Լրահոս
Կարևոր


Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա: Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլ յացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել: Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել էր Կիրանցի, ավելի ճիշտ՝ Հայաստանի այդ սահմանամերձ բնակավայրին անմիջականորեն հարող հայկական տարածքներն իր անձնական քմահաճույքով թշնամուն հանձնելու մասին: Նույն «սկավառակն էր պտտել», թե՝ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել»:
 
Թե ով ու ինչպես է որոշել այդպիսի «ՀՀ սուվերեն տարածքը», ցավոք, նույնպես հայտնի է. Նիկոլ Փաշինյանը դա արել է... հիմնվելով ինչոր հանրագիտարանների վրա, ինչոր Ալմաթիի հռչակագրի: Դե, հանրագիտարանով սահման ու տարածք որոշելը այնպիսի անհեթեթություն է, որ այդ ամենից հասկացող ողջամիտ մասնագետները ծիծաղից ուշագնաց կլինեն, իսկ հայ մասնագետները երևի պիտի լացեն, որովհետև դա տեղով մեկ ողբերգություն է: Ալմաթիի հռչակագրում ընդհանրապես ոչ մի քարտեզ չի մատնանշվում: Առհասարակ, այդ հռչակագիրը ոչ թե միջպետական սահմանների մասին է, այլ փլուզված ԽՍՀՄի անկախացած երկրների համագործակցության կառույց ձևավորելու: Այն, որ դա անպիտան փաստաթուղթ է նախկին ԽՍՀՄ տարածքում որևէ հակամարտություն կարգավորելու, նախկին ԽՍՀՄ որևէ երկու երկրի միջև սահման որոշելու հարցում, հանգիստ կարելի է հիմնավորել այն ակնհայտ իրողությամբ, որ մինչև հիմա որևէ հակամարտության կամ միջպետական հարաբերությունների որևէ կարգավորման դեպքում այդ հռչակագիրը չի վկայակոչվել:
 
Ավելին, Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված մի քանի տասնյակ օտարազգի միջնորդների ու խնդրին Փաշինյանից տասնապատիկ լավ տիրապետող փորձագետների մտքի ծայրով իսկ չի անցել նման անհեթեթություն առաջարկել: Բայց Փաշինյանը բռնեց ու, այդ հռչակագրի վրա հիմնվելով, ի մեծ ուրախություն Անկարայի, Բաքվի, առհասարակ, հայության թշնամի թուրքական ու ադրբեջանական հանցագործ իշխանությունների, արյունով ու բազում արժանի հայորդիների կյանքերի գնով ազատագրված հայկական տարածքները գրչի մի շարժումով նվիրեց թշնամուն: Ու միայն Կիրանցում չէ: Գորիս-Կապան ճանապա՞րհը հիշեցնենք, թե՞ Շուռնուխը, թշնամուն Փաշինյանի իշխանության կողմից հանձնված Իշխանասա՞րը հիշեցնենք, թե՞ Սև լիճը, Ջերմուկի մերձակա բարձունքնե՞րը հիշեցնենք, թե՞ Սոթքի: Ախր, ո՞ր մեկն ասես: Այսինքն, բոլոր այդ դեպքերում Փաշինյանն ինչի՞ հիման վրա է Հայաստանի տարածքները տվել թշնամուն: Այդ ո՞նց է, որ ինքը տարածքները տալիս ու տալիս է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի շահերն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելպահպանելվերականգնելուն, միանգամից անգիր արած ասում է. «Մենք ռազմական ճանապարհով ոչինչ չենք անելու»:
 
Այսինքն, թշնամուն պարզորոշ ակնարկում է, որ նա կարող է ավելի ու ավելի առաջ գալ, նորանոր տարածքներ զավթել, միևնույնն է, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն չեն դիմադրելու: Կամ՝ Կիրանցի հետ կապված նորից հիշել է «կադաստրի թղթերի», այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ունեցած սեփականության վկայականների մասին այն տարածքներում, որոնք ինքը տվեց թշնամուն, Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս հանեց տասնամյակներով պաշտպանված ու ամրացված դիրքերից՝ դրանք ևս նվիրելով ադրբեջանական ագրեսորներին, որոնք արդեն այդ նույն Կիրանցի անմիջական հարևանությամբ մինչև ատամները զինված ռազմակայան են ձևավորել: Դե, հաստատ ոչ բարի նպատակներով: Փաշինյանը կադաստրային վկայականների վերաբերյալ ասում է. «Մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ, և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի»: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ ենթադրել: Սա պետության ղեկավա՞ր է խոսում: Ենթադրության հիման վրա մարդու սեփականություն տնօրինելու հիմքն անհիմն ես համարո՞ւմ:
 
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, թե այդ վկայականներն ապօրինի են տրվել: Մարդիկ իրե՞նք են իրենց տներում նստած՝ տնայնագործական եղանակով «կադաստրի թուղթ» գրել: Իհարկե՝ ոչ: Համապատասխան կառույցն է տվել այդ վկայականները, համապատասխան պետտուրքերն ու վճարումները կատարելուց հետո: Դա քաղաքացու խնդիրը չի ընդհանրապես: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի նրանից խլել իր սեփականության իրավունքի օրինական հիմքերը, էլ չենք ասում՝ սեփականությունը: Բայց այդ ամենը քիչ համարելով՝ Փաշինյանը այնպիսի սուտ է ասում, որից ոչ միայն եփած, այլև գրիլի սարքի մեջ գտնվող հավերի ծիծաղը կգար: Ասում է. «...Ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»: Այո, հիշում ենք այդ «ուղիղ եթերները», հատկապես այս տարվա ապրիլի 20-27-ի միջակայքում: Հիշում ենք այն ուղիղ եթերները, երբ հազարավոր (առանց չափազանցության) ոստիկաններ, ոստիկանական զորքեր, կարմիրբերետավոր, սև բերետավոր «բրիգադներ» ուղղակիորեն շրջապատել էին Կիրանցն ու Ոսկեպարը:
 
Հիշում ենք, թե ինչպես էին հարձակվում մարդկանց վրա, քաշքշում, ծեծում, ահաբեկում, ձերբակալում, ինչպես էին տեղի որոշ «երկրապահներ» մեքենայի տակ գցելու նպատակով մեքենան քշում մարդկանց վրա: Հիշում ենք նաև ապրիլի 26-ի սևբերետավորների հարձակումը: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Չեն ահաբեկել, պարզապես շաբաթներով տեռորի են ենթարկել, այդ թվում՝ այն ժամանակվա ՆԳ նախարարի, մարզպետի ու մնացյալ «նիկոլականների» ակտիվ ներգրավմամբ: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Լո՞ւրջ: Երևի դա ուրի՞շ Նիկոլ Փաշինյան է գնացել Ոսկեպար ու Կիրանց և ահաբեկել հայ մարդկանց, որ եթե այսօր, հենց հիմա տարածքները չտանք, մի շաբաթից Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կհարձակվեն: Դժվար է միարժեքորեն ասել, թե ինչու է Փաշինյանը հիշել Կիրանցի ու հայկական հողերն ամենաայլանդակ ճնշումներով թշնամուն հանձնելու մասին՝ այդ ամենը արդարացնելու, «սպիտակափետուր» ներկայանալու ենթատեքստով:
 
Թերևս, շուտով պատրաստվում է նորանոր «կիրանցներ» անել Հայաստանի գլխին: Ու մեկ էլ՝ այդ ամենի խորապատկերում Փաշինյանը գրում է. «...Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»: Փաշինյանը գիտի, թե բոլորը իր չափ պարապ են, որ գիշերցերեկ սոցցանցերում լինեն: Ինքը դեռ ֆեյսբուքներում արձագանքող հայհոյախոսներից է տեղյակ: Բա որ իմանար, թե որքան մարդ պարզապես «զահլա չի դնում», քանիսը սոցցանցեր չեն մտնում, քանիսն էլ մտնում, բայց իր անունն ու պատկերը տեսնել չեն ուզում: Բայց: Ամենից կարևորը. այդ ժողովուրդը կարող է խոսել նրան ներելու մասին: Բայց դա հաստատապես չի լինելու: Դե, գուցե մի որոշ ժամանակ «ընդդիմադիր» դարձած իր լրագրողից ու էլի մի քանիսից բացի: Չի կարող, հասկանո՞ւմ եք, ներում լինել այն ամենի համար, ինչ արել է Փաշինյանը: Ինչքան էլ քրիստոնեական արժեքները սրբորեն պահպանենք: Չկա բնության մեջ նման բան, առավել ևս, երբ անցել են ներում հայցելու անդառնալիության կետը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա Յոլյան