին «Փաստի» էջերից...
 
-Շատ հարցեր կան, որոնք կարելի է հնչեցնել, սակայն չցանկացա վատնել մեր ընթերցողների ժամանակը։ Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին գալիք Նոր տարվա՝ 2025 թվականի առթիվ։ Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն, առողջություն և ընտանեկան երջանկություն:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան