Լրահոս
Կարևոր


Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան

Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,-մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է:

Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ`Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր:

Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները:

Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը:

Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում:

Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին:

Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»:

Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանՄիջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին