Լրահոս
Կարևոր


«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգվել է Երևանի N3 ՏՄԱԿ-ը

Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգված Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր շունչ է ստացել։ 1956 թ-ին շահագործման հանձված շենքը մինչ այժմ լայնածավալ վերանորոգման չէր ենթարկվել։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգման համար 45 միլիոն դրամ է տրամադրել։ Կենտրոնի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում շենքում կատարվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, տեղադրվել են եվրոպական արտադրության ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ, կենտրոնի դահլիճը համալրվել է ամբողջական գույքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը որակյալ կրթությունը զարգացման առաջնահերթ նախապայմանն է համարում։

«Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում կրթության զարգացմանը, ամրապնդմանը և ուրախ է աջակցել կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Կարծում եմ, որ միջավայրն իրոք մեծ ազդեցություն ունի կրթության որակի վրա, հուսով ենք, որ սաները և մանկավարժները սիրով կայցելեն և հաճելի միջավայրում կկազմակերպեն ուսումնական գործընթացը», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը:

Մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանի խոսքով կենտրոնն ուսումնաօժանդակ դեր է տանում․

«Կենտրոնում ոչ թե սովորում են, այլ աջակցություն են ստանում այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, երեխաներ, որոնց հետ աշխատում են, անհատական պարապմունքներ են անցկացնում հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոցիալական մանկավարժները նաև հոգեբանները։ Եվ այդ պարապունքների արդյունքում մենք կարողանում ենք երեխաների մոտ առկա որոշակի դժվարությունները կրթության մեջ շտկել, կանոնակարգել։ Իհարկե, չափազանց ուրախալի է, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը՝ հանձին Վահագն Բադալյանի, հանձ առավ այս կարևոր առաքելությունը՝ հիմնանորոգում կազմակերպելու և այստեղ աջակցություն ստացող երեխաների համար բարեկարգ միջավայր ապահովելու գործառույթը։ Նմանատիպ բարեգործական միջոցառումներն ի շահ և ի նպաստ երեխաների են։ Իհարկե, շատ կարևոր է նաև բարեկարգ աշխատանքային պայմաններ մեր 90-ից ավելի աշխատակիցների համար», - նշել է Գոռ Մսրիկյանը:

Կենտրոնի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը շնորհակալագիր է հանձնել Վահագն Բադալյանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու և կարևորագույն նշանակություն ունեցող հիմնանորոգման խնդրի լուծումը հանձն առնելու համար։

Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը