Լրահոս
Կարևոր


«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչու էր Փաշինյանը գնացել Սյունիքի մարզ, սկզբունքորեն, դժվար չէ կռահել: Զրոյի ձգտող վարկանիշի պայմաններում, մանավանդ հունիսի 12-ին ոստիկանության միջոցով կազմակերպված արյունահեղությունից հետո նրան շտապ կարգով «վերականգնողական պրոցեդուրա» էր պետք: Բայց դա՝ իր հերթին: Այնպիսի անձնավորության պարագայում, ինչպիսին արդեն 6 տարի Հայաստանը ցնցող Փաշինյանն է, նմանօրինակ այցերը միայն մեկ նպատակ չէ, որ հետապնդում են: Նրա որևէ մարզային այց, ինքնին, արդեն որոշակի չարագուշակություն պարունակում է իր մեջ:

Օրինակներով չծանրաբեռնենք ընթերցողին՝ Արցախից Կիրանց օրինակ է, որ աընդհատ հետապնդում է մեզ: Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Սյունիքի հետ: Արդյո՞ք շուտով Արարատ կամ Գեղարքունիք չի մեկնելու: Ճիշտ է, առավել դիտողունակ մեկնաբանները ենթադրում են, որ հարվածի տակ հաջորդը ոչ թե Սյունիքի բնակավայրերն են հայտնվելու, որոնք արդեն մի անգամ 2020-ի նոյեմբերի-դեկտեմբերին, այն էլ՝ «բանավոր համաձայնությամբ», ծանր հարված ստացել են, այլ այս անգամ Արարատի մարզի Տիգրանաշենն է «սահմանազատվելու», ավելի ճիշտ՝ «սահմանահանձնվելու», բայց օրը կգա, ինչպես ասվում է, չարն էլ՝ հետը, կիմանանք: Փոքր ու փոքրացող երկիր է: Համենայն դեպս, Փաշինյանը սյունիքյան այցի ընթացքում տարբեր բաների մասին խոսեց, որքան էլ հիմնական նպատակներից մեկը ոչ թե խոսելն էր, այլ «Սյունիքի մարզի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում Հայաստանը սահմանազատող Փաշինյանին» բեմականացված շոուի ցուցադրությունն էր: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքրական ու հատկանշական:

Ինչպես վկայում են տեղացիները, Երևանից ժամանած համապատասխան ծառայությունների աշխատակիցները մի քանի օր շարունակ «մաղել» են մարզը ու հատկապես այն բնակավայրերը, որտեղ, ըստ ծրագրի, պետք է այցելեր կամ այցելեց Փաշինյանը: Տեղական իշխանություններն ու քպականները պատասխանատու էին Փաշինյանի հետ «պատահաբար» հանդիպող, նրան գրկող-գուրգուրող «ինքնամոռաց» կողմնակիցների քասթինգի համար: Ի լրումն, «կենտրոնից» նաև «դիմավորող-ուղեկցող յուրայինների գործուղման մասին էլ խոսակցություններ էին շրջանառվում: Մի խոսքով՝ դատարկ շոու, որի հիմնական նպատակը դեռևս «ժողվարչապետ» քարոզչական փուչիկն է: Ըստ որում, անհասկանալի է, թե ում համար է դա:

Վերջին հաշվով, շոուի հանդիսատեսը հիմնականում Հ1-ի կամ իշխանական քարոզչության այլ միջոցների լսարանն է, որի ընդգրկումը մոտավորապես արդեն համընկնում է ՔՊ վարչության կազմի ու նրանց ազգականների թվակազմի հետ: Կարճ ասած՝ իրենք նկարում են, իրենք նայում, իրենք հրճվում ու ցնծում: Մեծ հաշվով՝ ինքնախաբեություն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք մեկը մյուսից «շքեղաշուք» են: Օրինակ՝ Փաշինյանը խոսեց այն մասին, որ փշալարեր կանցկացվեն, ինչպես, ասենք, Կիրանցում (չնայած Բագրատ Սրբազանն ասում է, թե ոչ մի փշալար էլ չկա, գնալու է՝ անձամբ ստուգի), ինչից հետո այլևս կովերը չեն հատի սահմանը և չեն հայտնվի թշնամուն նվիրած տարածքներում: Դե, կովերը «ջի-փի-էս» չունեն, քաղաքականապես անգիտակից կենդանիներ են:

Վերջ, այլևս կարելի է, ուրեմն, փաշինյանական մոտեցմամբ, երկրին ու հատկապես սահմանամերձ դարձված բնակավայրերում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովված համարել: Չէ՞ որ կովերն այլևս փշալարերը չեն հատի ու անցնի թշնամապատկան տարածք: Լավ, իսկ եթե հանկարծ հավերն ու սագերը անցնե՞ն: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում: Փշալար-սահմանը հատելու դեպքում վնասազերծվելո՞ւ են, թե՞ ոնց: Ավելի վատ, որ միգուցե Փաշինյանի մտքով չի անցել. եթե թշնամին իր հաճույքի համար սկսի կրակել, ենթադրենք, Ներքին Հանդի տների, բնակիչների ուղղությամբ, ի՞նչ է, թշնամական գնդակները, արկերն ու ականները գալու են, հասնեն փշալարերին ու թափվեն գետնի՞ն: Համաձայն ենք, ամենևին ծիծաղելի չէ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, թե հատկապես ո՞վ է ու ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամին:

Այցի ընթացքում Փաշինյանն, ի դեպ, խոսք նետեց նաև այն մասին, թե սահմանազատման հարցերի հետ կապված, հնարավոր է, հանրաքվե լինի կամ այդ հարցերը հանրաքվեով որոշվեն: Այստեղ էլ են մի շարք հարցեր ծագում (չնայած, անշնորհակալ գործ է՝ տրամաբանություն ու պատճառահետևանքային կապ գտնել նույն թեմայով Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների միջև): Օրինակ, այդ ինչպե՞ս է, որ Կիրանցում, Ոսկեպարում, մի խոսքով՝ Նոյեմբերյանի շրջանում սահմանազատման համար հանրաքվեի կարիք չեղավ, այլ սև ու կարմիր «բերետներով» բնակչությանն «աղացին» ու արագորեն «սահմանագծեցին» ու «սահմանազատեցին», իսկ հիմա, պարզվում է, կարող է հանրաքվե լինել, ենթադրենք, Սյունիքի կամ այլ մարզի սահմանային տարածքների հետ կապված: Կիրանցն ու Ոսկեպարն, ի՞նչ է, ա՞յլ երկրի տարածքում են, ա՞յլ օրենքներ էին այն դեպքում գործում: Երկրորդ՝ ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքն, առհասարակ, եթե Փաշինյանն ու իր «առաջին շարքի» կուսակիցները խոսում էին «սահմանի վերականգնման» մասին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ չգիտես, թե ո՛ր թվականի քարտեզը, որ միայն իրենք են տեսել ու չեն հանրայնացնում: Այդ ի՞նչ իշամեղու է թառել կառավարության ծրագրերի վրա, որ «հանկարծակի» հիշեցին հանրաքվեի, մեծ հաշվով՝ այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ հարցերը, Սահմանադրության համաձայն, որոշվում են հանրաքվեով:

Թե՞ նաև ձեռքի հետ սահմանադրական հանրաքվե էլ է լինելու՝ համապատասխան փոփոխությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ «հանրաքվե» ասվածը այն փայլաթուղթն է, որով Փաշինյանն ու նրա իշխանությունը զուգահեռ ցանկանում են փաթեթավորել առհասարակ Սահմանադրության փոփոխությունը՝ Սահմանադրության նախաբանի ու Անկախության հռչակագրին արված հղման վերացմամբ՝ գործնականում կատարելով Ալիևի ու Էրդողանի հերթական պահանջ-նախապայմանը: Կա նման «գործիքակազմ»՝ ակնհայտ տապալվելիք որևէ հանրաքվեի հետ դնել մեկ այլ հարց, կամ կազմակերպել ընտրություններ: Հարցեր շատ կան: Այդ թվում՝ խաչքարերի վերաբերյալ Փաշինյանի դարակազմիկ «մտքերի» վերաբերյալ, որ արտահայտեց Սիսիանի ավագ դպրոցի «բերման ենթարկված» աշակերտների հետ հանդիպման ժամանակ: Թե բա. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100:

Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե, քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»: Իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրոտվածքում ներառելու ենթակա այս արտահայտության հեղինակը ակնհայտորեն աշխարհընկալման ու ազգային ինքնության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Հակառակ դեպքում ուղղակի անհնար էր նման բառակույտ ձևակերպել ու արտաբերել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար»