Լրահոս
Կարևոր


Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի բյուջեի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրում, սակայն հիմա արդեն կառավարությունը կանխատեսում է, որ տարին ամփոփելու ենք 5,8 տոկոս տնտեսական աճով։ Այսպիսի կանխատեսման համար պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ տարվա երկրորդ կեսից սկսած տնտեսական աճի տեմպը կտրուկ նվազում է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը մասնավորապես հոկտեմբերին հասել է այս տարվա ամենացածր ցուցանիշին` 4,2 %-ի, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից: Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ աճի նվազման միտումն ավելի կխորանա։ Բնականաբար, այս իրավիճակը հանգեցնելու է բյուջեի թերակատարման։

«Լույս» հիմնադրամը, վերլուծելով ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումները 2024 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, տվյալներ է ներկայացրել, որ պետական բյուջեի դեֆիցիտը մեծ արագությամբ աճում է։ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,073.4 մլրդ դրամ՝ աճելով 6,5 %-ով, որը հունվարսեպտեմբերի համեմատ իջնել է 0,1 տոկոսային կետով։ Իսկ ոչ հարկային եկամուտների գծով մուտքերը նվազել են 5,7 %-ով։ Ըստ էության, տարվա վերջին ամիսներին եկամուտների մուտքերի ծավալն ավելի կնվազի։ Ու չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազման միտում են գրանցում, բյուջեի ծախսային հատվածը շարունակաբար ավելանում է։ Ընդհանուր ծախսերը 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,284.9 մլրդ դրամ՝ աճելով 16,3 %-ով։

Արդյունքում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերն էականորեն գերազանցել են եկամուտներին, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 211,5 մլրդ դրամի չափով պակասուրդ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պակասուրդը կազմել է ընդամենը 19 մլրդ դրամ: Իսկ բյուջեի պակասուրդը իշխանությունները հիմնականում լրացնում են պարտքեր վերցնելու հաշվին։ Դրանով է պայմանավորված, որ պետական պարտքի ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են՝ հասնելով 12,6 մլրդ դոլարի։ Միայն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարտքն աճել է 13,6 %-ով: Բայց պետական պարտքի ավելացումն այդպես էլ որևէ կերպ չի նպաստում տնտեսական պայմանների բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Պարտքով վերցված ռեսուրսներով հազիվ բյուջեում առաջացած ճեղքվածքներն են փակում։

Բյուջեի համար եկամուտների գեներացման մյուս տարբերակն էլ հարկերի կտրուկ ավելացումն է։ Հարկման ընդհանուր համակարգին անցնելու ու հարկային համահավասար պայմաններ ստեղծելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսին հանում է շրջանառության հարկի դաշտից՝ անգամներով ավելացնելով հարկային բեռը։ Դրանով պայմաններ են ստեղծում, որ մի կողմից՝ տնտեսվարողները չկարողանան աճել, իսկ մյուս կողմից էլ՝ համատարած ամայացվի փոքր ու միջին բիզնեսի դաշտը, իսկ խոշոր բիզնեսն ու մոնոպոլիստները թելադրող դիրքերում հայտնվեն, որի արդյունքում էլ կթուլանա տնտեսության մեջ մրցակցությունը։ Առկա պատկերն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների և աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա։ Այսպիսի բացասական ֆոնն էլ իր ազդեցությունը կունենա հաջորդ տարվա տնտեսական աճի պատկերի վրա։ Առանց այն էլ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված առկա են էական ռիսկեր։ Մասնավորապես, դժվար է լինելու ապահովել 2025 թվականի բյուջեով նախատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի նպատակադրումը։

Ու կարևոր նշանակություն ունի հատկապես այն հանգամանքը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսական աճը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից՝ մասնավորապես վերաարտահանումից։ Պատահական չէ, որ անցնող տարվա ընթացքում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների վերաարտահանումը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական ոսկերչական հումքը նաև Հայաստանի միջոցով է դուրս գալիս արտաքին շուկաներ։ Ու եթե հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ այլ գործոններով պայմանավորված միջազգային իրավիճակը փոխվի, ու փակվեն վերաարտահանման ուղիները, ապա դա մեծապես կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի եկամտային հատվածի ապահովման վրա։

Այսինքն, Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից։ Արդյունքում մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ կարող է լինել, իսկ նոր պարտքեր վերցնելու միջոցով ամեն անգամ անհնար է բյուջեի ճեղքվածքը փակել, քանի որ պետությունն ի վիճակի չի լինի փակել այդ պարտքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին