Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի նախկին ԱԳ նախարար, ըստ լուրերի՝ նորընտիր նախագահի հավանական խորհրդական Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որ օրերս է հրատարակվել, Հայաստանում բավականին աղմկոտ արձագանքների տեղիք է տվել: Ճիշտ է, հայկական իրողությունների առումով աղմկահարույց է ոչ թե ամբողջ գիրքը, այլ «Կովկասյան առնչություններ» գլուխը, որտեղ Իրանի ԱԳ նախկին նախարարը վկայություններ է տվել 44-օրյա պատերազմի և իր պետության միջնորդական ջանքերի մասին: Մասնավորաբար, Զարիֆին վկայում է, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին ԻԻՀ-ն որոշակի ջանքեր է գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և կողմերի համար փոխշահավետ պայմաններով հրադադարի կամ ռազմական գործողությունների ընդհատման հասնելու նպատակով:

Հաշվի առնելով, թե հանրագումարում ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ այդ պատերազմը Հայաստանի ու Արցախի համար՝ «գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու քայլերի պատճառով, իրանական կողմի առաջարկությունը միանգամայն ընդունելի է նկատվում: Այսպես. «Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը»,վկայում է Զարիֆին: Բայց դա էլ ամենը չէ:

Իրանի նախկին ԱԳ նախարարն առանց երկիմաստությունների, միանգամայն հստակ նշում է. «Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»: Ցանկացողներն, իհարկե, կարող են մամուլում հրապարակված ավելի ընդարձակ հատվածներ գտնել ու ծանոթանալ, բայց արդեն վերը նշվածն էլ բավարար է, որպեսզի Հայաստանում առնվազն ևս մեկ անգամ հետահայաց դիտարկվեն ողբերգական 2020ին ծավալված իրադարձությունները ու դրանց՝ բազմապատիկ ավելի ողբերգական հետևանքները:

Ի դեպ, նկատենք, որ Զարիֆի հուշերի գրքում ներկայացված մանրամասնություններին աղմկոտ արձագանքել են իշխանությունից կախում չունեցող փորձագետներ ու մեկնաբաններ: Սակայն փաշինյանական իշխանությունն ու քարոզչությունը իրենց շեֆին մերկացնող այս վկայությունների վերաբերյալ առայժմ «օպերատիվ լռության» մոտեցում են դրսևորում: Այն է՝ «ոչ տեսել ենք, ոչ լսել, մենք արձակուրդում ենք»: Մի խոսքով, փաշինյանական քարոզչությունը շեշտն ու հույսն այն բանի վրա է դրել, որ այլ աղմկահարույց մերկացումների նման սրա մասին էլ մի երկու օր կասեն-կխոսեն, կանցնի-կգնա: Մինչդեռ, սա ոչ միայն հետահայաց քննարկման, այլ միանգամայն լուրջ հետաքննության առավել քան բավարար առիթ է, մանավանդ, երբ համադրում ենք արդեն հայտնի փաստերը, եղելությունները և հայտարարությունները:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ամենից առաջ ստացվում է այն, որ բացի Մոսկվայի, կոնկրետ՝ Պուտինի ջանքերից՝ դադարեցնել պատերազմը, եղել են նաև իրանական միջնորդական ջանքեր: Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հայտնի է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ալիևի (կարելի է ասել՝ նաև թուրքական կողմի) հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ կերպով այն մերժել է: Ռուսական կողմը հետագայում մանրամասնել էր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե՝ մենք կշարունակենք կռվել կամ նման մի բան: Դրանից հետո, գրեթե զուգահեռ, եղել է, փաստորեն, նաև իրանական միջնորդական ջանքերի նկարագրված պատմությունը: Էլի՝ թուրքերն ու ադրբեջանական կողմը համաձայնել են, մերժողն էլի եղել է հայկական կողմը: Հասկանալի է, որ ո՛չ «նախկիններն» էին դա, ո՛չ «ռուսամետները», ո՛չ էլ անգամ Պապ թագավորը: Մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար:

Ավելին, հանրահայտ է, որ ներկայում ամեն կերպ պախարակվող, գրեթե թշնամի ներկայացվող ՀԱՊԿ-ի կողմից դեռ նախքան պատերազմի սկիզբը (մոտ մեկ ամիս առաջ) Հայաստանի պատկան մարմիններին որոշակի նախազգուշացում է արվել՝ մոտակա շրջանում ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի, պատերազմի հնարավոր միջոցների, հավանական սցենարի վերաբերյալ, ի լրումն՝ առաջարկվել է կազմակերպության շրջանակներում անցկացնել զորավարժություններ, ինչը, փաստորեն, նույնպես մերժվել է: Հայտնի են նաև ԳՇ նախկին պետի վկայությունները՝ պատերազմի հավանականության, դրան Թուրքիայի մասնակցության ու մեր հնարավորությունների վերաբերյալ, առաջարկությամբ, որ պատերազմի դեպքում պետք է ջանալ բոլոր հնարավոր միջոցներով այն հնարավորինս արագ դադարեցնել:

Մինչդեռ, ինչպես վկայում են ՌԴ նախագահը, արդեն նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ու հատկապես՝ հիմնական իրադարձությունների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները: Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2018-20 թվականներին հնարավոր ամեն ինչ արել են բանակցային գործընթացը փակուղի մղելու, ադրբեջանական ու թուրքական կողմերի համար ռազմական ագրեսիայի դիմելու «լեգիտիմ հիմքեր» ապահովելու ուղղությամբ: Հենց միայն Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», բավարար է՝ այդ մեղադրանքը հիմնավորելու համար (չնայած ապացույցներ ու փաստարկներ էլի կան): Իսկ արդեն երբ սկսվել է թշնամու ռազմական ագրեսիան, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մի կողմից՝ հետևողականորեն մոլորության ու քարոզչական տեռորի տակ էին պահում հայ հանրությանը, կանխամտածված մոլորության մատնում՝ «հաղթում ենք», «զգետնում ենք», չգիտես, թե էլ ինչ ենք անում, իսկ մյուս կողմից՝ տիրապետելով իրական տեղեկություններին, ռազմաճակատում տիրող ծանր վիճակի մասին փաստացի տվյալներին՝ շարունակաբար մերժել են ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ հնարավորությունները:

Ընդգծենք՝ սա արել է մի կառավարություն, մի իշխանություն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա հանձնարարությամբ՝ իր «կարկառունները» շարունակաբար ականջ են կոշտուկում «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» մասին դատարկախոսությամբ: Իբր՝ իրենք «խաղաղասերներ» են: Մինչդեռ, 44-օրյա պատերազմի դեպքում դիրքավորվել են հնարավորինս «ռազմատենչ»: Հստակ իմանալով, որ մեր զինուժը հայտնվել է ծանր վիճակում, նրանք կտրուկ մերժել են ռազմական գործողությունների դադարեցման ինչպես ռուսական, այնպես էլ՝ իրանական առաջարկությունները: Այսինքն՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը այդպիսով մեր զինուժին նաև զրկել է դադար առնելու, ուժերը վերադասավորելու, զինանոցը համալրելու հնարավորություններից: Ավելին, Փաշինյանն ու փաշինյանականները հաճախ են դիմում էժանագին ու ճղճիմ քարոզչական հնարքների՝ նշելով, թե՝ «այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում այս կամ այն բանն անել...»:

Այնինչ, հենց անձամբ իրենք, անձամբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավորները, ունենալով պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորություններ, շարունակել են մահվան ուղարկել հազարավոր զինվորների: Փաշինյանի ռեժիմը մինչև օրս գաղտնի է պահում պատերազմում զոհվածների վերաբերյալ տվյալները, մինչև օրս հրապարակված չէ զոհվածների անվանական ցանկը: Բայց որքա՞ն նվազ կլինեին այդ զոհերը, եթե Փաշինյանը չմերժեր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունները: Ու այսքանից հետո այդ անձը հազարավոր ու հազարավոր երիտասարդների մահվան մատնելուց հետո մի բան էլ կանգնում ու հայտարարում է, թե իր սխալն այն է եղել, որ 2018-ին միանգամից չի հայտարարել, որ Արցախն ու Հայաստանի տարածքները պետք է հանձնել թուրքերին:

Իմանալով, որ բանակը տանում ես պարտության, ո՞վ պետք է լինել, որպեսզի մերժես պատերազմը դադարեցնելու առաջարկը (առաջարկները), շարունակես մարդկանց մահվան ուղարկել, ապա կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրես՝ հայտարարելով, թե դա արել ես... «կյանքեր փրկելու համար»: Չնայած, զոհվածներին «պլ յուս-մինուս 50»-ով հաշվող մեկից ինչ էր պետք սպասել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք Չալաբյան