Լրահոս
Կարևոր


Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է

Հասարակություն
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ Տավուշի մարզում ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի «գրավման» մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
 
Նշենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը դատախազության դիմաց նաև իրազեկման ակցիա է իրականացնում։ Քաղաքացիները ձեռքերում պահում են պաստառներ` «Հանցակից մի՛ դարձեք», «Ապահովե՛ք ազատ տեղաշարժի իրավունքը» և այլ գրառումներով։
 
«Երեկ ոստիկանական զորքերը փաստացի գրավել էին Կիրանց գյուղը և մեր կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում, բազմաթիվ կետերով խախտում է ոչ միայն Սահմանադրությունը, այլև Քրեական օրենսգիրքը։ Մենք մեկ օրվա ընթացքում մեր գործընկեր փաստաբանների հետ միասին փորձել ենք արձանագրել այն հանացագործությունները, որոնք առավել ակնհայտ են ու ներկայացնել դատախազություն։ Այսօր դիմումները մուտք ենք արել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով` լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ արգելքի, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման, ոստիկանության կողմից անհամաչափ և բիրտ ուժի կիրառման հիմքերով»,– ասաց Չալաբյանը։
 
Նախաձեռնության համակարգողը շեշտեց` դատախազությունը 5 օր ունի դիմումը վարույթ ընդունելու համար, իսկ եթե դա տեղի չունենա, այլ գործողությունների կդիմեն։
Նա ընդգծեց, որ այդ հոդվածները եզակի չեն լինելու և առաջիկա օրերին կփորձեն արձանագրել հանցագործության նաև այլ տարրեր։
 
Լրագրողների այն դիտարկմանը, որ երեկ Կիրանցի մոտակայքից ԶԼՄ–ների տեսախցիկներ են հեռացվել, քաղաքացիներին նույնպես թույլ չեն տալիս նկարել, Չալաբյանը շեշտեց` դա սահմանադրական կարգի տապալում է` առանձին Կիրանցի տարածքում։
«Ներկայում ստացվել է այնպես, որ Կիրանց բնակավայրն ապրում է ոչ թե ՀՀ օրենքներով, այլ ուղղակի ադրբեջանական օկուպացիայի տակ է։ Խնդիրն ուղղակի կայանում է նրանում, որ, այնուամենայնիվ, այդ օկուպացիան արել են ոչ թե ադրբեջանական ուժերը, այլ ՀՀ ոստիկանությունը` Ադրբեջանի ԶՈւ–ի հանձնարարությամբ»,– ասաց Չալաբյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
 
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
 
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
 
Արդեն 2-րդ օրն է` փակ են Կիրանց գյուղի 2 մուտքերը (Սարիգյուղի և Ոսկեպարի կողմից)։ Այդ հատվածում ներկայում մեծաթիվ ոստիկաններ են բերվել։
Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)