Լրահոս
Կարևոր


«Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն, ապրելու ուժ որդիս է տալիս». Արսեն Շահսուվարյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին «Թութակներ» կոչվող տեղամասի դիրքում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ ամեն օր մեկ հատ վարդ էր նվիրում, մի օր էլ անակնկալ ձևով ամուսնության առաջարկություն արեց: Բառացի ասաց՝ սիրտս քեզ եմ տալիս, ուզում ես՝ շպրտիր, ուզում ես՝ ընդունիր: Ու այդպես էլ 2003 թ.-ի մարտի ութին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էլմիրան՝ Արսենի կինը:

Երբ խնդրում եմ նկարագրել ամուսնուն, մտովի տեղափոխվում է նրա հոգեհանգստի օրը: «Ցանկացած մեկի շուրթերին ափսոսանքի խոսքեր էին: Բազմաթիվ մարդիկ էին եկել իրեն հրաժեշտ տալու: Արսենն ազնիվ, հայրենասեր, խելացի տեսակ էր, լավ հայր ու ամուսին էր: Եթե կարող էր մարդուն լավություն անել, կաներ, որևէ մեկին որևէ վատ բառ անգամ չի ասել»: Արսենը ծնվել է Դիլիջանում, սովորել Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Այսօր դպրոցի փառքի անկյունն Արսենի մասին է պատմում, որ սերունդները նրա օրինակով իմանան, թե ինչ է անձնազոհությունը կարևորագույն արժեքի՝ հայրենիքի համար: Դիլիջանից ծնողների հետ տեղափոխվել է Հրազդան, իսկ հետո՝ մայրաքաղաք Երևան, սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատում էր հայաստանյան բանկերից մեկում՝ որպես ավագ գանձապահ: Էլմիրան նշում է՝ ամուսինն անընդհատ սովորելու պրոցեսի մեջ էր, վերապատրաստում էր անցնում, մաթեմատիկային հրաշալիորեն տիրապետում էր, ինչպես հիմա՝ նրանց որդին:

«Բանկում աշխատելու ժամանակ ծրագիր էր գրել, իրենք այդ ծրագրով էին աշխատում, վերադառնալուց հետո պետք է որոշակի թարմացումներ կատարեր, բայց… Ընկերոջ հետ փոքրիկ ընկերություն էին հիմնել և տեսախցիկներ էին տեղադրում: Արսենի տարերքը ձկնորսությունն էր, մինչև հիմա ձկնորսության համար անհրաժեշտ իրերը մեր տանն են»: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը փոխեց մեր երկրի պատմության անիվը ու հազարավոր ընտանիքների կյանքի պատմությունը: Արսենինը՝ նույնպես: Պատերազմի սկսվելու լուրը ստանալով՝ Արսենը սեպտեմբերի 28-ին գնում է զինկոմիսարիատ՝ պահեստազորային եմ, կապավոր, անունս գրեք, որ մեկնեմ Արցախ: «Իր անմահանալուց հետո ինձ պատմեցին, որ զինկոմիսարիատում ասել է, թե 18 տարեկան մեր երեխեքը զոհվում են, պետք է գնալ ու իրենց կողքին լինել»:

Հաջորդ օրն Արսենը ծանուցագիր է ստանում: «Հույս ունեի, որ պատերազմը շուտ է ավարտվելու: Իրեն ասացի՝ իսկ կլինի՞ չգնաս: Այնպիսի հայացքով ինձ նայեց, որ լռեցի ու մեկ բառ այլևս իրեն չասացի: Բանկում ավագ գանձապահ էր աշխատում, երբ տեղեկացնում է, որ մարտադաշտ է մեկնում, բանկի կառավարիչն ասում է՝ Արսե՛ն, աշխատող չունենք, մի երկու օր սպասի, աշխատող գտնենք, նոր կգնաս: Աշխատանքից ազատման դիմում է գրում, տալիս կառավարչին՝ այնտեղ 18 տարեկան երեխեքը զոհվում են, իսկ դու ինձ ի՞նչ ես ասում»: Արսենը զոհվել է հոկտեմբերի 14-ին մարտական դիրքում: «Ջոկատներ են կազմել, բարձրացել դիրքեր, տղաներն իրեն ասել են՝ մեզ կապավոր պետք չէ, Արսենն արձագանքել է՝ գամ, մի բանով օգտակար կլինեմ: Զենքը գցել է ուսին և ուղևորվել Հադրութի «Թութակներ» տեղամաս: Առաջադրանք են կատարել, այդ դիրքում շատ են պահեստազորայիններից զոհված մեր տղաները»:

Էլմիրան ասում է՝ պատերազմի օրերին միշտ զրուցում էին: «Զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ տղաներն անձրևանոցներ չունեն: Սոցցանցի իմ էջում գրառում կատարեցի, մի երկու օր հետո տեղեկացրեց, որ իրենց բավականին շատ անձրևանոցներ են ուղարկել: Պատերազմի օրերին այդպես էր, ամեն մեկս մեր տեղում տղաների թիկունքն էր պահում, ավարտն այսպիսին չպետք է լիներ: Հոկտեմբերի 14-ին զրուցում էինք, ասաց, որ մի երկու օր կարող է կապի դուրս չգալ, չանհանգստանամ: «Երեխուն ուշադիր կլինես, սա կանես, այն կանես»: Շատ հետո վերլուծեցի մեր վերջին զրույցը: Նա կասկածներ ուներ, թե արդյոք կվերադառնա՞, կարծես ինձ հրաժեշտ էր տալիս: Գիտակցված մահվան գնաց»: Չորս ամիս Էլմիրան փնտրել է ամուսնուն:

«Վստահ էի, որ իրենից լուր եմ ստանալու, որ իր հետ չի կարող բան պատահել: Կարմիր խաչ, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, զինկոմիսարիատ, ամեն հնարավոր վայրում եղել եմ, որ Արսենի մասին տեղեկություն ստանամ: Բայց որևէ մեկը տեղեկություն չուներ տղաներից: Կապավոր սպան կապի միջոց չի ունեցել, զրահաբաճկոն և այլ անհրաժեշտ պարագաներ չի ունեցել: Ոչ ոք իր տեղում չէր, դրա համար նման արդյունք ունեցանք: Ես դա իմ աչքով եմ տեսել, չէ՞ որ չորս ամիս փնտրում էի ամուսնուս, ցանկանում որևէ տեղեկություն ստանալ իրենից: Ամուսինս կցված է եղել Շուշիին, Հադրութում ի՞նչ գործ ուներ»: 2021 թ.-ին՝ զոհվելուց չորս ամիս անց, ԴՆԹ-ով հաստատվում է Արսենի ինքնությունը: «Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Իր իրերից որևէ բան մեզ չհասավ, գոնե հեռախոսը, գուցե նկարներ լինեին, որոնք նաև ինչ-որ հարցերի պատասխաններ տային»:

Արսենն ու Էլմիրան մեկ տղա ունեն, Էլմիրան մի տեսակ ափսոսանքով է խոսում այդ մասին, ասում՝ տունը կարծես դատարկ լինի, երբ երկուսով են: «Դժվար է հատկապես տոնական օրերին: Ասում են՝ տղաներն իրենց կյանքն են տվել, բայց հավատացնում եմ՝ նրանց հարազատների կյանքն էլ է «գնացել»: Մեր կյանքը կիսատվել է: Ուրախանում ես ինչ-որ բանի համար, ինչ-որ տեղ գնում, ժպտում, բայց հենց տանդ դուռը բացում և ներս ես մտնում քո դառը իրականություն, հասկանում ես, որ այդ տասը րոպեի ուրախությունը քոնը չէր: Ուղղակի պահ էր, երբ կարծես ինքդ քեզ խաբեցիր, որ ամեն ինչ լավ է, որ շարունակում ես ապրել: Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն: Երբ զրուցում էինք, Արսենը հաճախ էր ասում՝ եթե դարպասը տվեցինք, գալու են Երևան ու մեր դռան դիմաց կանգնեն: Հիմա եմ հասկանում, թե որքան իրավացի էր Արսենը, բայց այն ժամանակ չէինք հասկանում, երևի տաք էինք: Բայց չենք էլ սառում: Երբ Եռաբլուր եմ գնում, այնքան եմ լալիս, կարծես առաջին անգամ գնացած լինեմ: Ծանրագույն օրերը հաղթահարելու ուժ ինձ որդիս է տալիս»:

Հ. Գ. - Արսեն Շահսուվարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ