Լրահոս
Կարևոր


Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը «հեռավորության վրա», բայց կիսաթաքույց համակրանքով հետևող հայրենակիցներից ու ոչ միայն նրանցից հաճախ կարելի է լսել այս կարգի հարցեր՝ «լավ, Նիկոլին հեռացրեցինք, բա ո՞վ է լինելու հետո... իսկ կարո՞ղ է, հանկարծ, նախկինները... կարո՞ղ է այսպես... կարո՞ղ է այնպես...»: Նման դեպքերի համար մի լավ խոսք ուներ լուսահոգի հորեղբայրս, ասում էր. - «Կարող ա»-ն ցանել են, չի աճել: Ինչ վերաբերում է վերը նշված հարցերին, ապա դրանք փաշինյանական ագրեսիվ ու մանիպուլյատիվ քարոզչության ֆանտոմային արձագանքներ են: Այն առումով «ֆանտոմային», որ այդ հարցերը երկրորդողները չեն կարծում, թե իրենք Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում, հակառակը, որ հարցնես, կասեն՝ իրենք էլ են Փաշինյանին դեմ, բայց էլի՝ «կարո՞ղ ա...»:

Հատկանշական պահ է այն մոլորեցնող նրբերանգը, որ այդպես արտահայտվողները գրեթե զրոյական ուշադրություն են դարձնում այն իրողությանը, որ մինչ իրենք նման խորիմաստ հարցեր են քննարկում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է փոքրանալ, շարունակում է կորցնել տարածքներ, ճանապարհներ, ամենակարևորը՝ կորցնել ապագան, հեռանկարը, հնարավորությունները: Ավելին, նման հարցեր շրջանառողները երբեմն այնպես են խոսում օրվա իշխանության մասին, որ կարելի է կարծել, թե նրանց արդեն վաղուց հեռացրել են պետության ղեկից, իսկ հիմա էլ ծանրութեթև են անում իշխանությունն ում վստահելու հարցը: Կեղծ ու մանիպուլ յատիվ են նաև այն ոլորուն խոսակցությունները, որ եթե մարդիկ տեսնեն կամ որոշեն, թե ով է լինելու հետո, Փաշինյանին արագորեն կհեռացնեն իշխանությունից, կամ ոտքի կելնեն, որպեսզի հեռացնեն:

Չեն ելնի: Որովհետև ցանկացած «ով է լինելու»-ի դեպքում անխուսափելիորեն գտնվելու են պրոֆեսիոնալ չմահավաններ, իբր գերմտահոգ սրտացավներ, հավկիթի մեջ վարս որոնողներ ու նմանօրինակ կերպարներ, որոնք էլի իրենց բազմախոսությամբ «ջրելու» են հիմնականը՝ հավերժական «կարո՞ղ ա»-ներով: Իսկ կարո՞ղ է մի հատ վերհիշենք, թե, առհասարակ, ինչի՛ է այս ամենը, կամ՝ ինչի համար ենք հավաքվել, ինչպես ասվում է: Հիմնական հարցը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու այդպիսով նախ և առաջ կասեցնել Հայաստանի կործանումային անկման այս ընթացքը: Առանց այս առանցքային հարցը լուծելու, ըստ էության, որևէ իմաստ չունի «բա հետո»-ի մասին ինչինչ դատողություններ անել: Ասել ենք, կրկնենք. վագրի մորթին կիսելը գայթակղիչ զբաղմունք է, բայց առաջինը պետք է որսալ այդ վագրին՝ պատկերավոր ասած:

Կամ, եթե ավելի պարզ արտահայտվենք, պետք չէ ձուկը՝ ջրում, առևտուր անել, առավել ևս, չարժե ջուրը չտեսած՝ բոբիկանալ: Առավել ևս, որ, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, Նիկոլից հետո Հայաստանում իշխանության գալը յուրատեսակ կամիկաձեություն է: Հստակ հայտարարվել է, որ շարժման առաջադրած նպատակին հասնելուց, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ձևավորվելու է անցումային կառավարություն: Դա, կարծում ենք, առավել քան բավարար ու հստակ նախանշում է: Ճիշտ է, այստեղ էլ նորից խոսակցություններ են ծայր առնում, թե բա՝ այսինչ նախարարը ով կլինի, այնինչ նախարարը ով կլինի... Բայց սա ևս անլուրջ խոսակցություն է: Նախ՝ ինչպես ասվում է՝ առվի վրայով ցատկիր: Եվ հետո, հիմիկվանից անուններ հնչեցնելն ամենասխալ բանն է, որ կարելի է անել:

Այդ մարդիկ ուղղակի կհայտնվեն շուրջօրյա թիրախավորման ներքո: Ու ընդհանրապես, բոլոր այն հարցադրումները, որոնք հանրությանը, ակտիվներին, հետաքրքրվողներին շեղում են գլխավոր հարցից ու անելիքից, մեծ հաշվով՝ ընդամենը օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին, որպեսզի շարունակեն պահպանել իշխանությունն ու Հայաստանի կոտորակումը: Ժողովուրդը հավաքվել է ու էլի կհավաքվի: Ուղղակի պետք է կենտրոնանալ այս պահին դրված նպատակի համար: Այլապես «նախկին-չնախկին», «բա հետո, բա 3 տարի անց» ու նման խոսակցությունները շարունակ հեռու կտանեն ու կհեռացնեն գլխավորից: Մյուս կողմից՝ նման խոսակցությունները, կարծես, տեղ են թողնում նաև օրվա իշխանություններին՝ տարատեսակ ու նոր մանիպուլ յացիաների դիմելու համար:

Ամենից վատը, նրանց թույլ են տալիս մտածել, թե իրենք դեռ խոսելու տեղ ունեն: Միգուցե արժե՞ թեթևակի հիշեցնել, թե ինչեր են արել Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն: Բանակցային գործընթացի տապալում, պատերազմական գործողությունների դիմելու համար թշնամուն որոշակի հիմքերի ապահովում («Արցախը Հայաստան է ու վերջ»), պատերազմի ընթացքում բազմաթիվ անընկալելի ու անտրամաբանական որոշումներ, որոնք հանգեցրեցին աղետալի պարտության՝ մարդկային ու տարածքային ահռելի կորուստների, կապիտուլ յացիա, թշնամուն շարունակական զիջումներ, նորանոր ռազմական բախումներ ու նորանոր կորուստներ, Արցախի ուրացում և հաջորդող կորուստ և հայաթափում: Հիշեցնե՞նք, որ 2021-ին ինքնավերարտադրվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորություններով և 1 տարի անց ուրացել, ժխտել այդ ամենը՝ թշնամու հետ գալով խայտառակ ու կործանարար համաձայնության:

Ու դա էլ վերջը չէ: Այս ամենի հետ նորից հիշեցնենք Փաշինյանի մոլորեցնող, եթե չասվի՝ ստախոսական թեզերը, որոնց մի զգալի մասին անդրադարձել ենք: Չզլանանք ու մի քանիսը հիշեցնենք: Օրինակ՝ այն, որ եթե Արցախը չտա, պատերազմ կլինի, տվեց: Հետո եկավ՝ Կիրանցը որ չտանք, պատերազմ կլինի: Գործնականում տվեց: Հիմա Ալիևն ասում է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխեք, թե չէ՝ ոչ մի խաղաղություն-մաղաղություն: Վաղը կասի... Ու Փաշինյանը կանի՝ հերթական սուտ, մանիպուլ յացիա հորինելով: Նման իրավիճակում «հետո»-ի մասին մտածելու բան չկա: Ցանկացած օրինակ է կաղում, բայց, գիտե՞ք, երբ մարդը նետվում է կրակի միջից մեկ ուրիշ մարդու հանելու, փրկելու, նա այդ պահին հաստատ չի նստում-մտածում այն մասին, թե հետո ով է բուժելու այրվածքներ ստացածին, ո՞ր բժիշկն է զբաղվելու կամ ի՞նչ դեղեր է նշանակելու: Առաջինը այրվողին հրդեհից փրկելն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագին