Լրահոս
Կարևոր


Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ բավականին հետաքրքիր ակցիա տեղի ունեցավ ԱԳ նախարարության մոտ: Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպությունների անունից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցվեց նույն այդ կազմակերպությունների կողմից դեռևս ս.թ. սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին ուղղված դիմումի պատճենը: Թե՛ ակցիան ինքնին, թե՛ հիշյալ դիմումը բավականին հստակ քաղաքական բովանդակություն ունեն: Ըստ էության, առանցքային շեշտադրումն այն է, որ Արցախի հարցը ամենևին էլ փակված չէ, ինչպես դա համարում են Բաքվում և Անկարայում, և ինչպես թշնամական խոսույթը կրկնում են ՔՊ-ի միջանցքներում:
 
Արցախի հասարակական կազմակերպություններն ինչպես Բորգին, այնպես էլ Արարատ Միրզոյանին հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին: Միաժամանակ, դիմումի հեղինակները զգուշացնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերը Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և ՀՀ պետական շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից: Ըստ որում, հիշեցնենք, որ Մինսկի խմբի լուծարման պահանջ դրել է Ալիևը, ավելին՝ շարունակաբար շեշտելով, թե ՀՀ-ն ու Ադրբեջանը պիտի համատեղ նման նախաձեռնություն դրսևորեն: Դիմումի հեղինակները նաև անհրաժեշտ են համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում»:
 
Հարկավ, Արցախի հասարակական կազմակերպությունների այսօրինակ նախաձեռնությունն ամենևին էլ եզակի դրսևորում չէ: Ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին ժամանակներս՝ ավելի հաճախ, ամենատարբեր գործիչներ, հրապարակային դեմքեր, հասկանալի է, բացառապես ոչ իշխանական կամ իշխանության հետ որևէ կապ չունեցող շրջանակների ներկայացուցիչներ բարձրացնում են Արցախի հայության կենսական ու անկապտելի իրավունքներին ուղղակիորեն առնչվող հարցեր: Այդ հարցերի շարքում են մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտությունը՝ կապված հայրենի հողի վրա ապրելու, իր ճակատագիրը տնօրինելու, իր պատմամշակութային ժառանգության պահպանումն իրագործելու իրավունքների հետ: Արցախի գլխին փաշինյանական իշխանության բերած ահավոր աղետից հետո, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ Արցախի հայաթափումից հետո, մանավանդ ձևավորված անկումնային բարոյահոգեբանական միջավայրում, շատ հնարավոր է, հանրության, ասենք, նաև քաղաքական որոշակի շերտերի կարող է այս ամենը ավելորդ թվալ, բայց այդպես չէ:
 
Նման հիշեցումները, նման դիմումները, հրապարակային ելույթներն ու հարցադրումները իրականում չափազանց կարևոր են: Այո, օրվա իշխանությունն ամենևին էլ չի ցանկանում և նման մտադրություններ էլ չունի՝ պաշտպանել Արցախի հայության կենսական իրավունքները: Սա, նկատենք, այն պարագայում, որ Փաշինյանի գլխավորած կոնկրետ այս իշխանությունը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվե է ստացել Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ինքնորոշման իրավունքն իրացնելու, Արցախի հայության իրավունքների երաշխավորը լինելու նախընտրական խոստումներով: Ավելին, այդ թեզերն արդեն պաշտոնապես, որպես նորմ, ամրագրվել են փաշինյանական այս կառավարության գործունեության հնգամյա ծրագրում: Ու հիմա, երբ Փաշինյանը և նրա թիմակիցները շարունակում են Արցախի ուրացումը, ստացվում է, որ ի լրումն ամենի, նրանք տրամագծորեն դեմ են գնում իրենց իսկ գործունեության ծրագրին, որն իրականացնելու խոստումներով պահել են իշխանությունը կամ, եթե կուզեք, վերարտադրվել:
 
Մյուս կողմից՝ այն իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը խաչ է քաշել ոչ միայն Արցախի, Արցախի հայության վրա, իրենց իրավունքներով հանդերձ, առավել ևս կարևորվում են երեկվա ակցիային համահունչ դրսևորումները: Այո, կարող են լինել մարդիկ, որոնք կասեն, թե դա դոնկիխոտյան պայքար է՝ հողմաղացների դեմ: Բայց դա անհրաժեշտ է: Ավելին, եթե կուզեք իմանալ, ոչ միայն արցախցիները, ոչ միայն Արցախի ՀԿ-ները, այլև բացարձակապես բոլոր ազգային կառույցները պետք է ցանկացած առիթ, ցանկացած պատրվակ օգտագործեն՝ նշված խնդիրների, Արցախի հայության հանդեպ իրագործված ցեղասպանական ոճրագործության մասին բարձրաձայնելու համար: Լինի դա միջազգային միջկուսակցական հարթակ, էկումենիկ հարթակ կամ թեկուզ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայության կողմից իրենց երկրների իշխանություններին ուղղված պահանջ, բոլորն էլ կարևոր են: Ավելին, նմանօրինակ դիմումներով, հիշեցումներով, հարցադրումներով հայկական կառույցները (եթե իրենց հայ ու հայկական են համարում) պետք է անդադար «ռմբակոծեն» բոլոր հնարավոր ու անհնար միջազգային կառույցներն ու դրանց ղեկավարությանը:
 
Այս ամենը, առավել ևս ու հատկապես՝ այսօրվա իշխանության անգործության պայմաններում, իսկապես կարևոր աշխատանք է, որը պետք է արվի: Միով բանիվ՝ միջազգային իրավունքի ամրագրված նորմերի, Արցախի արնածոր հարցի փակված չլինելու հիշեցումները կարևոր են: Բայց միաժամանակ կա այնպիսի տպավորություն, որ շատ դեպքերում ումից ասես պահանջներ ունեն, բացի... պատահած աղետների ու ողբերգության գլխավոր պատասխանատուից ու մեղավորից՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից: Այո, միջազգային հանրությանը (եթե կարելի է այդպես ասել) պետք է պահանջներ ներկայացնել: Բայց այդ ամենը բազմապատիկ ավելի արդյունավետ կլինի, եթե համախմբենք բոլոր կարող ուժերն ու պատասխան պահանջենք մեր հանրությանը շարունակաբար աղետներ ու ողբերգություններ, գոյաբանական սպառնալիքներ բերող իշխանություններից: Ստեղծված իրավիճակի հիմնապատճառը Փաշինյանի իշխանությունն է՝ իր վարած պրոթուրքական «քաղաքականությամբ», եթե չասվի՝ հանձնակատարությամբ: Նախ՝ պատճառից է պետք ազատվել՝ դրանից հետո կենտրոնանալով արդեն հետևանքները քայլ առ քայլ վերացնելու, հաղթահարելու վրա:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի