Լրահոս
Կարևոր


«Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ)

Հասարակություն

ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը համարում է, որ հանքարդյունաբերության մասին թյուր տեղեկություններ տարածող անձինք նպատակային վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը։

Անցյալ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ԵՊՀ, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ, ոլորտի գիտնականներ, մասնակցելու ոլորտի խնդիրների, մասնավորապես պղինձը՝ որպես կրիտիկական մետաղ թեմայով աշխատաժողովին։

Մասնագիտական քննարկումներից բացի, ոլորտի գիտնականները հարցազրույցներում խոսել են այն մասին, որ, ցավոք, Հայաստանում հանքարդյունաբերության մասին տասնամյակներ շարունակ անհեթեթ բաներ են խոսել «բնապահպան» ներկայացող մարդիկ, ովքեր իրականում ոլորտի մասին պատկերացում չունեն։

«Այն «վայ բնապահպանները», որոնք ժամանակին ասել եմ, որ ադրբեջանական փողերով են սնվում, Երևանում կանաչ խոտածածկի վրա կանգնած (խոտածածկ պահել-խնամելը շատ բարդ գործընթաց է քաղաքային պայմաններում) խոսում են բնապահպանությունից և լեռնահանքային արդյունաբերությունից, որից ոչինչ չեն հասկանում։ Նրանք չեն հասկանում, որ կարելի է այնպիսի հարցադրումներ անել, որ համ խելացի հարցադրում լինի, համ էլ ինչ-որ օգուտ տան տվյալ ձեռնարկությանը»,-աշխատաժողովից հետո հանքի տարածք կատարած շրջայցի ընթացքում նշել է Սարգիս Շահազիզյանը։

Աշխատաժողովի մասնակից պարոն Շահազիզյանի դիտարկմամբ՝ այն մարդիկ, որոնք առանց տեղյակ լինելու խոսում են ոլորտի մասին, սկզբում թող գան տեսնեն և խոսեն իրական թերությունների մասին։ «Լինելով շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող մարդ, ասեմ, որ պետք է լինի և կայուն զարգացած լեռնահանքային արդյունաբերություն, և դրա կողքն էլ լինի շրջակա միջավայրի պահպանության ամենալուրջ ուշադրությունը դարձնելու գործընթաց։ Բայց ով չի ուզում, որ մեր ընդերքը շահագործենք, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ»,-ասել է Սարգիս Շահազիզյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հանքարդյունաբերական ոլորտի վերաբերյալ մեր հանրությունը պետք է լսի մասնագիտական կարծիքներ։

«Այսօր տարբեր տեղերից լսվում են անտրամաբանական և անհեթեթ կարծիքներ՝ առանց մասնագիտական հենքի։ Հայաստանի հանքարդյունաբերությունն իր մուլտիպլիկատիվ ազդեցությամբ ձևավորում է երկրի ՀՆԱ-ի 10-ից ավելի տոկոսը՝ իր հարակից ոլորտների հետ միասին աշխատանքով ապահովելով 60 հազար հոգու։ Միայն այդ թվերը մեզ թույլ են տալիս ասել, որ սա շատ կարևոր ոլորտ է»,-ասել է նա՝ չբացառելով, որ կեղծ տեղեկատվություն տարածող մարդիկ ֆինանսավորվում են տարբեր տեղերից՝ նպատակ ունենալով թույլ չտալու ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացումը։

Նրա դիտարկմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի լինում միայն այն վայրերում, որտեղ ոչ մի գործունեություն չի ծավալվում։ «Երևանում շինարարությունն այնքան չափերի է հասել, որ փոշու պարունակությունը կգերազանցի ՀՀ ցանկացած վայրի ցուցանիշները։ Բայց ամենակարևորը զարգացումն է։ Այսօր ԶՊՄԿ-ն կայուն զարգացման գծով հսկայական գործունեություն է ծավալում, ինչը նպաստում է շրջական միջավայրի վրա բացասական ազդեցության զգալի նվազմանը»,-շեշտել է Հովհաննիսյանը։

«Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն Մարուքյան