Լրահոս
Կարևոր


ՔՊ-ականին թմրանյութաթափ անելու համար հեռացրին ոստիկանապետին

Քաղաքականություն

Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին` ապօրինի կերպով, մոտ 11,5 գրամ թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով։ Իշխող ուժի հեղինակությանը հասցված այս հարվածի համար քպականները ողջ կազմով որոշել էին պատժել ոչ թե մարզպետի օգնականին, այլ ոստիկանապետին, որը համարձակվել էր բերման ենթարկել ՔՊ անդամին։

Մամուլում երեկ արդեն տեղեկություններ էին տարածվել, որ Աշտարակի ոստիկանապետին հեռացնելու են համակարգից՝ իր հանդգնության համար։ Ի վերջո, Մարտիրոսյանին հեռացրեցին, իսկ ՆԳՆ-ից ապարդյուն փորձում էին համոզել, թե ոստիկանապետի ազատումը կապված չէ այս իրադարձությունների հետ:

Ուշագրավ է, որ ոստիկանապետի հեռացման հարցում բավական ակտիվ էին այսպես կոչված «սորոսական» շրջանակները։ Դանիել Իոաննիսյանը գրառում էր արել, նշելով, որ Աշտարակի ոստիկանապետը խիստ խնդրահարույց է: «Ատեստացիայի սահմաններում արձանագրել էի, որ նրա ենթականերն ատեստավորման նախորդ օրը լուռ հետևում էին կրիմինալ ծեծկռտուքին, որ նա հարցազրույցի ժամանակ սուտ տեղեկություններ տվեց ատեստացիայի հանձնաժողովին՝ կապված բաժնի տեսախցիկների աշխատանքի հետ։ Ավելին, իր մասով խնդիրներ էին արձանագրվել նաև հոգեբանի կողմից, բայց դա, այն ժամանակ, ևս անտեսվել էր ատեստացիոն հանձնաժողովի մեծ մասի կողմից: Այս ընթացքում նրա գործունեությունը/անգործությունը բավականին «արխային էր գցել» տարածաշրջանի կրիմինալին:

Ոստիկանությունում չի կարող ծառայել որևէ մեկը, ով կրիմինալի հետ «ախպերություն» է անում, սեղան կիսում: Առավելևս, եթե այդ մեկը բարձրաստիճան ազգական ունի ՆԳՆ-ում»,- գրել էր Իոաննիսյանը:

Փաստացի, ոստիկանապետին հեռացնելու բավական լայն գործողություն էր նախաձեռնվել՝ ներգրավելով նաև ՀԿ սեկտորին։ Ըստ էության, ոստիկաններին կոշտ հրահանգել են այլևս ուշադրություն չդարձնել իշխող ՔՊ-ի անդամների մանր զանցանքներին։ Այս ամենը տեղի է ունենում ՆԳ նախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանի նշանակումից հետո։ Արդյո՞ք ոստիկանությունում դեռ կան մունդիրի պատիվը պահող ոստիկաններ, որոնք կհամարձակվեն ընդվզել նման ապօրինության դեմ, թե՞ ոչ։

Մարիամ Հանիսյան

«Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»