Արարատյան մաքսատանը մարդկանց կուտակումները շարունակվում են
ՀասարակությունԻնչպես հայտնի է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանի պատճառով, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված լուսանկարում հստակ երևացել է, որ մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ կան և պահանջել է աշխատանքից ազատել մաքսատան պետին: Սակայն, ՊԵԿ նախկին նախագահը նախընտրել է սեփական դիմումի համաձայն հեռանալ համակարգից, քան ազատել փորձառու կադրին։
Բայց, պարզվում է, Անանյանի հեռանալու փաստից Մարտիրոսյանն ամենևին էլ հետևություններ չի արել: Orer.am-ի ձեռքի տակ հայտնված լուսանկարից, որը խմբագրություն են ուղարկել րոպեներ առաջ, պարզ է դառնում, որ մարդկանց կուտակումների դեմ պայքարելու որևէ քայլ մինչ օրս, այդպես էլ, չի ձեռնարկվել:
Ստացվում է, որ Դավիթ Անանյանի քայլը ոչ միայն չի հարգվել Արարատյան մաքսատան պրոֆեսիոնալ պետի կողմից, այլ նա շարունակում է նույն ոճով աշխատել ու արհամարհել համավարակի պահանջները, որի հետևանքները, սակայն, հասարակությունն ամեն օր իր մաշկի վրա է զգում: