Լրահոս
Կարևոր


Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայում մոռացված քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, որով պայմանավորված՝ մի շարք մտահոգություններ են առաջ գալիս։ Առաջին մտահոգությունը փախստականներն են։ Սիրիական հակամարտությունը ժամանակակից փուլում ամենամեծ փախստականների ճգնաժամն է առաջ բերել։ Սկսած 2011 թվականից՝ սիրիական հակամարտության սկբնավորումից ի վեր, մոտավորապես 14 մլն մարդ լքել է իր տունը։ Իսկ ռազմական գործողությունների նոր օջախի բորբոքումն իր հերթին նշանակում է փախստականների նոր ալիք։ Մյուս մտահոգությունն այն է, որ Սիրիան վառոդի տակառ է արտաքին ուժերի համար։ Տարբեր երկրներ իրենց ռազմական ուժերն են տեղակայել Սիրիայում։ Ռուսական զինված ուժերը Սիրիայում ռազմաբազա ունեն: Ներկա են նաև իրանամետ զինված աշխարհազորայինները և Հզբոլահի մարտիկները։ Մոտ 900 ամերիկյան զինվորներ են գտնվում Սիրիայում, ինչպես նաև տասնյակ թուրքական զինվորականներ։

Իսկ Սիրիայի երկնքում օպերացիաներ են իրականացնում իսրայելական կործանիչները։ Այս բոլոր միջազգային խաղացողները ներգրավված են սիրիական հակամարտության շրջանակում, և բոլորն էլ այնտեղ ունեն իրենց առանձնահատուկ ստրատեգիական նպատակադրումները։ Ռուսաստանը և Իրանը կռվում են Բաշար ալ Ասադի իշխանության պահպանության համար և ամեն կերպ աջակցում են նրան, իսկ Թուրքիան աջակցում է Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին։ Արևմուտքը ևս աջակցում է Ասադի իշխանության դեմ պայքարող ուժերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆը թիրախավորում է ծայրահեղական խմբավորումներին։ Այնպես որ, գործ ունենք տարբեր և միմյանց հակասող նպատակադրումների հետ, ինչն էլ Սիրիայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում։ Երրորդ մտահոգությունը կապված է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման հնարավոր վերածննդի հետ։ Պետք է հիշել, թե ինչ գործընթացներ տեղի ունեցան անցած տասնամյակի ընթացքում։

Սիրիական քաղաքացիական պատերազմը հանգեցրեց անկայունության և քաոսի։ Եվ «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումներն օգտագործեցին այս քաոսն ու անկայուն իրավիճակն առաջխաղացում ունենալու համար։ Տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության ներքո՝ այս ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտարարեցին, թե ստեղծում են խալիֆաթ։ Ու ինչոր մի պահի «Իսլամական պետության» զինյալները վերահսկում էին անգամ Սիրիայի տարածքի մեկ երրորդը՝ տարածելով իրենց ահաբեկչական գործողությունների մետաստազները։ Հենց այս խմբավորման գրոհայիններն էին, որ ավերեցին տարբեր մշակութային ու պատմական կոթողներ։ Հիշենք Պալմիրայի պատմամշակութային կոթողների ոչնչացումը։ Նրանք պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այս խմբավորումն արմատախիլ անելու համար պետք եկավ միջազգային տարբեր ուժերի գործողությունները՝ ներառյալ այս նպատակով կոալիցիայի ձևավորումը։ Բայց երբ Սիրիայում նորից անկայուն իրավիճակ ստեղծվի, ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ «Իսլամական պետությունը» նորից մոխիրներից վեր չի հառնի:

Սիրիայում հակամարտության ծավալումն այլ հետևանքներ ևս կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջ բերել նավթի գների բարձրացում, պատճառ դառնալ նոր ռազմական տեղակայումների և այլն։ Այնպես որ, Սիրիայում լարվածության խորացումը կարող է ավելի լայն, նույնիսկ գլոբալ ֆինանսական և անվտանգային հետևանքներ ունենալ։ Ըստ այդմ, շատ կարևոր է վելուծել նաև միջազգային դերակատարների դիրքորոշումները Սիրիայի հարցում։ Երբ 2011 թվականին Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին, Անկարան անմիջապես սկսեց աջակցել ընդդիմադիր ուժերին, որպեսզի տապալի Բաշար ալ Ասադի վարչակազմը։ Թուրքիան հյուրընկալում է սիրիական ընդդիմադիր ուժերի լիդերներին, ինչպես նաև ընդունում 3,6 միլիոն սիրիական փախստականներին։ Հենց փախստականների հարցն էր, որ Անկարան մինչև օրս լծակ է դարձրել, որ Եվրոպայի դեմ կիրառի՝ սպառնալով, թե կթողնի փախստականներին եվրոպական երկրներ տեղափոխվել։

Իսկ Եվրոպան, սարսափած փախստականների նոր ճգնաժամի հնարավորությունից, պարբերաբար ֆինանսական միջոցներ է տրամադրում Թուրքիային։ Բայց Ասադը Էրդողանի միակ հակառակորդը չէ Սիրիայում, Թուրքիան պայքարում է նաև Սիրիայի քրդական քաղաքական և ռազմական խմբավորումների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Եվ պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ անդրսահմանային գործողություններ է իրականացրել քրդական ուժերի դեմ ու պարբերաբար ներխուժել Սիրիայի ինքնիշխան տարածք։ Ու հիմա Թուրքիան աջակցում է այն ընդդիմադիր գրոհային խմբավորմանը, որին հաջողվել է գրավել Հալեպը։ Եվ կասկած չկա, որ Սիրիայում նման հարձակում սկսելուց առաջ եղել է Թուրքիայի համաձայնությունը։Անկարան փորձում է օգտվել անսպասելիության հանգամանքից։

Պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի հարցում։ Երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ռուսներն անմիջապես սկսեցին սպառազինություն ու խորհրդականներ ուղարկել կառավարական ուժերին օգնելու համար։ Իսկ արդեն 2015 թվականին Ռուսաստանն ուղիղ միջամտեց իրավիճակին և ավիահարվածներ հասցրեց ընդդիմադիրների դիրքերին, ինչն Ասադի դրությունը բավականին թեթևացրեց։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական կործանիչը։ Ու քանի որ ռուսական ուժերը մնացին Սիրիայում, ապա Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ձեռք բերեց կարևոր հենակետ, իսկ Թուրքիան Սիրիան դիտարկում է իր ազդեցության գոտու համատեքստում։ Եվ ներկայում քննարկման առարկա է դարձել նաև այն թեման, որ Հալեպի գրավման համատեքստում փորձ է կատարվում Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից և ավելի մեծ լարվածության մեջ պահել ռուսական զինված ուժերին, ինչը ձեռնտու է նաև Արևմուտքին։ Սիրիայում մեծ շահեր ունի նաև Իրանը, որի պրոքսի ուժը՝ Հզբոլահը, քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո կռվում էր Սիրիայի բանակի հետ մեկտեղ։

Միաժամանակ, Իրանը հավաքագրում էր նաև շիա մարտիկների Պակիստանից, Աֆղանստանից ու Իրաքից։ Եվ հատկապես այս մարտիկների ներգրավվածությունը առանցքային նշանակություն ունեցավ Սիրիայի բանակի հաջողության հարցում։ Նրանք իրենց հետ բերեցին նաև նոր փորձ ու սպառազինություն։ Ինչ վերաբերում է Հզբոլահին, ապա այս կազմավորումը հիմա կենտրոնացած է Իսրայելի ուղղությամբ, և ժամանակավոր հրադադարի պայմաններում, երբ պետք է վերականգնել ուժերը, այս կազմավորման մարտիկները ստիպված են լինելու կրկին ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում։ Այնպես որ, Ասադն ունի ռուսական օդային ուժերի և Իրանի ցամաքային ուժերի աջակցության կարիքը։ Բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերի համար դժվար կլինի երկար դիմադրել բանակին, որին միաժամանակ աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումը ներկա պայմաններում շատ լուրջ հաջողության հասնելու շանսեր չունի, սակայն կարող է Ասադի ու նրա արտաքին աջակիցների համար խնդիրներ ստեղծել, քանի որ թուրքամետ ուժերին դուրս հանելը ժամանակ է պահանջելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»