Լրահոս
Կարևոր


Պատասխանում եմ սոցիալական ճաշարանի հետ կապված հարցերին և ներկայացնում որոշ մանրամասներ բացումից․ Բակուր Մելքոնյան

Հասարակություն
Այս փոստով պատասխանում եմ սոցիալական ճաշարանի հետ կապված շատ տրվող հարցերին և կներկայացնեմ որոշ մանրամասներ բացումից.

Ինչպե՞ս ֆինանսական հանգանակություն անել այս ծրագրին.

Անմիջապես ասեմ ֆինանսական օգնության կարիք չկա։ Բա էդ դեպքում հարց է ծագում ինչպե՞ս օգտակար լինել։ Առաջինը, պարզապես շաբաթը մեկ֊երկու անգամ այցելեք, իմիջայլոց բոլորը ներկաները նշեցին, որ շատ գեղեցիկ, բարի ու կոմֆորտ միջավայր է ստեղծվել, այնպես որ այցելեք ու էդ կոմֆորտ միջավայրում նախաճաշեք, ճաշեք, ընթրեք, ես օրինակ իմ այս օրերի հանդիպումները նշանակում եմ հենց էդ վայրում, դուք օգտվելու եք նույն հարմարավետ գներով, ինչ Արտ Լանչի մյուս կետերում է և իհարկե թեյավճար թողնելու փոխարեն կարող եք մեկ֊մեկ էլ 50 դրամից մինչև մի քանի հարյուր դրամի որևէ նվեր` խմորեղենի, սուրճի, ֆրեշի տեսքով նվիրել ձեզնից հետո եկող մեր 60 անց հաճախորդներին, ձեր նվերը անմիջապես կհայտնվի էկրանի վրա և կպահպանվի այնքան ժամանակ մինչև որևէ տատիկ ու պապիկ չօգտվի էդ հնարավորությունից։ Հաջորդը` պատմեք ձեր շրջապատում այս ծրագրի մասին, տարածեք օրինակ այս գրառումը։

Հաջորդը. եթե ունեք հնարավորություն կազմակերպելու որևէ միջոցառում տարեցների կրթության, ժամանակի զբաղվածության կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար դիմեք մեզ և տարածքը օգտագործեք անվճար։

Հաջորդիվ ներկայացնեմ բիզնեսների համար հետաքրքիր հնարավորություն, արդեն մի քանի բրենդեր, օրինակ հենց երեկ One way tour-ը և Բեկոնը մեր հետ քննարկում էին իրենց մասնակցության ֆորմատի մասին, օրինակ One Way Tour֊ը առաջրկում է մեր տատիկ֊պապիկներին անվճար տուրեր Հայաստանի տեսարժան վայրեր... և այսպես կարող ենք քննարկել ցանկացած համագործակցության ձև, որը կակտիվացնի 60 ֊անց մարդկանց ապրելաձևը, տնից դուրս գալը...
Հաջորդը հարցը, որ շատերին է հետաքրքրում, արդյո՞ք կբացվեն այլ մասնաճյուղեր։ Պատասխանեմ. Մի քանի ամիսների ընթացքում կունենանք ծրագրի հաշվարկային մասը, այսինքն քանի՞ հաճախորդ պիտի ունենա, որ փակի ծախսերը, ինչքա՞ն եկամուտ կարող է ապահովել, կարճ ասած կունենանք հստակ բիզնես պլան և բոլոր ցանկացողներին կտրամադրենք այն։ Ասեմ այս կոնցեպտի առանձնահատկության մասին, առաջինը անհրաժեշտ է բնականաբար տարածք մատչելի վարձակալական գնով, առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնեմ Զինառին այս տարածքը մեզ հարմար պայմաններով տրամադրելու համար, երկրորդ` անհրաժեշտ է սկզբնական մեկանգամյա ներդրում տարածքը վերանորոգելու և կահավորելու համար, մեր դեպքում հիմնական ներդրումը 67 միլիոն դրամ կատարեց Արտ Լանչը, օգնեցին նաև ընկերները, օրինակ անվտանգության համակարգը անվճար տեղադրեց GSC կազմակերպությունը... կարճ ասած գլխավոր խնդիրը տարածքը և նախնական ներդրումն է, հետագայում պետք է այնպես աշխատի սոցիալական ճաշարանը, որ ամսական հանգանակության կարիք չունենա, ավելին, ապահովի որոշակի շահույթ, ինչը կշահագրգռի շատերին տարածել այս կոնցեպտը, որն էլ հիմքն է սոցիալական ձեռներեցության։

Վերջում շնորհակալություն հայտնելով բոլոր այս ծրագրով ոգևորված մարդկանց, ստորև ներկայացնեմ փոքրիկ վիդեո ինչպես գտնել տեղը, նկարներ դնեմ до и после) և իհարկե նկարների միջոցով փորձեմ մեզ բոլորիս դրական էներգիա հաղորդել աշխատանքային օրը հանդարտ հաղթահարելու համար։

Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը