Լրահոս
Կարևոր


Ինչի՞ է պատրաստ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանությունը պահելու. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն առայժմ ականջալուր չի լինում ցուցարարների պահանջներին, ովքեր դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատմանը: Ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում: Ընդ որում, ձերբակալությունները տեղի են ունենում բիրտ մեթոդներով և չպատճառաբանված: Ավելին, չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը, ձերբակալել են նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին՝ ընդ որում՝ բիրտ ուժ կիրառելով նրա նկատմամբ: Ի դեպ, նշենք, որ «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան, գլխավոր դատախազությունից նշել են, որ այս դրվագով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ, ի տարբերություն 2018թ.-ի, երբ ցույցերի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ուժայինների գործողությունները խստացվել են: Մասնավորաբար, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, թե Կարապետյանը նշել է, որ այն ժամանակ ուժայիններն ադեկվատ են գործել, իսկ այսօր նրանց գործողություններն անբացատրելի են: Ըստ նրա, դա կապված է քաղաքական որոշման հետ: «Եթե կա քաղաքական որոշում ձեռք չտալ ցուցարարներին, ապա ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում: Եթե կա վախ տարածելու և ակցիաները կանխելու որոշում, ուժ է կիրառվում»,-նշել է Կարապետյանը: Նրա խոսքով, ոստիկանության բիրտ գործողությունները կապ ունեն ակցիաների զանգվածային բնույթի հետ: Ըստ նրա, չի բացառվում, որ իշխող ուժը կդիմի 2008 թ.-ի մարտի 1-ի նման գործողության, եթե իշխանափոխության վտանգ զգա:

Չնայած այն հանգամանքին, որ ռեժիմի կողմից ուժի կիրառումը կարող է ձեռնտու լինել ընդդիմությանը, սակայն ցուցարարների մեծամասնության շրջանում կա մտավախություն, որ ներքին հեղափոխական իրադարձությունները կարող են բերել նոր ագրեսիայի ընդդեմ Հայաստանի: Հուսադրողն այն է, որ ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը ցանկանում է Փաշինյանի հեռացման հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Հասարակության մեծամասնությունը հոգնել է քաղաքական գործիչների միջև ներքին հակասություններից և, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հույս ունի, որ եկեղեցին կարող է միավորել ազգին և փրկել ժողովրդին կործանումից:

Տելեգրամյան ալիքը նշում է, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն ընդդիմության հանրային դեմքն է, այլ ընդդիմության իսկական հոգևոր առաջնորդը: Նա առաջնորդ է, ով ընդունում է վերկուսակցական և վերքաղաքական որոշումներ, ով առաջ է մղում այնպիսի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի ապագա տեխնոկրատական կառավարությունն ու կազմակերպվեն արտահերթ ընտրությունները: Բագրատ Սրբազանի ծրագրում շեշտը դրվում է տեխնոկրատների կառավարության ձևավորման վրա, այլ ոչ թե քաղաքական պատկանելիության: Հավատը դեպի եկեղեցին թույլ կտա մարդկանց իրենց մեջ ուժ գտնելու և վա-բանկ գնալու՝ հանուն խաղաղ, նոր և բարգավաճող Հայաստանի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը