Լրահոս
Կարևոր


«Այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի առաջին եռամսյակում, պետական պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,3 տոկոս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշում է՝ այդ երկնիշ տնտեսական աճն այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքը չէ:

«Դա կարճաժամկետ, պատահական արտաքին գործոնի արդյունք է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ և դրա ստեղծած միջավայրով մեր երկրի համար: Եթե պարզ ասենք, Ռուսաստանի քաղաքացիները եկան Հայաստան, այստեղ մեծ դրամական փոխանցումներ եղան, ժամանակավորապես տեղափոխեցին իրենց որոշակի բիզնեսները, և տնտեսությունը սկսեց ակտիվանալ: Երկրորդ գործոնը վերարտահանումն է, այսինքն՝ որոշակիորեն բավարարում էինք ռուսական շուկայի պահանջարկը այլ երկրներից դեպի Ռուսաստան վերարտահանում իրականացնելով: Դա պայմանավորված էր պատժամիջոցներով, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ: Հիմա պետք է պարզ տեսնենք, որ այդ գործոնը թուլանում է, վիճակագրական վերջին տվյալներով՝ այս տարվա մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի համեմատ 5,2 տոկոս նվազել է: Այսինքն՝ հինգ ամսվա միջինը 11-11,2 տոկոս է, որովհետև նախորդ ամիսներին բարձր է եղել իներցիոն աճը, իսկ հիմա գործոնը թուլացել է, թուլանում է տնտեսական աճը և այսպես շարունակվելու պարագայում ունենալու ենք լրացուցիչ լուրջ դժվարություններ այդ բարձր աճն ապահովելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ինչպե՞ս պետք է զգա տնտեսական երկնիշ աճը Հայաստանի քաղաքացին: Խոսելով բարձր տնտեսական աճի ներառականության մասին՝ նա անդրադառնում է հարկային և սոցիալական քաղաքականությանը: «Մեր երկրի հարկային քաղաքականությունն այս իշխանությունների օրոք ոչ միայն չունի սոցիալական բաղադրիչ, այլև իր էության մեջ դառնում է հակասոցիալական և հականերառական: Այս իշխանությունն, ըստ էության, վերացրեց պրոգրեսիվ հարկումը, որը սոցիալական բաղադրիչ էր, այսինքն՝ շատից էլ ավելի շատ, համեմատաբար քիչ եկամուտ ունեցողից ավելի քիչ հարկ պահելու քաղաքականության կոնցեպտը վերացրեցին, և դրեցին մեկ դրույքաչափ: Անկախ եկամտի չափից, և՛ մեծ, և՛ փոքր եկամուտ ստացողին հարկում են նույն կերպ, այսինքն՝ աշխատող աղքատին հարկում են նույն դրույքաչափով, ինչպես հարկում են մի քանի միլիոն դրամ ստացողին:

Երկրորդ քայլը, որը հիմա հետևողականորեն անում են, փոքր և միջին բիզնեսի հարկային արտոնությունների նվազեցումն է, վերացումը, նորից համահարթեցման սկզբունքով, և փաստացի իրենց պատճառաբանությունն այն է, որ փոքր և միջին բիզնեսի հարկային արտոնություններից զարտուղի ճանապարհով օգտվում են մեծերը: Սա, ընդհանրապես, չի կարող բացատրություն համարվել, որովհետև ամբողջ զարգացած աշխարհը, նաև սոցիալական բարեկեցության բարձր մակարդակ ունեցող երկրներն ունեն փոքր և միջին բիզնեսի արտոնությունների հսկայական, գործուն համակարգ, իրենք կարողանում են դա նաև հասցեական դարձնել: Իսկ մեր երկրում փաստացի վերացնում են այն օբյեկտիվ հնարավորությունները, որոնք պետք են, որ մարդն իր ընտանիքով աշխատի և իր քրտինքով ապրի: Սա անում են հետևողականորեն և անթաքույց, հայտարարում են, որ շուտով վերացնելու են նաև միկրոբիզնեսի և փոքր բիզնեսի արտոնությունները: Սա հակասոցիալական կոմպոնենտ է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Խոսելով սոցիալական քաղաքականության մասին՝ Ավետիսյանն ասում է՝ երբ պետական բյուջեի քննարկումներն են սկսվում, թոշակը, նպաստը և առաջին հերթին աղքատության նպաստը բարձրացնելու փոխարեն իշխանություններն ասում են՝ իրականացնում ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

«Ասում են՝ կապիտալ ծախսեր ենք անում՝ դպրոց, ճանապարհ ենք կառուցում, որպեսզի մարդկանց կյանքի որակը բարձրանա, փոխարենը բարձրացնեն նպաստը: Մանիպուլ յացիան շատ պարզ է, որովհետև բյուջեն հաստատվելուց հետո, ըստ էության, կապիտալ ծախսերի ծրագրերը անհատական հասցեատերեր չունեն: Չէ՞ որ եթե թոշակ ես բարձրացնում, չես կարող այդ բարձրացված թոշակը չվճարել, այն ունի անհատական հասցեատեր, իսկ երբ, օրինակ՝ դպրոցի կամ ճանապարհի կառուցումը հետաձգվում է, ծրագրերը մնում են թղթի վրա, անհասցե պատասխանատվությամբ անցնում են առաջ: Իրականում այստեղ ակներև բարձր կոռուպցիոն ռիսկեր կան: Ժողովրդի լեզվով ասած, իրենք այստեղ «քյար» ունեն, այդ ծրագրերն իրականացնում են իրենց շրջանակի բիզնեսմենները, որոնք արագ դառնում են օլիգարխներ, և նաև իրենց ընտանիքի անդամների հետ կապված կազմակերպությունները:

Ինչո՞ւ եմ սա պնդում, որովհետև իրենց իշխանության օրոք թռիչքաձև աճում են մեկ անձից գնումները: Պետության պատվերը փոխանակ մրցույթով կազմակերպեն, հնարավորինս արդյունավետ ձևով և ծախսարդյունավետ կերպով, անում են մեկ անձից գնումներով, ուշացնում են մրցույթները, չգիտես, թե ինչ ձևերով ու մեթոդներով, հետո փաստի առաջ են կանգնեցնում, ասում՝ ժամանակ չկա, պետք է արագ մեկ անձից գնում կատարենք: Մեծ հաշվով, պարզ է, թե իրական նպատակը որն է: Այս իշխանությունը, երբ եկավ իշխանության, խոստանում էր ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության մակարդակի առնվազն հիսուն տոկոսի կրճատում և այլն, բայց իրենց օրոք, ցավոք, և՛ ծայրահեղ աղքատությունն աճ ապրեց, և՛ աղքատության մակարդակը գրեթե չի փոխվել, եթե չլիներ արտաքին պատահական գործոնը, ապա աղքատության մակարդակն ավելի բարձր կետում կլիներ: Աճում է թերսնվող մարդկանց թիվը, աշխատող աղքատների թիվը»,-նշում է ԱԺ պատգամավորը:

Հայաստանի գործող իշխանությունները վերջին շրջանում շատ են խոսում մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, նշում, որ մեկ կենտրոնից կախվածությունն անթույլատրելի է, սակայն վիճակագրական պաշտոնական տվյալները փաստում են, որ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության կախվածությունը, առևտրաշրջանառության տեսքով, հասնում է մոտ 60 տոկոսի: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ դիվերսիֆիկացիան պարզ կանոն է, որը բոլոր երկրներին է անհրաժեշտ. որքան դիվերսիֆիկացված, այնքան կայուն, զարգացման ռիսկերը՝ նվազ:

«Այս իշխանությունը միայն խոսում է դիվերսիֆիկացիայի մասին և անում է ճիշտ հակառակը: Որքան խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, մեր երկրի տնտեսությունը մեկ երկրից ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում: Եթե հաշվել գիտեն, թող հաշվեն՝ երբ եկան իշխանության, օրինակ՝ Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը որքան էր և որքան է հիմա: Մեկ երկրից մեր արտաքին առևտրի տեսակարար կշիռը կրկնակի չափով մեծացել է: Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, իհարկե՝ ոչ, ապադիվերսիֆիկացիա է: Երկրորդ կարևոր հանգամանքը: Թող տեսնեն մեր հումքային կախվածությունը՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, հումքեր և այլն:

Նորից շարունակվում է բարձր կախվածությունը մեկ երկրից: Խոսում էին բազմամիլիարդավոր դոլարների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների մասին, բայց դրանք ուղղակի չկան ու չեն լինելու, որովհետև ներդրման թիվ մեկ պայմանը ռիսկերն են: Իսկ մեր երկրում տնտեսական ռիսկերն իրենց անվտանգային կոմպոնենտով, այսինքն՝ տնտեսական անվտանգության ռիսկերն անզեն աչքով բոլորի համար տեսանելի են: Օրինակները բազմաթիվ են: Օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա կրակում են Երասխում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, և դա մնում է անհետևանք, վախվորած տեղափոխում են ձեռնարկությունը: Հանքարդյունաբերության ձեռնարկությունները բառիս բուն իմաստով ուղիղ նշանառության տակ են, թշնամին է թելադրում, թե ինչ չափով, ոնց ու ինչ ռեժիմով պետք է աշխատեն, և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը դարձել է սահմանամերձ, և փաստացի պետությունը չի կարողանում կայուն կերպով ապահովել տնտեսական անվտանգությունը:

Այս անկայունությունների և արտաքին խորացող սպառնալիքների ֆոնին ի՞նչ խոշոր ներդրումային ծրագրերի մասին կարող է խոսք լինել, ոչ մի: Դրանք մանիպուլ յացիաներ են, սուտ խոստումներ, անհիմն սպասումների առաջացում: Ինչո՞ւ է այդպես, որովհետև այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ Բագրատյան