Լրահոս
Կարևոր


«Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք ցույց տալիս, այդ նույն մարդուն 2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած». Մկրտիչ Արզումանյան

Ֆոտո

«Գրավիտացիա» մոնոներկայացումն արդեն 2 տարի բեմում է՝ լեփ-լեցուն դահլիճներով: Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսին: Ռեժիսորը՝ Կարո Բալյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը: Ներկայացումը բարդ է, բայց տրագիկոմեդիան Մկրտիչ Արզումանյանի սիրելի ժանրերից է։

«Գրավիտացիա»-ի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի, ամեն ներկայացումից առաջ ներքին անհանգստության ու էմոցիաների մասին Tert.am Life-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է

Մոնոներկայացում անելու միտքը վաղուց կար, անընդհատ հետաձգվում էր, քանի որ այդ պահին այլ նախագծերով էի զբաղված, իսկ մոնոներկայացումը պահանջում է մաքսիմալ կենտրոնացում, գերծանրաբեռնվածություն, որը տեղի ունեցավ «Գրավիտացիա»-ի շրջանակներում:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է, իմ խոսքը: Թեմաներն իմ մեջ եփվում էին տարիների ընթացքում, վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ ամենը կիսվել հանդիսատեսի հետ:

Կարևոր է, երբ դու քո տեսանկյունն ես բեմից ասում: Սա, իհարկե, այն ամենը չէր, ինչ կուզեի ասել, բայց եթե ամփոփեի բոլոր թեմաները, ներկայացումը կտևեր 3 օր...

Ներկայացումից 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ

Երկար ժամանակ պահանջվեց մինչև եկանք ընդհանուր հայտարարի և շատ պատասխանատու էր, քանի որ առաջինն էր:

Շատ ծանր մոնոներկայացում է ստացվել, շատ էմոցիոնալ: Մյուս ներկայացումների դեպքում  անհամբեր սպասում եմ, թե հաջորդը երբ ենք խաղալու: «Գրավիտացիա»-ի դեպքում 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ, որովհետև կատաստրոֆիկ ծանր նյութ է ինձ համար:

Բայց ինձ դուր են գալիս դժվար ճանապարհները, ես չեմ ուզում այնպիսի կերպար ստեղծել, որ մատչելի լինի ու գրավի լայն մասաներին:

Ինչից է սկսվում մեր անկումը. սա է հիմնական ասելիքը

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գևորգ Համբարձումյանն է, ով Հայաստանում բազում գյուտերի  հեղինակ է: Չգտնելով իրեն հայրենիքում՝ հուսահատ որոշում է բախտը փորձել արտերկրում:

Ներկայացումը սկսվում է նրանից, որ հերոսը միջուկաջրածնային ռումբ ստեղծելու գյուտի համար Դուբայում ստանում է բարձրագույն մրցանակ գիտության ոլորտում: Նա ներկայացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը: Գյուտն ի սկզբանե արել էր Հայաստանի անվտանգության ու հարատև խաղաղության համար: Բայց, ինչ-ինչ պատճառներով նրան չեն հավատացել...

Ներկայացման միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է մեր անկման հիմնական պատճառը: Թատրոնն, իհարկե, լուծումներ չի առաջարկում, միայն հարցեր է առաջ քաշում, բայց, եթե ինչ-որ մեկի մեջ որևէ հետք թողնի, կարծում եմ, մեր խնդիրը կատարված կլինի: 

Մենք բազում սխալներ ունենք, որոնց վրա պիտի աշխատենք, ներկայացումը հենց այս մասին է: Մենք չենք տեսնում իրական վտանգը, գնում ենք այլ ճանապարհով, հետևություններ չենք անում մեր սխալներից ու մեր մեծ ու փոքր ձեռքբերումները, ցավոք, կորցնում ենք: 

Երբ սխալները հումորով ես մատուցում, ավելի ճիշտ է տեղ հասնում

Ներկայացման մեջ քաղաքական թեմաներով հատվածները շատ ուժեղ և ուրախ են ստացվել: Հետաքրքիր ոճով է մատուցված: Երբ սխալները գեղարվեստորեն ես մատուցում, հումորի միջոցով, դիմացինը ոչ միայն չի նեղվում ճիշտ խոսքից, այլ նաև հետևություններ է անում:

Կարծում եմ, ճիշտ չափաբաժնով նախատեսված ասելիքն ու մարդուն հասցնելը ավելի դժվար է, հետաքրիր ու էֆեկտիվ, քան միանգամից ուղիղ ասել, որ դու սխալ ես: Մեր գործը դա չէ: 

Մարդիկ գալիս են սև, մոխրագույն, դժվար կյանքից մի փոքր շնչելու, կտրվելու: Առանց դրա հնարավոր չէ:

Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք նկարահանում, ցույց տալիս: Ես կուզեի այդ մարդկանց դեմքը տեսնել, եթե նրանք 24 ժամ պահում են այդ լրջությունն ու վիշտը, ես համաձայն եմ, կասեմ՝ ազնիվ մարդ է: Բայց այդ նույն մարդուն 1-2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած: Հասկանում ես, որ այդ մարդը պարզապես խաղում է:

Ոգևորված աշխատում ես, բայց տեսնում եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ

Տևական ժամանակ է, չեմ կարողանում համակերպվել հեռուստատեսային գովազդների հետ, որը դերասանը պարտադիր պետք է մատուցի, իսկ եթե դա չլինի, չի լինի նախագիծը: Ես ընտրել եմ դա չանելու տարբերակը, որովհետև չգիտես ինչի մասին է այդ պատմությունը, ինչ ես խաղում, քեզ թվում է լավ բան ես ստեղծում, կերպարի վրա ոգևորված աշխատում ես, բայց տեսնում ես եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ:

Առայժմ մի քիչ հանգստանում եմ հեռուստատեսությունից, եթե չկա ավելի լուրջ և ուժեղ առաջարկ, զբաղվում եմ թատրոնով:

 Միակ խնդրանքս է հանդիսատեսից՝ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ

Կան նոր մտքեր նոր ներկայացման համար: Գերծանր կերպար է լինելու, դեռ բանալիներն եմ փորձում գտնել այդ կերպարին մոտենալու համար, քանի որ տեխնիկապես ևս շատ ծանր է իրականացնելը:

Բայց գնացել եմ այդ ճանապարհով, եթե մի բան ինձ ոգևորում է, նշանակում է փոխանցելու եմ հանդիսատեսին: Իսկ հանդիսատեսը, կարծում եմ, անընդհատ նոր բան է սպասում ինձանից:

Միակ խնդրանքս է հանդիսատեսից, որ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ, որովհետև այստեղ իսկական արվեստն է, իրական էմոցիաները:  

Հրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենՄեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԴեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան «Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն Մարուքյան