Լրահոս
Կարևոր


Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակվում է ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որը դրսևորվում է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Ու եթե Արևմուտքի առաջատար ուժը համարվող ԱՄՆ-ը հիմնականում կենտրոնացած է միանգամից մի քանի ուղղություններով՝ Ուկրաինա, Իսրայել և Թայվան, ապա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում Ուկրաինայի ուղղությամբ։
 
Ընդհանրապես, ԱՄՆ-ին այդքան շատ չի անհանգստացնում Ուկրաինայի հարցը, որքան եվրոպական երկրներին, որոնք անմիջապես տարածաշրջանում են գտնվում, և յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին իրենց վրա է ազդելու։ Նախ՝ եվրոպական երկրները շարունակում են վնասներ կրել նրանից, որ պատժամիջոցների սահմանման արդյունքում զրկվել են ռուսական էժան հումքից, մասնավորապես էներգակիրներից։ Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերության համար իր մրցունակությունը պահպանելու ուղղությամբ մեծապես ձեռնտու էր օգտվել ռուսական գազից, սակայն ռուսական գազի ներկրումը դադարեցնելուց հետո գերմանական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվում, իսկ արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը։ Դրա համար էլ բազմաթիվ գերմանական ընկերություններ իրենց մասնաճյուղերը տեղափոխում են Եվրոպայից դուրս, մասնավորապես ԱՄՆ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված արտադրության կազմակերպման համար։ Այդպիսով Գերմանիան, որը տնտեսական առումով ԵՄ-ի շարժիչ ուժն է, լճացման մեջ է հայտնվել։
 
Մյուս կողմից էլ՝ Եվրոպայում արտադրանքի կազմակերպման դժվարություններն ու մրցունակության անկումը ճանապարհ են բացում, որ դրանից օգտվի Չինաստանը ու եվրոպականի փոխարեն առաջարկի չինական արդյունաբերական արտադրանք։
 
Այս ամենի հետ Եվրոպան կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ տեխնոլոգիական առաջընթացի, նորարարությունների ու արհեստական բանականության ոլորտում հետ է մնում հիմնական մրցակիցներից՝ ԱՄՆ-ից և Չինաստանից։ Խնդիրը լուրջ է հատկապես էլեկտրամոբիլների արտադրության կազմակերպման առումով։ Մինչ եվրոպական ավտոարտադրողները շարունակում են հանդես գալ իրենց ավանդական մոդելներով, էլեկտրամոբիլներ արտադրող չինական ընկերությունները մեծ արագությամբ գրավում են շուկան իրենց էժան ու նորարարություններով աչքի ընկնող էլեկտրամոբիլներով։ Դրա արդյունքում է, որ Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է, թե կարող է փակել Գերմանիայում առնվազն 3 գործարան, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Իսկ ավտոկոնցեռնի աշխատակիցները պարբերաբեր դուրս են գալիս ցույցերի։ Մյուս կողմից էլ՝ ԵՄն որոշել է բարձրացնել ներմուծվող չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ դրանով եվրոպական արտադրության էլեկտրամոբիլներն ավելի մրցունակ չեն դառնա։
 
Մյուս խնդիրը, որին բախվում է Եվրոպան, կապված է նրա հետ, որ եվրոպական երկրներն արդեն ստիպված են մտածել սեփական անվտանգության համար մեծ պաշտպանական բյուջե տրամադրելուն՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ու ավելին, և սկսել ժամանակ տրամադրել պաշտպանական արդյունաբերության վերականգնմանը։ Իսկ այսպիսի իրադրությունը նշանակում է, որ այն միջոցները, որոնք ուղղվում էին կրթությանը, առողջապահությանը կամ սոցիալական ոլորտին, հիմա դրանք վերաուղղվելու են ռազմական ծախսերին։ Մի շարք երկրներ անգամ դիտարկում են պարտադիր զինվորական ծառայության անցնելու տարբերակը։
 
Չհաշված, որ դրա հետ մեկտեղ էլ Թրամփի պաշտոնավարումը ենթադրում է, որ Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու ծանրությունը հիմնականում ընկնելու է հենց Եվրոպայի ուսերին։
 
Զուգահեռաբար եվրոպական երկրների բնակչության շրջանում աճում են դժգոհությունները՝ կապված փախստականների ներհոսքի հետ, որոնց կարիքները հոգալու համար մեծ գումարներ են հատկացվում։ Նաև այս հանգամանքը նպաստեց, որ աջակողմ ազգայնական ուժերը Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ հաղթարշավ ունենան։
 
Սրանց գումարվում է նաև ներքաղաքական ճգնաժամը ԵՄ երկու առաջատար երկրում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Անցած ամիս Գերմանիայում փլվեց իշխող կոալիցիան։ Կանցլեր Շոլցը ցանկանում էր ավելացնել պետական ծախսերը, սակայն նրա կոալիցիոն գործընկերները դեմ արտահայտվեցին։ Արդյունքում Շոլցը իրավիճակը տանում է դեպի նոր ընտրություններ, որպեսզի նոր վստահության մանդատ ստանա ժողովրդի կողմից՝ արդեն արտահերթ ընտրությունների միջոցով, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նա կստանա այդ վստահության քվեն, քանի որ ներկա պահին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրա գլխավորած Սոցիալդեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղում է՝ զիջելով «Քրիստոնյա դեմոկրատական միություն» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններին։ Արդեն 2025 թվականի փետրվարին նախատեսվում են արտահերթ ընտրությունները։ Փաստացի, շատ քիչ ժամանակ է մնացել ընտրական գործընթացին, և գերմանական մամուլը Շոլցի գործողություններն անվանում է քաղաքական ինքնասպանության գործելակերպ։
 
Իսկ Ֆրանսիայում, երբ երկրի նախագահի գլխավորած կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրեց, ու աջակողմ ազգայնական ուժերը հաղթանակ տարան, Մակրոնը գնաց երկրում նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ճանապարհով, որպեսզի ամրապնդի իր քաղաքական դիրքերը։ Ինչպես Շոլցը, Մակրոնը ևս նոր վստահության քվե էր ցանկանում, բայց ստացավ բոլորովին այլ պառլամենտ, քան ինքն էր ցանկանում։ Ու դրա արդյունքում է, որ կառավարություններն արագ, մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Վերջինը Միշել Բարնիեն էր, որի ղեկավարած կառավարությունն ընդամենը 90 օր կյանք ունեցավ։
 
Իսկ Գերմանիայում ու Ֆրանսիայում կառավարման ճգնաժամը լուրջ խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ այս երկրներն են եվրոպական դիվանագիտության հիմնական դեմքը։ Գլխավոր հարցը հիմա մնում է այն, թե ո՞ւմ հետ պետք է հույսեր կապի Եվրոպան։ Շատերը կարծում են, որ այդ գործիչը կարող է լինել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը դիտարկվում է որպես Եվրոպայում ներկայումս ամենամեծ ազդեցություն ունեցող ղեկավար։ Նախ՝ նրա ներքաղաքական դիրքերն ամուր են, իսկ մյուս կողմից էլ՝ նա սերտ կապեր ունի Թրամփի ու նրա թիմի հետ։ Եվ կարծիք կա, որ հենց նա կարող է լինել Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև կամուրջը։ Իսկ թե ինչպես դրան կարձագանքեն ԵՄի շարժիչ ուժը հանդիսացող Ֆրանսիան ու Գերմանիան, ժամանակը ցույց կտա, բայց մի իրողություն պարզ է, որ Եվրոպան տևական ժամանակ բախվելու է ներքին խնդիրներին, որոնց պետք է լուծումներ տա։
 
Այս պարագայում անիմաստ է խոսել ԵՄի ընդլայնման հնարավորության մասին, սակայն Հայաստանում որոշ արևմտամետ ուժեր փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել ու ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե նախաձեռնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»